Գլխավոր տեղեկություն
Համար
N 200-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.02.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2012 թվականի N 200-Ա

 

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱԼԻՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼԻՔ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԸՆՏՐՄԱՆ-ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1060-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման և օգտագործման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ համալիր ուսումնասիրությունների կատարման, վերականգնվելիք հուշարձանների ընտրման-գույքագրման, դրանց վերականգնման ու օգտագործման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, վերականգնման աշխատանքների կատարման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 27

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

փետրվարի 23-ի N 200-Ա որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման ԵՎ օգտագործման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ համալիր ուսումնասիրությունների կատարման, վերականգնվելիք հուշարձանների ընտրման-գույքագրման, դրանց վերականգնման ու օգտագործման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, վերականգնման աշխատանքների կատարման

 

Գործողությունները

Պատասխանատուները

Կատարման ժամկետը

Ֆինանսավոր-ման աղբյուրը

1. Հուշարձանների վերականգնման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ շարժի հիմնական երթուղիների մշակում, ծրագրում ընդգրկված և հիմնականում զբոսաշրջային երթուղու վրա գտնվող հուշարձանների վիճակի ուսումնասիրում

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2012 թ.ընթացքում

ՀՀ պետական բյուջե

2. Ուսումնասիրման արդյունքների ամփոփում, աշխատանքների անվանացանկերի կազմում առաջնահերթության որոշում, նախագծային առաջադրանքների կազմում

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

2013 թ.
ընթացքում

ՀՀ պետական բյուջե

3. Ուսումնասիրման արդյունքում ընտրված հուշարձանների վերականգնման գիտահետազոտական և նախագծանախահաշվային աշխատանքների կատարում

ՀՀ մշակույթի նախարարություն

2013-2014 թթ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

4. Հուշարձանների վերականգնման, ամրակայման և տարածքների բարեկարգման աշխատանքներ

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

սկիզբը՝
2015 թ.-ից

ՀՀ պետական բյուջե

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան