Գլխավոր տեղեկություն
Համար
N 1462-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.11.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.11.24/59(793) Հոդ.1343
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 2010 թվականի N 1462-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՆԱԿ ԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ա» կետի ու 38-րդ, 39-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշնակի գյուղական համայնքի տարածքում գտնվող` պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող` մասնակիորեն վերականգնված Սուրբ Աստվածածին եկեղեցով զբաղեցված հողամասը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշնակի գյուղական համայնքի ղեկավարի 2010 թվականի հունիսի 15-ի N 034 միջնորդությունն ու համայնքի ավագանու 2010 թվականի հունիսի 8-ի N 4 որոշումը, ինչպես նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին ամբողջությամբ վերականգնելու և իր սկզբնական նշանակությամբ օգտագործելու հնարավորությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշնակի գյուղական համայնքի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու միջև Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշնակի գյուղական համայնքի տարածքում գտնվող` պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող Սուրբ Աստվածածին եկեղեցով զբաղեցված (Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1256-Ն որոշման N 6 հավելված, 078-018-02 ծածկագիր) և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0,0857 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասն անհատույց, անժամկետ օգտագործման տրամադրելու մասին պայմանագիր կնքելու նպատակով մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հետ համատեղ ապահովել այդ հողամասի սահմանների ճշտումը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել Սուրբ Աստվածածին եկեղեցու նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետ կնքել Սուրբ Աստվածածին եկեղեցին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր:

4. Սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքները, ինչպես նաև 3-րդ կետում նշված պայմանագրի կնքման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. նոյեմբերի 18
Երևան