Գլխավոր տեղեկություն
Համար
N 669-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.06.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.16/26(760) Հոդ.672
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.06.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2010 թվականի N 669-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման NN 13 և 14 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մրգաշենի դպրոցի ներքին և արտաքին հարդարման աշխատանքներն ամբողջովին ավարտին հասցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 20,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից`

1) 500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մրգաշենի դպրոցի ներքին և արտաքին հարդարման աշխատանքների ավարտման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար, 2010 թվականի երկրորդ եռամսյակում (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով).

2) 19,500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մրգաշենի դպրոցի ներքին և արտաքին հարդարման աշխատանքներն ամբողջովին ավարտին հասցնելու համար` 2010 թվականի երրորդ եռամսյակում (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատանքների գնումները կիրականացվեն մրցակցային բանակցությունների ձևով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հունիսի 7

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունիսի 3-ի N 669-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

   (հազ. դրամ)

Անվանումը

Չափ-ման միա-վորը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

Գնման ձևը

Պայմանագրերի

քա-նակը

գումարը (հազ. դրամ)

կնքման ժամկետը

կատարման վերջնա-ժամկետը

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

500.0

x

x

x

Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

500.0

x

x

x

ՀՀ Կոտայքի մարզի Մրգաշենի դպրոցի ներքին և արտաքին հարդարման աշխատանքների ավարտման նախագծանախահաշ­վային փաստաթղթերի մշակում

դրամ

1.0

500.0

ՄԲԲ

հունիս

հուլիս

ՀՀ Կոտայքի մարզի Մրգաշենի դպրոցի ներքին և արտաքին հարդարման աշխատանքներն ամբողջովին ավարտին հասցնելու համար

դրամ

 1.0

19,500.0

ՄԲԱ

հուլիս

սեպտեմբեր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունիսի 3-ի N 669-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 14 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 14.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

   (հազ. դրամ)

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1.5.3. Ներդրումներ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող պետական սեփականություն հանդիսացող կազմակերպություններում

Ծրագրային դասիչը

Անվանումը`
Կրթական օբյեկտների հիմնանորոգում

Ոչ ֆինան-սական ցուցա-նիշներ

 

Ֆինանսա-
կան ցուցա-
նիշներ

 

Ս002

ԵՊ 01

Չափորոշիչներ

I եռամսյակ

I կիսամյակ

9 ամիս

տարի

I եռամսյակ

I կիսամյակ

9 ամիս

տարի

Քանակական

1. Կազմակերպու-թյունների թիվը, որտեղ կատարվում են ներդրումները (միավոր)

0

0

1

1

X

X

X

X

Տվյալ տարվա պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող
ծախսերը (հազ. դրամ)

X

X

X

X

0.0

0.0

19,500.0

19,500.0

 

1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Նախագծային աշխատանքներ

 

Կ002

ԱՁ 01

Նկարագրություն՝

 

Կրթական օբյեկտների հիմնանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ

Քանակական

1. Կազմակերպու-թյունների թիվը, որտեղ կատարվում են
ներդրումները (միավոր)

0.0

1.0

1.0

1.0

X

X

X

X

Տվյալ տարվա պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

X

X

X

X

0.0

950.0

950.0

950.0

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես`

Քանակական, որակական, ժամ-կետայնության և այլ չափորոշիչ-ների փոփոխության վրա

Համապատասխանությունը ՀՀ քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերին

Ծախսային արդյունավետու-թյան բարելավման վրա

Գործող կրթական օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերն անհրաժեշտ է կապիտալ վերանորոգման համար, որպեսզի դրանք ապահովեն կրթական ծառայությունների մատուցումը` կրթական չափորոշիչներով սահմանված քանակական, որակական և ժամկետային ցուցանիշներին համապատասխան

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Կիրառելի չէ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Կրթական օբյեկտի հիմնանորոգված նոր շենքեր և մասնաշենքեր

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան