Գլխավոր տեղեկություն
Համար
N 178-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.02.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2012 թվականի N 178-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1572-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2011 թվականի ապրիլի 15-ի ԱԺՈ-269-Ն որոշմամբ վավերացված` «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի (այսուհետ` ծրագիր) ֆինանսավորման համաձայնագրի Գ բաժնով և N 1 հավելվածի 7-րդ կետի 7.1-ին ենթակետով սահմանված դրույթները, ինչպես նաև ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 3-ի «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 1572-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում «15-օրյա» բառը փոխարինել «մինչև 2012 թվականի մարտի 15-ը» բառերով.

2) որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետում «այգեգործությամբ զբաղվող մասնավոր ոլորտի երկու կազմակերպությունից» բառերը փոխարինել «այգեգործությամբ զբաղվող մասնավոր ոլորտի չորս կազմակերպությունից» բառերով.

3) որոշման 4-րդ կետի 6-րդ ենթակետում «15-օրյա» բառը փոխարինել «մինչև 2012 թվականի մարտի 15-ը» բառերով.

4) որոշման 4-րդ կետի 6-րդ ենթակետը լրացնել «, հողատարածքի և շենք-շինությունների չափագրման, գրանցման, շուկայական գնահատման և տեղեկատվության տրամադրման ծախսերն իրականացնելով «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 27

Երևան