Գլխավոր տեղեկություն
Համար
N 43-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.02.2014-02.12.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.01.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հունվարի 2014 թվականի N 43-Ա

 

ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ՌԵԺԻՄԱՅԻՆ (ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Ստեղծել`

1) համընդհանուր լաբորատոր ցանցը համակարգող մասնագիտական խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ռեժիմային «կենսաանվտանգության» հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել համընդհանուր լաբորատոր ցանցը համակարգող մասնագիտական խորհրդի և ռեժիմային (կենսաանվտանգության) հանձնաժողովի աշխատակարգերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. հունվարի 31

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2014 թ.

հունվարի 31-ի N 43-Ա

որոշման

 

ա ն հ ա տ ա կ ա ն   Կ Ա Զ Մ

 

ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Ա. Վանյան

- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)

Լ. Ավետիսյան

- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատող (համաձայնությամբ)

Ա. Ավետիսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի ճառագայթային անվտանգության վարչության ճառագայթային անվտանգության բաժնի պետ

Ա. Շիրվանյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության վարչության պետ

Վ. Բագիյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության ճառագայթային, քիմիական, կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի պետ, փրկարար ծառայության գնդապետ

Լ. Մարգարյան

- ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

Հ. Պողոսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության լաբորատոր փորձարկումների կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)

Ս. Պետրոսյան

- «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության քիմիայի ամբիոնի ասիստենտ (համաձայնությամբ)

Ա. Գևորգյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2014 թ.

հունվարի 31-ի N 43-Ա

որոշման

 

ա ն հ ա տ ա կ ա ն   Կ Ա Զ Մ

 

ՌԵԺԻՄԱՅԻՆ «ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Գ. Մելիք-Անդրեասյան

- ՀՀ առողջապահության նախարարության «Արտո Բոգդանի Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

Շ. Սարգսյան

- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ (համաձայնությամբ)

Ե. Գոնդակյան

- ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

Բ. Խաչատրյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային կառույցների և լաբորատոր զարգացման գծով տնօրենի երկրորդ տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Մովսեսյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության ճառագայթային, քիմիական, կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության փոխգնդապետ (համաձայնությամբ)

Գ. Շահբազյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կենտրոնական լաբորատորիայի վարիչ (համաձայնությամբ)

Վ. Խաչատրյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության լաբորատոր փորձարկումների կենտրոնի առաջատար մասնագետ (համաձայնությամբ)

Ս. Քոչարյան

- «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.11.2021, N 1233-Ա 02.12.2021, N 43-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան