Գլխավոր տեղեկություն
Համար
N 746-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.01.2013-05.04.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.12.06/30(96) Հոդ.836
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունիսի 2005 թվականի N 746-Ն

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 27.12.12 N 1677-Ն)

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ բաժնի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 27.12.12 N 1677-Ն)

1. Հաստատել`

ա) միջուկային նյութերի փոխադրման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) միջուկային նյութերի փոխադրման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 27.12.12 N 1677-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 16
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 746-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 27.12.12 N 1677-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են միջուկային նյութերի փոխադրման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

(1-ին կետը փոփ. 27.12.12 N 1677-Ն)

2. Միջուկային նյութերի փոխադրման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 27.12.12 N 1677-Ն)

3. Միջուկային նյութերի փոխադրման լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով:

(3-րդ կետը փոփ. 27.12.12 N 1677-Ն)

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Միջուկային նյութերի փոխադրման լիցենզիա ստանալու նպատակով կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, ինչ տիպի միջուկային նյութերի փոխադրում է նախատեսվում իրականացնել:

(4-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ., լրաց. 27.12.12 N 1677-Ն)

5. Հայտին կից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`

ա) իրավաբանական անձի կառավարման համակարգի սխեման և կառուցվածքային ստորաբաժանումների միջև անվտանգության ապահովման գործառույթների բաշխման մասին տեղեկություններ.

բ) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) օգտագործվելիք փոխադրամիջոցների նկարագրությունը (տեսակը, տիպը, քանակը, փոխադրման կոնտեյների սերտիֆիկատը, յուրաքանչյուր փոխադրամիջոցի տեխնիկական բնութագրերը, այդ թվում` իոնացնող ճառագայթումից պաշտպանության համակարգը).

դ) փոխադրամիջոցները շահագործող անձնակազմի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները.

ե) միջուկային վառելիքի բեռնավորման և բեռնաթափման հրահանգները.

զ) փոխադրման ժամանակ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության և վթարային հակազդման ապահովումը հավաստող փաստաթղթերը.

է) միջուկային նյութերի փոխադրման համար նախատեսված փոխադրամիջոցների տեխնիկական զննման մասին ակտի պատճենը.

ը) սույն կետի «զ» ենթակետում նշված փաստաթղթերի փորձաքննական եզրակացությունները:

(5-րդ կետը փոփ. 28.04.11 N 636-Ն)

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

6. Միջուկային նյութերի փոխադրման լիցենզիա ստանալու համար նախատեսված բոլոր փաստաթղթերը քննարկում է կարգավորող մարմինը` փաստաթղթերն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում:

(6-րդ կետը փոփ. 27.12.12 N 1677-Ն) 

7. Ներկայացված փաստաթղթերի քննարկման ընթացքում կարգավորող մարմինը կարող է պահանջել անվտանգության լրացուցիչ հիմնավորումներ և անվտանգության գնահատման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

8. Կարգավորող մարմնի որոշմամբ միջուկային նյութերի փոխադրման լիցենզիայի հայտի քննարկումներին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և միջազգային կազմակերպությունների փորձագետներ:

(8-րդ կետը փոփ. 27.12.12 N 1677-Ն)

 

IV. LԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

9. Միջուկային նյութերի փոխադրման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`

ա) եթե միջուկային նյութերի փոխադրման անվտանգության մակարդակը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքերում:

(9-րդ կետը փոփ. 27.12.12 N 1677-Ն)

10. Հայտի մերժման մասին կարգավորող մարմնի որոշումը հայտատուին է տրվում որոշումն ընդունելուց հետո 3 օրվա ընթացքում.

11. Լիցենզավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

12. Միջուկային նյութերի փոխադրման լիցենզիայի վերաձևակերպմանը կամ գործողության կասեցմանը կամ դադարեցմանը ներկայացվող պահանջները սահմանված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(12-րդ կետը փոփ. 27.12.12 N 1677-Ն)

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Միջուկային նյութերի փոխադրման լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:

(13-րդ կետը փոփ. 27.12.12 N 1677-Ն)

14. Միջուկային նյութերի փոխադրման լիցենզիա ստացած անձինք կարգավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն` օրենքով սահմանված կարգով:

(14-րդ կետը փոփ. 27.12.12 N 1677-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

 

Հ Ա Յ Տ  N _ _ _ _ 

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 27.12.12 N 1677-Ն)

 

1. Հայտատուն ___________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը)
____________________________________________________________
____________________________________________________________

 

2. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)

գ)

դ)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

Կազմակերպության տնօրեն

______________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

 

_____ __________ 200  թ.

 

 

(ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն, փոփ., լրաց. 27.12.12 N 1677-Ն)

(հավելվածը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն, 28.04.11 N 636-Ն, փոփ., լրաց. 27.12.12 N 1677-Ն)



 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 746-Ն որոշման

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_951

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _ 

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 27.12.12 N 1677-Ն)

 

Տրված` ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
_______________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _______________________________________
_______________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ___ _________ 200  թ.

Կոմիտեի նախագահ

________________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(հավելվածը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն, 27.12.12 N 1677-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան