ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2011 թվականի N 603-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԲԵՐՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ՊԱՐԶԵՑՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.3-րդ, 17-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների պարզեցված գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 208-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Աղբերքի գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը (այսուհետ` գլխավոր հատակագիծ)` համաձայն հավելվածի:
2. Քաղաքաշինական գործունեության նպատակով հողամասեր տրամադրելու դեպքում դրանց նպատակային կամ գործառնական նշանակությունը համարվում է փոփոխված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետով սահմանված պահանջների ապահովման պայմանով, սույն որոշման 1-ին կետով հաստատված գլխավոր հատակագծի 16-րդ` «Կառուցապատման համար նախատեսված տարածքների բաշխումն ըստ նպատակային նշանակության փոփոխության» (հողամասերի կատեգորիայի տրանսֆորմացիա) գծագրին համապատասխան, ընդ որում`
NN |
Տարածքը (հա) |
Նպատակային նշանակությունը | |
առկա |
նախագիծ | ||
1. |
28.75 |
Գյուղատնտեսական |
Ընդհանուր օգտագործման հողեր (փողոցային ցանց, մայթեր և տրանսպորտային կանաչ) |
2. |
3.79 |
Գյուղատնտեսական |
Ջրային |
3. |
2.01 |
Գյուղատնտեսական |
Կոմունալ |
4. |
14.35 |
Գյուղատնտեսական |
Բնակավայր |
5. |
31.69 |
Գյուղատնտեսական |
Հատուկ պահպանվող |
6. |
0.19 |
Արտադրական |
Գյուղատնտեսական |
7. |
0.21 |
Արտադրական |
Տրանսպորտ |
8. |
1.64 |
Արտադրական |
Բնակավայր |
9. |
3.21 |
Բնակավայր |
Հատուկ պահպանվող |
10. |
7.80 |
Բնակավայր |
Տրանսպորտ |
11. |
3.07 |
Բնակավայր |
Արտադրական |
12. |
0.15 |
Բնակավայր (ընդհանուր օգտագործման հողեր) |
Գյուղատնտեսական |
13. |
0.08 |
Բնակավայր (ընդհանուր օգտագործման հողեր) |
Արտադրական |
14. |
0.49 |
Բնակավայր (ընդհանուր օգտագործման հողեր) |
Բնակավայր |
15. |
0.12 |
Բնակավայր (ընդհանուր օգտագործման հողեր) |
Հատուկ պահպանվող |
16. |
102.19 |
Գյուղատնտեսական |
Բնակավայրի` հասարակական օգտագործման կանաչ (անտառային ծածկույթ) |
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման (այդ թվում` տարածքային) մարմիններին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում` սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումները` ըստ սահմանված հերթականության (առաջնահերթ, միջնաժամկետ և հեռանկարային միջոցառումներ):
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մայիսի 17 |
Հավելված |
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԲԵՐՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ
ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՄԱՍ
Հ/Հ |
Գծագրի անվանումը |
Մասշտաբ |
1 |
Համայնքը մարզի տարաբնակեցման համակարգում |
1:20000 |
2 |
Փաստացի օգտագործման հատակագիծ (հենակետային հատակագիծ) |
1:10000 |
3 |
Տարածքը ըստ սեփականության սուբյեկտների |
1:10000 |
4 |
Տարածքի համալիր գնահատական |
1:5000 |
5 |
Ռելիեֆի վերլուծություններ |
1:20000 |
6 |
Աղբերք գյուղի տարածքի փաստացի նյութերի քարտեզ (սեյսմիկ) |
1:5000 |
7 |
Աղբերք գյուղի տարածքի ինժեներաերկրաբանական |
1:5000 |
8 |
Աղբերք գյուղի տարածքի գրունտների առավելագույն |
1:5000 |
9 |
Տարածքային զարգացման հատակագիծ (հիմնական գծագիր) |
1:10000 |
10 |
Կառուցապատման էսքիզ |
1:5000 |
11 |
Ինժեներական ենթակառուցվածքների ուրվագիծ |
1:10000 |
12 |
Տրանսպորտային ուրվագիծ |
1:10000 |
13 |
Լանդշաֆտի զարգացման ուրվագիծ |
1:10000 |
14 |
Գոտիավորման նախագիծ |
1:2000 |
15 |
Կառուցապատման հերթականությունը` բնակավայրի զարգացմանը զուգընթաց |
- |
16 |
Կառուցապատման համար նախատեսված տարածքների բաշխումն ըստ նպատակային նշանակության փոփոխության |
1:5000 |
17 |
Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ |
1:5000 |
18 |
ԿՈՒՍԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ |
1:10000 |
19 |
Կուլտուրականացված հողերի ծածկույթի հատակագիծ |
1:10000 |