ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2007 թվականի թիվ 62-Ն
քաղ. Երևան
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 20.01.1998 Թ. Հ. 1/2 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ԵՎ 24.11.2006 Թ. Հ. 294-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 4-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությունը.
Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանին որոշում է`
1. Ուժը կորցրած ճանաչել Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու 20.01.1998 թ. «Մալաթիա-Սեբաստիա համայնքի ազգաբնակչության աղբահանության սակագնի փոփոխության մասին» հ. 1/2 որոշումը։
2. Անվավեր ճանաչել Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու 24.11.2006 թ. «Կռունկ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող համայնքի շենքերի և սեփական տների կենցաղային աղբահանության ծախսերի սակագնի վերանայման մասին» հ. 294-Ն որոշումը։
Թաղապետ՝ |
Ա. Գրիգորյան |