ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2007 թվականի N 1081-Ն
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 03.06.10 N 684-Ն)
«Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 03.06.10 N 684-Ն)
1. Սահմանել`
1) բուսասանիտարիայի պետական տեսուչի համազգեստը կրելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) բուսասանիտարիայի պետական տեսուչի համազգեստի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։
(1-ին կետը փոփ. 03.06.10 N 684-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 13-ի N 1081-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԿՐԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 03.06.10 N 684-Ն)
1. Սույն կարգով սահմանվում են բուսասանիտարիայի պետական տեսուչի ամառային և ձմեռային համազգեստները կրելու կարգը և օգտագործման ժամկետները։
(1-ին կետը փոփ. 03.06.10 N 684-Ն)
2. Համազգեստը կրում են բուսասանիտարիայի բոլոր պետական տեսուչները:
(2-րդ կետը փոփ. 03.06.10 N 684-Ն)
3. Բուսասանիտարիայի պետական տեսուչները համազգեստը կրում են ամենօրյա ծառայողական պարտականությունների կատարման, ատեստավորման, ուսուցման և վերապատրաստման ժամանակ:
(3-րդ կետը փոփ. 03.06.10 N 684-Ն)
4. Բուսասանիտարիայի պետական տեսուչի` կնոջ և տղամարդու համազգեստների ձևերից յուրաքանչյուրը բաղկացած է ամառային և ձմեռային տեսակներից:
(4-րդ կետը փոփ. 03.06.10 N 684-Ն)
5. Բուսասանիտարիայի պետական տեսուչի համազգեստը պետք է համապատասխանի սույն կարգի պահանջներին և պահվի անթերի վիճակում:
(5-րդ կետը փոփ. 03.06.10 N 684-Ն)
6. Բուսասանիտարիայի պետական տեսուչի մեղքով՝ սահմանված ժամկետներից շուտ օգտագործման համար ոչ պիտանի դարձած համազգեստը փոխարինվում է նորով՝ բուսասանիտարիայի պետական տեսուչի սեփական միջոցների հաշվին:
(6-րդ կետը փոփ. 03.06.10 N 684-Ն)
7. Բուսասանիտարիայի պետական տեսուչի համազգեստի առանձին մասերը կրելու առանձնահատկություններն են՝
1) գլխարկ կրելու կարգը` ամենօրյա կիսաբրդե գլխարկը կամ ձմեռային ականջակալներով գլխարկը կրում են ուղիղ և ազատ ոճով: Թույլատրվում է ականջակալներով գլխարկի ականջակալներն իջեցնել օդի ջերմաստիճանը ցածր լինելու դեպքում.
2) վերնազգեստը կրելու կարգը`
ա. ձմեռային վերարկուն բուսասանիտարիայի տղամարդ պետական տեսուչները կրում են բոլոր կոճակները դեպի աջ կոճկված վիճակում, իսկ բուսասանիտարիայի կին պետական տեսուչները՝ բոլոր կոճակները դեպի ձախ կոճկված վիճակում,
բ. ամենօրյա ձմեռային բաճկոնը կոճկվում է ամրակներով և բոլոր կոճակներով, իսկ ամառային ամենօրյա բաճկոնը թույլատրվում է կրել չկոճկված,
գ. նշված բոլոր վերնազգեստները, ինչպես նաև տաբատը պետք է կրել մաքուր, հարդարված և արդուկված վիճակում,
դ. այդ համազգեստների գրպանների կափույրները պետք է դուրս հանված լինեն.
3) վերնաշապիկը և փողկապը կրելու կարգը`
ա. վերնաշապիկը կրում են բաճկոնի հետ: Վերնաշապիկի օձիքի հետևի մասը պետք է լինի բաճկոնի օձիքի հետ հավասար կամ 0.5 սմ-ից ոչ ավելի բարձրությամբ,
բ. թույլատրվում է վերնաշապիկը կրել առանց բաճկոնի՝ փողկապով, իսկ կարճաթև վերնաշապիկը՝ առանց փողկապի,
գ. վերնաշապիկը պետք է լինի մաքուր, արդուկված: Վերնաշապիկը կոճկվում է դեպի աջ (կին տեսուչների համար՝ դեպի ձախ),
դ. փողկապն ամրացվում է վերնաշապիկին: Այն պետք է միշտ լինի մաքուր և կոկիկ վիճակում.
4) կոշիկներ կրելու կարգը` համազգեստ կրելու դեպքում կոշիկները պետք է լինեն սահմանված նմուշի, պատշաճ և մշտապես մաքուր վիճակում, կիսաճտքավոր կոշիկների քուղերը՝ կապված:
(7-րդ կետը փոփ. 03.06.10 N 684-Ն)
8. Բուսասանիտարիայի պետական տեսուչի ձմեռային և ամառային համազգեստը կրելու ժամկետներն են՝
NN ը/կ |
Համազգեստի տարրերը |
Կրելու ժամկետը (տարի) |
Քանակը` մեկ մարդու համար (հատ) |
1 |
2 |
3 |
4 |
Բուսասանիտարիայի տղամարդ պետական տեսուչ | |||
1. |
Գլխարկ` ձմեռային |
3 |
1 |
2. |
Կիսավերարկու` ձմեռային |
3 |
1 |
3. |
Բաճկոն` ձմեռային |
3 |
1 |
4. |
Վերնաշապիկ` երկարաթև, ձմեռային |
1 |
2 |
5. |
Տաբատ` ձմեռային |
3 |
2 |
6. |
Կիսաճտքավոր կոշիկ` ձմեռային |
1 |
1 զույգ |
7. |
Գլխարկ (կեպի)` ամառային |
1 |
1 |
8. |
Բաճկոն` ամառային |
3 |
2 |
9. |
Տաբատ` ամառային |
2 |
2 |
10. |
Վերնաշապիկ` կարճաթև, ամառային |
1 |
2 |
11. |
Կոշիկ` ամառային |
1 |
2 զույգ |
12. |
Փողկապ |
1 |
2 |
13. |
Գոտի՝ կաշվե |
1 |
2 |
Բուսասանիտարիայի կին պետական տեսուչ | |||
14. |
Գլխարկ` ձմեռային |
3 |
1 |
15. |
Կիսավերարկու` ձմեռային |
3 |
1 |
16. |
Բաճկոն` ձմեռային |
3 |
1 |
17. |
Կիսաշրջազգեստ` ձմեռային |
3 |
2 |
18. |
Տաբատ` ձմեռային |
3 |
2 |
19. |
Վերնաշապիկ` երկարաթև, ձմեռային |
1 |
2 |
20. |
Կիսաճտքավոր կոշիկ` ձմեռային |
1 |
1 զույգ |
21. |
Գլխարկ` ամառային |
1 |
1 |
22. |
Բաճկոն` ամառային |
3 |
2 |
23. |
Կիսաշրջազգեստ` ամառային |
3 |
2 |
24. |
Տաբատ` ամառային |
3 |
2 |
25. |
Վերնաշապիկ` կարճաթև, ամառային |
1 |
2 |
26. |
Կոշիկ` ամառային |
1 |
2 զույգ |
27. |
Փողկապ |
1 |
2 |
28. |
Գոտի` կաշվե |
1 |
2 |
(8-րդ կետը փոփ. 03.06.10 N 684-Ն)
(հավելվածը փոփ 03.06.10 N 684-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 13-ի N 1081-Ն որոշման |
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ
(վերնագիրը փոփ. 03.06.10 N 684-Ն)
I. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՏՂԱՄԱՐԴ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
(վերնագիրը փոփ. 03.06.10 N 684-Ն)
1. Ականջակալներով գլխարկ` մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են արհեստական մորթուց` թասակը չորստապականի է (N 1 նկար):
2. Կիսավերարկու` կանաչավուն բրդյա կտորից, տաք ներդիրով, կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Լանջափեշերի ներքևի մասում մեծ վրադիր կափույրներով գրպաններ են, իսկ վերևի մասում` թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան (N 1 նկար)։
3. Տաբատ` կանաչավուն բրդյա կտորից, տաք ներդիրով, ուղիղ ուրվագծով, գոտին` գոտեմակօղերով, մետաքսե աստառով, կոճկվում է կոճակով և շղթայով: Արտաքին գրպաններն ուղիղ են: Հետևամասի աջ կողմում ունի կոճակով կոճկվող կափույրով գրպան (N 1 նկար)։
4. Երկարաթև վերնաշապիկ` բաց կանաչավուն բրդյա կտորից, ծալովի օձիքով, ձախ կրծքամասում` կոճակով կոճկվող արտաքին գրպան, կոճկվում է 8 կոճակով: Թևքերը երկար են, ուղիղ թևքածալերով (N 1 նկար):
5. Բաճկոն` կանաչավուն բրդյա կտորից, միափեշ, միակողմ 4 կոճակով, հետ ծալված օձիքով: Կրծքամասի երկու կողմում տեղադրված են ներկարված շերտակարերով, իսկ փեշերի ներքևի մասում` վրադիր գրպաններ` կափույրներով: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան (N 1 նկար)։
6. Ձմեռային կիսաճտքավոր կոշիկ` սև գույնի կաշվից, տաք, բնական մորթուց (ոչխարի) ներդիրով: Ներբանները` ռելիեֆային, կոճկվում է շղթայով (N 1 նկար):
II. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՏՂԱՄԱՐԴ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
(վերնագիրը փոփ. 03.06.10 N 684-Ն)
7. Գլխարկ` բրդյա, ամենօրյա` մուգ կանաչավուն կտորից, դարչնագույն երիզով և գլխարկաբոլորքով: Բաղկացած է սև, լաքապատ գլխարկահովհարից և գլխարկաբոլորքից: Գլխարկաբոլորքը դարչնագույն է` 2 մմ լայնքով կարմիր մահուդից կարված երիզով: Գլխարկահովհարը սև է, լաքապատ (N 3 նկար)։
8. Ամառային տաբատ` կանաչ բամբակյա կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին` գոտեմակօղերով, կոճկվում է 2 կոճակով և շղթայով: Արտաքին գրպաններն ուղիղ են: Հետևամասի աջ կողմում ունի կոճակով կոճկվող կափույրով գրպան (N 3 նկար)։
9. Կարճաթև վերնաշապիկ` կանաչ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով կոճկվող կափույրով գրպան, կոճկվում է 8 կոճակով, թևքերը կարճ են, ուղիղ թևքածալով (N 3 նկար)։
10. Գարնանային-աշնանային բաճկոն` կանաչ բամբակյա կտորից, ուղիղ ուրվագծով, կոճկվում է 4 կոճակով: Օձիքը` ծալովի, լանջափեշերի ներքևի մասերում վրադիր կափույրներով գրպաններ են, իսկ վերևի մասում` թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան (N 3 նկար)։
11. Ամառային կոշիկ` սև կամ մուգ դարչնագույն կաշվից, երեսամասը` ամբողջական առաջամասով (N 3 նկար)։
III. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԿԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
(վերնագիրը փոփ. 03.06.10 N 684-Ն)
12. Ականջակալներով գլխարկ` մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված արհեստական մորթուց են: Թասակը չորստապականի է (N 2 նկար):
13. Ձմեռային կիսավերարկու` մուգ կանաչավուն կտորից, հանովի մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով: Կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով: Լանջափեշերի ներքևի մասերում մեծ, վրադիր գրպաններ են, իսկ վերևի մասում` թեք ներկարված փոքր գրպաններ: Աստառը մետաքսից է, ձախ կողմում ունի ծոցագրպան (N 2 նկար)։
14. Կիսաշրջազգեստ` կանաչավուն բրդյա կտորից, ուղիղ կտրվածքով, երկկողմանի սեղմոններով, հետևամասում կափույրով ճեղքվածքով: Աստառը մետաքսից է: Ձախ կողմից կոճկվում է շղթայով (N 2 նկար)։
15. Բաճկոն` մուգ կանաչավուն բրդյա կտորից: Միափեշ, միակողմ 3 ոսկեգույն կոճակով, վրադիր օձիքով: Կրծքամասը` սեղմոններով, փեշերի ներքևի մասերում ունի ներկարվող, կափույրով թեք գրպաններ: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան (N 2 նկար)։
16. Տաբատ` կանաչավուն բրդյա կտորից, տաք ներդիրով, ուղիղ ուրվագծով, գոտին` գոտեմակօղերով, մետաքսե աստառով, կոճկվում է կոճակով և շղթայով: Արտաքին գրպաններն ուղիղ են: Հետևամասի աջ կողմում ունի կոճակով կոճկվող կափույրով գրպան (N 5 նկար)։
17. Երկարաթև վերնաշապիկ` սպիտակ մետաքսից, օձիքը` հետ ծալված, կրծքամասը` սեղմոններով, կոճկվում է կափույրով ծածկված 8 կոճակով (N 4 նկար)։
18. Կիսաճտքավոր կոշիկ` սև, բնական կաշվից, երեսամասը` ամբողջական կամ կտրված քթամասով, երկարացված ձևավոր հետևամասով, կրունկը` մինչև 5,5 սմ բարձրությամբ: Լեզվակը միացված է առաջամասին (N 4 նկար):
IV. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԿԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
(վերնագիրը փոփ. 03.06.10 N 684-Ն)
19. Գլխարկ՝ մուգ կանաչավուն բրդյա կտորից, լայնեզր, սև երիզով, բաղկացած է թասակից և դեպի վերև ծալված գլխարկաբոլորքից: Գլխարկաբոլորքը ճակատային մասում ունի 10 սմ լայնություն, իսկ հետևի մասում՝ 7 սմ: Գլխարկաբոլորքի եզրը կարված է 2 մմ լայնքով մահուդից (N 4 նկար)։
20. Բաճկոն` սինթետիկ, մուգ կանաչավուն գույնի: Միափեշ, միակողմ 3 ոսկեգույն կոճակով, վրադիր օձիքով: Կրծքամասը` սեղմոններով, փեշերի ներքևի մասերում ունի ներկարվող, կափույրով թեք գրպաններ: Աստառը մետաքսյա է, ձախ կողմում ունի ծոցագրպան (N 4 նկար)։
21. Տաբատ` կանաչ բամբակյա կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին` գոտեմակօղերով, կոճկվում է 2 կոճակով և շղթայով: Արտաքին գրպաններն ուղիղ են: Հետևամասի աջ կողմում ունի կոճակով կոճկվող կափույրով գրպան (N 6 նկար)։
22. Կիսաշրջազգեստ` բամբակյա, մուգ կանաչավուն գույնի, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, աստառով: Գոտին` գոտեմակօղերով, կողամասում կոճկվում է մեկ կոճակով և շղթայով (N 4 նկար)։
23. Կարճաթև վերնաշապիկ` սպիտակ մետաքսից, օձիքը` հետ ծալված, կրծքամասը` սեղմոններով, կոճկվում է կափույրով ծածկված 8 կոճակով (N 4 նկար)։
24. Կոշիկ` սև կաշվից, երեսամասը` ամբողջական, հետևամասի և առաջամասի հետ ծալված եզրերով: Ներբանը ձևավորված է պոլիուրէթանից` սոսնձով միացման մեթոդով: Կրունկն ունի մինչև 5 սմ բարձրություն, փաթաթված է երեսամասի նյութով (N 4 նկար)։
(հավելվածը փոփ 03.06.10 N 684-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |