ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2014 թվականի N 1474-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության 16-րդ հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում`
1) Դավիթ Արթուրի Կարապետյանին (ծնվ.` 1996 թվականի ապրիլի 27-ին, բնակության վայրը` քաղ. Երևան, Մազմանյան փող., 6 շենք, բն. 34, սովորում է Մոսկվայի «ՄԻՖԻ» Ազգային հետազոտական միջուկային համալսարանի կիբեռնետիկայի և տեղեկատվական անվտանգության ֆակուլտետում, որակավորումը` դիպլոմավորված մասնագետի)` մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի քան 5,5 տարի ժամկետով՝ մինչև 2020 թվականի ամառային զորակոչը.
2) Վահան Արտակի Մուրադյանին (ծնվ.` 1996 թվականի օգոստոսի 12-ին, բնակության վայրը` քաղ. Աշտարակ, Վարդանանց փող, տուն 14 ա, Մոսկվայի «ՄԻՖԻ» Ազգային հետազոտական միջուկային համալսարանի կիբեռնետիկայի և տեղեկատվական անվտանգության ֆակուլտետ, դիպլոմավորված մասնագետ)` մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի քան 5,5 տարի ժամկետով՝ մինչև 2020 թվականի ամառային զորակոչը:
2. Սահմանել, որ յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջից մինչև հաջորդ ուսումնական տարվա առաջին ամիսը ներառյալ Դավիթ Կարապետյանը և Վահան Մուրադյանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածքային զինվորական կոմիսարիատ պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնառությունը շարունակելու մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 26 Երևան |