Գլխավոր տեղեկություն
Համար
N 91-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.02.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 7 փետրվարի 2013 թվականի N 91-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 223-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ԲԱՑՎԱԾ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՑ ԳՈՒՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 223-Ա որոշման 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Երևան քաղաքում կառուցապատման ծրագրերի իրականացման համար 2004 և 2005 թվականներին կնքված պայմանագրերի հիման վրա առանձին կառուցապատողների շենքերի կառուցման համար վերգետնյա վճարի գծով Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից արտաբյուջետային բանկային հաշվին հավաքվող գումարների հաշվին 2013 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության N 3 ռազմականացված ջոկատին վճարել 7,073,640 դրամ (ամսական 1,178,940 դրամ)` Արամի 72-80 հասցեներում գտնվող անավարտ շենքի պահպանության համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

2013 թ. փետրվարի 11

 Երևան 

 
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան