600.0334.09.10.24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
9 հոկտեմբերի 2024 թվականի |
N 334-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N 344-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 516-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ ԷՄՇ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) ԷՄՇ կանոնների 113-րդ կետից հանել «, ՀԾՄ-ի (Հանձնաժողովի սահմանված ամսական չափաքանակով)» բառերը.
2) ԷՄՇ կանոնների 128-րդ կետից հանել «ինչպես նաև» բառերը, իսկ «միջև» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ՀԾՄ-ի (Հանձնաժողովի սահմանած ամսական չափաքանակով) և Երաշխավորված մատակարարի միջև» բառերը.
3) ԷՄՇ կանոնների 26.1-ին գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ԳԼՈՒԽ 26.1. ՀԱՇՎԵԿՇՌՄԱՆ ԵՎ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԵՎ ԵՐՐՈՐԴԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ
176.1. ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ և սպառման համակարգ ունեցող ԷՄՇ մասնակիցները հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով ՀԾՄ-ին վճարում են երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության ամսական վճար (այսուհետ՝ Պահուստի ապահովման ծառայության վճար)։ Պահուստի ապահովման ծառայության վճարը հաշվարկվում է Շուկայի օպերատորի կողմից ԷՄՇ կանոնների 176.2-րդ և (կամ) 176.3-րդ կետերի համաձայն և արտացոլվում է ԷՄՇ կանոնների 236-րդ կետով նախատեսված ակտերում:
176.2. Պահուստի ապահովման ծառայության վճարի արժեքը, բացառությամբ ԷՄՇ կանոնների 176.3-րդ կետով նախատեսված դեպքի, որոշվում է հետևյալ բանաձևով՝
, որտեղ՝ |
1) ՊԾԱi-ն՝ ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ և սպառման համակարգ ունեցող i-րդ ԷՄՇ առևտրի մասնակցի կողմից վճարման ենթակա Պահուստի ապահովման ծառայության վճարի արժեքն է (դրամ),
2) ՍՊi-ն՝ ՀՊԿԻ, ՀՊԿԽ կամ ՀՊԿԼ կարգավիճակ և սպառման համակարգ ունեցող i-րդ ԷՄՇ առևտրի մասնակցի բոլոր սպառման համակարգերով տվյալ ամսում փաստացի սպառված էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտժ),
3) n-ը՝ ՀՊԿԻ, ՀՊԿԽ, ՀՊԿԼ կարգավիճակ և սպառման համակարգ ունեցող բոլոր ԷՄՇ առևտրի մասնակիցների թիվն է,
4) ՀԶՀԷԱ-ն՝ ՀԾՄ-ի կողմից տվյալ ամսում ՀԷԱ կայաններից փաստացի ձեռքբերված հզորության դիմաց վճարման ենթակա գումարն է (դրամ)։
176.3. Երաշխավորված մատակարարի բոլոր սպառման համակարգերով սպառվող էլեկտրական էներգիային համապատասխան ՀԷԱ կայաններից հզորության ձեռք բերման հաշվարկային ծախսը ՀԾՄ-ի կողմից Երաշխավորված մատակարարին առաքվող էլեկտրական էներգիայի սակագնում ներառված լինելու դեպքում Երաշխավորված մատակարարի կողմից Պահուստի ապահովման ծառայության վճարի արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով՝
, որտեղ՝ |
1) ՊԾԱԵՄ-ն՝ սույն կետում նշված դեպքում Երաշխավորված մատակարարի կողմից վճարման ենթակա Պահուստի ապահովման ծառայության վճարի արժեքն է (դրամ), որը բացասական նշանով ստացվելու դեպքում ընդունվում է զրո,
2) ՍՊԵՄ-ն՝ Երաշխավորված մատակարարի բոլոր սպառման համակարգերով տվյալ ամսում փաստացի սպառված էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտժ),
3) ՀԶՀԷԱԵՄ-ն՝ տվյալ ամսվա համար ՀԾՄ-ի կողմից Երաշխավորված մատակարարին առաքվող էլեկտրական էներգիայի սակագնում ներառված՝ Երաշխավորված մատակարարի բոլոր սպառման համակարգերով սպառվող էլեկտրական էներգիային համապատասխան ՀԷԱ կայաններից հզորության ձեռք բերման հաշվարկային ծախսն է (դրամ)։».
4) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 233․1-ին և 233.2-րդ կետերով.
«233․1. ԷՄՇ կանոնների 47-րդ կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված դեպքերում, եթե ԷՄՇ մասնակցի հաշվառման ներքո առկա է ենթասպառող, ապա ԷՄՇ մասնակցի տվյալ Հաշվառման կետի դարձափոխիչային հաշվիչի սպառման ու առաքման տարբերության և ենթասպառողի Հաշվառման համալիրով գրանցված սպառման մեծության տարբերությունը՝ դրական թիվ ստացվելու դեպքում՝ այն Շուկայի օպերատորի կողմից հաշվառվում է որպես ԷՄՇ մասնակցի տվյալ Հաշվառման կետում էլեկտրական էներգիայի սպառած քանակ, բացասական թիվ ստացվելու դեպքում՝ այն (բացարձակ արժեքով) Շուկայի օպերատորի կողմից հաշվառվում է որպես ԷՄՇ մասնակցի կողմից տվյալ Հաշվառման կետում առաքված էլեկտրական էներգիայի քանակ։
233.2. ԷՄՇ կանոնների 233․1-ին կետով նախատեսված դեպքում, երբ ԷՄՇ մասնակցի հաշվառման ներքո առկա ենթասպառողի Հաշվառման համալիրը դարձափոխիչային է, ապա ԷՄՇ մասնակցի դարձափոխիչային հաշվիչի սպառման և առաքման տարբերությունից նվազեցվում է ենթասպառողի Հաշվառման կետի դարձափոխիչային հաշվիչի սպառման և առաքման տարբերությունը, որի դրական կամ բացասական մեծությունների դեպքում գործում է ԷՄՇ կանոնների 233.1-ին կետով նախատեսված կարգավորումը։».
5) ԷՄՇ կանոնների 240-րդ կետում «(էլեկտրական էներգիայի)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Երաշխավորված մատակարարից գնված էլեկտրական էներգիայի» բառերը, իսկ «ՀԾՄ-ն» բառից հետո՝ «Երաշխավորված մատակարարին՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը,» բառերը.
6) ԷՄՇ կանոնների 247-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ և 6-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի փետրվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
ք. Երևան 9 հոկտեմբերի 2024 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2024 թվական: