ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 2010 թվականի N 185-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 941-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների (հարկային և մաքսային) վարչարարության ռազմավարության 2008-2011 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 941-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի «Նպատակ 4»-ի «Քաղաքականություն 4.1.»-ի «Կատարողականության ցուցանիշները» սյունակում «Մինչև 2009 թ. վերջն էլեկտրոնային տարբերակով և փոստով ներկայացվող հաշվետվությունների տեսակարար կշռի գերազանցում առձեռն ներկայացվող հաշվետվությունների նկատմամբ, մինչև 2011 թ. վերջ` հաշվետվությունները գերազանցապես (90 տոկոս) էլեկտրոնային տարբերակով և փոստով ներկայացնելը» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր տարի էլեկտրոնային եղանակով և փոստով ներկայացվող հաշվետվությունների 20 տոկոսով տեսակարար կշռի ավելացում` նախորդ տարվա նկատմամբ» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի «Նպատակ 5»-ի «Քաղաքականություն 5.1.»-ի «Կատարողականության ցուցանիշները» սյունակում «2009 թ. ստուգման ենթակա հարկ վճարողների 60 տոկոսից ավելին ընտրվում են ՌՉՍՀ-ի միջոցով, 2010 թ.` 80 տոկոսից ավելին, 2011 թ. ստուգվող բոլոր հարկ վճարողներն ընտրվելու են այս համակարգի միջոցով» բառերը փոխարինել «2010 թ. ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի ամբողջական գործարկում» բառերով.
3) որոշման N 1 հավելվածի «Նպատակ 5»-ի «Քաղաքականություն 5.3»-ի «Կատարողականության ցուցանիշները» սյունակում «2009 թ. հարկային գերավճարների 50 տոկոսից ավելին հաշվանցվելու կամ վերադարձվելու է ավտոմատացված համակարգի կիրառման միջոցով, 2010 թ.` 80 տոկոսից ավելին, 2011 թ.` հարկային գերավճարները հաշվանցվելու կամ վերադարձվելու են ավտոմատացված համակարգի կիրառման միջոցով: Յուրաքանչյուր տարի ընթացիկ հարկային ապառքների բացառում, կուտակված հարկային ապառքների կրճատում` 20 տոկոսային կետով» բառերը փոխարինել «Ռիսկերի կառավարման հիման վրա հարկային գերավճարների վերադարձի ավտոմատացված համակարգի լիարժեք կիրառում` մինչև 2011 թ. վերջ: Յուրաքանչյուր տարի ընթացիկ հարկային ապառքների նվազեցում» բառերով.
4) որոշման N 1 հավելվածի «Նպատակ 6»-ի «Քաղաքականություն 6.3»-ի «Կատարողականության ցուցանիշները» սյունակում «Հարկային ծառայողների պաշտոնների հստակ նկարագրերի սահմանում`
մինչև 2009 թ. հուլիսի 1-ը` պաշտոնների 60 տոկոսի համար, և մինչև 2009 թ. հոկտեմբերի 31-ը բոլորի համար.
յուրաքանչյուր հարկային ծառայողի մասին մասնագիտական տեղեկությունների բանկի ստեղծում` մինչև 2009 թ. հունվարի 1-ը` հարկային ծառայողների 80 տոկոսի համար և մինչև 2009 թ. հոկտեմբերի 31-ը` բոլորի համար` ներառյալ նոր աշխատանքի ընդունվածները» բառերը փոխարինել «Հարկային ծառայողների պաշտոնների հստակ նկարագրերի սահմանում` մինչև 2010 թ. հուլիսի 1-ը` պաշտոնների 60 տոկոսի համար, և մինչև 2010 թ. հոկտեմբերի 31-ը` բոլորի համար» բառերով.
5) որոշման N 1 հավելվածի «Մաս Բ. Գործողությունների (միջոցառումների) ցանկը և ժամանակացույց»-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՄԱՍ Բ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ՑԱՆԿ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ` ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ «ՆՊԱՏԱԿ 1»-Ի ԳԾՈՎ
> Նպատակը. Խոշոր բիզնեսի ճիշտ, լիարժեք և ժամանակին հարկման ապահովում
> Քաղաքականությունը.
1.1. Պետական եկամուտներում հիմնական դերակատարում ունեցող հարկ վճարողների հարկման բազաների նկատմամբ հասցեական մոտեցում.
1.2. Պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գործարարությամբ զբաղվելը կանխարգելող օրենսդրական և վարչարարական մեխանիզմի ներդրում.
1.3. Նոր քաղաքականության մշակում` հարկ չվճարող կազմակերպությունների անունների բացահայտման գծով.
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ | ||
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը | |
1. |
Խոշոր հարկ վճարողների ընտրության չափանիշների սահմանում և դրանց հիման վրա հարկ վճարողների գործերի փոխանցում խոշոր հարկ վճարողների հարկային տեսչություն |
01.06.2008-31.07.2008 |
2. |
Ներկայումս գործող 4 ոլորտային հարկային տեսչությունների միավորումը խոշոր հարկ վճարողների` մեկ համախմբված հարկային տեսչության մեջ |
01.07.2008-31.12.2008 |
3. |
Խոշոր ապառքատերերի հետ կատարվող աշխատանքների նոր մեխանիզմների մշակում |
01.10.2008-31.03.2009 |
4. |
Ուսումնասիրությունների հիման վրա օրենսդրական փոփոխությունների նախագծի պատրաստում այն մասին, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից օրենսդրության խախտմամբ գործարարությամբ զբաղվելու դեպքերում օրենքով սահմանվեն կոնկրետ հասցեական պատասխանատվության խիստ նորմեր և ներկայացում ՀՀ կառավարություն |
01.11.2008-31.03.2009 |
5. |
Պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գործարարությամբ զբաղվելու դեպքերի բացահայտման նպատակով պետական մարմինների հետ համագործակցության ծրագրի մշակում |
01.04.2009-30.06.2009 |
6. |
Պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գործարարությամբ զբաղվելու դեպքերի բացահայտման նպատակով գույքի և եկամուտների հայտարարագրերի միջոցով արդյունավետ հսկողության մեխանիզմների սահմանում` նախատեսելով հայտարարատու ֆիզիկական անձանց մոտ հսկողություն կազմակերպելու և անցկացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
01.07.2008-01.03.2009 |
7. |
Ուսումնասիրությունների հիման վրա ՀՀ կառավարություն օրենսդրական առաջարկություն ներկայացնելը` հարկ չվճարող կազմակերպությունների անունների բացահայտման ընթացակարգերի և արդյունքների հրապարակման իրավական հիմքերի ստեղծման նպատակով |
01.07.2008-28.02.2009 |
8. |
Ուսումնասիրությունների հիման վրա ՀՀ կառավարություն խոշոր կազմակերպություն-հարկ վճարողների մոտ միջազգային չափանիշներին համապատասխան պարտադիր աուդիտի անցկացման վերաբերյալ օրենսդրական առաջարկություն ներկայացնելը` ապահովելով նաև արդյունքների հասանելիությունը հարկային ծառայությանը |
01.07.2008-30.11.2008 |
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ` «ՆՊԱՏԱԿ 2»-Ի ԳԾՈՎ
> Նպատակը. Փոքր բիզնեսի համար արդյունավետ հարկային բեռի սահմանում` «փափուկ» հարկային վարչարարության կիրառմամբ
> Քաղաքականությունը.
2.1. Փոքր բիզնեսի համար հարկային հաշվետվությունների և այլ պահանջվող տվյալների քանակության ու պարբերականության կրճատում.
2.2. Փաստաթղթաշրջանառությունը փոքր բիզնեսի համար չպետք է ծանր խնդիր լինի, սակայն գրանցումների ծավալները պետք է էականորեն կարգավորվեն.
2.3. Հարկային ծառայությունը ներդնելու է նորաստեղծ փոքր բիզնեսին աջակցելու առանձին ծրագիր.
2.4. Փոքր ձեռնարկություններում ստուգումների պարբերականության կրճատում.
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ | ||
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը | |
9. |
Հարկային ծառայության կողմից հաշվետվությունների և այլ տվյալների տեսակների, ձևաթղթերի գույքագրման և օպտիմալացման առաջարկությունների քննարկման ժամանակ առանձին անդրադառնալ փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) առանձնահատկություններին` նրանց համար սահմանելով ավելի ցածր վարչարարական բեռ (տես սույն փաստաթղթի «Նպատակ 4»-ի գործողությունների ժամանակացույցի 58-րդ կետը) |
01.08.2008-31.10.2008* |
10. |
Փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների (ՓՄՁ) դասակարգման նոր համակարգի մշակում ու ներդրում` հարկային օրենսդրության կիրառման նպատակով |
01.07.2008-31.07.2008 |
11. |
Կազմակերպությունների ստեղծման և սպասարկման ոլորտում «մեկ պատուհանի» գաղափարի ներդրման քննարկումների կազմակերպում` միջգերատեսչական հարթության վրա |
01.07.2008-31.05.2009 |
12. |
Հաշվետվությունների քանակի և ներկայացման պարբերականության կրճատում, հարկերի հաշվարկման պարզեցում` հենվելով կայուն ֆիքսված միատարր հարկային բազայի և հարկատեսակների վրա (օրենսդրական փոփոխությունների առաջարկ) |
01.07.2008-31.07.2008 |
13. |
Մասնագիտացված կազմակերպությունների կողմից հաշվապահական ծառայությունների մատուցման գործընթացը ՓՄՁ-ի համար կազմակերպելու օպտիմալացման քննարկումներին մասնակցություն, ներառյալ հաշվապահական ստանդարտների առանձին փաթեթի մշակման հարցը |
01.06.2008-28.02.2009 |
14. |
Փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար հարկային հաշվառման առանձնահատուկ եղանակների, ինչպես նաև ստուգումների (օրինակ` 314 և 315 գրքերի վարումը, դրամարկղային գրքերի վարումը և այլն) կիրառման շրջանակների էական նվազեցում: Այդ նպատակով իրականացվելու են` |
01.06.2008-31.12.2008 |
- ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի համակարգչային ծրագրի չափանիշների և կշիռների սահմանման ժամանակ հաշվի առնել ՓՄՁ-ի կարգավիճակ ունենալը |
||
15. |
Փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար պարզեցված հաշվառման և հարկերի հաշվարկման ձեռնարկի (ինֆորմացիոն թերթիկի) մշակում |
01.10.2008-30.06.2010* |
16. |
ՓՄՁ ԶԱԿ-ի հիմնադրամի հետ միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում (սեմինարներ, կլոր սեղաններ և այլն), այդ թվում` նորաստեղծ փոքր բիզնեսի համար |
01.07.2008-31.12.2011 |
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ` «ՆՊԱՏԱԿ 3»-Ի ԳԾՈՎ
> Նպատակը. Հարկային մարմնում կոռուպցիայի հաղթահարում
> Քաղաքականությունները.
3.1. Հարկային ծառայողների աշխատավարձերի և այլ հատուցումների բարձրացում, արդյունավետ խրախուսման համակարգի ձևավորում.
3.2. Հարկային ծառայողների առաջխաղացման գործուն համակարգի ներդրում, որպես բաղադրիչ դիտարկելով նաև մասնագիտական վերապատրաստումը.
3.3. Հարկային ծառայողների ատեստավորման օբյեկտիվ մեխանիզմի ներդրում.
3.4. Հարկային մարմնում «ներքին աուդիտի» գործառույթի` ըստ էության ներդրում.
3.5. Հարկ վճարողների նկատմամբ հարկային վարչարարական ընթացակարգերի միատեսակ կիրառման ապահովում.
3.6. Հարկային ծառայության նկատմամբ բողոքարկման համակարգի էական վերակառուցում` հաշվետվականություն, արդյունավետություն ապահովելու համար: Նոր աստիճանի «թեժ գծի» գործարկում.
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ | ||
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը | |
17. |
Օրենսդրական առաջարկությունների նախապատրաստում և ներկայացում` ՀՀ 2009 թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ հարկային ծառայողների բազային աշխատավարձի` առնվազն 70 տոկոսով բարձրացման, իսկ 2010-2011 թթ.` յուրաքանչյուր տարի բազային աշխատավարձի 20 տոկոսով բարձրացման նպատակով |
01.09.2008-31.10.2008* |
18. |
Համապատասխան նորմատիվային ակտերի նախապատրաստում և ներկայացում հարկային ծառայության զարգացման ֆոնդի ձևավորման և ծախսային կառուցվածքի հիմնովին վերանայման (այն ավելի «արդյունքներին ուղղված» դարձնելու) նպատակով |
01.07.2008-28.02.2009 |
19. |
Հարկային ծառայության ուսումնական կենտրոնի ստեղծման նպատակով օրենսդրական փոփոխությունների նախապատրաստում ու ներկայացնելը և համապատասխան ուսումնական ծրագրերի կազմում: Այն պետք է ներառի նաև հարկային ծառայողների մասնագիտական կարողությունների անընդմեջ բարձրացման նպատակով պարտադիր վերապատրաստման ընթացակարգի սահմանումը |
01.07.2008-31.12.2008 |
20. |
Հարկային ծառայողների համար մրցույթի և ատեստավորման կարգի վերանայման նպատակով օրենսդրական փոփոխությունների նախապատրաստում և ներկայացում (հաշվի առնելով նաև օպերատիվ հետախուզության առանձնահատկությունները) |
01.07.2008-31.07.2008 |
21. |
20-րդ կետում նշված օրենսդրության առկայության պայմաններում հարկային ծառայության մրցութային և ատեստավորման միջգերատեսչական հանձնաժողովի նոր կանոնակարգի ստեղծում (հաշվի առնելով նաև օպերատիվ հետախուզության առանձնահատկությունները) |
01.07.2008-30.09.2008 |
22. |
Հարկային ծառայությունում «ներքին աուդիտի» առանձնացված կառուցվածքային ստորաբաժանման ստեղծում և գործառույթների հաստատում |
01.07.2008-31.08.2008 |
23. |
«Ներքին աուդիտի» արդյունքները (հարկային ծառայողի կողմից կատարված խարդախության կամ լուրջ խախտման) հանրությանը պարբերաբար ներկայացնելու ընթացակարգի սահմանում |
01.07.2008-31.10.2008 |
24. |
Հարկային ծառայության գործողությունների նկատմամբ բողոքարկման ընթացակարգերի բարելավում` վերանայելով գանգատարկման հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրման կարգը և հանձնաժողովի աշխատակարգը |
01.06.2008-30.06.2008 |
25. |
Հարկ վճարողներին անհրաժեշտ կոնկրետ խնդիրների լուծմանն աջակցելու և օպերատիվ կերպով արձագանքելու նպատակով հարկային ծառայությունում «թեժ գծի» գործարկման համար համապատասխան ընթացակարգերի սահմանում` միաժամանակ նախատեսելով ստացված տեղեկատվության օգտագործման մեխանիզմներ |
01.10.2008-31.12.2008* |
26. |
Հաշվետվությունները հարկային մարմիններին փոստով կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու լայնածավալ քարոզչություն |
01.10.2008-31.12.2011 |
27. |
Հարկ վճարողներից հաշվետվությունների ընդունման և փաստաթղթերի տրամադրման գործառույթի համար «մեկ պատուհանի» գործարկում: Այն ենթադրում են հաշվետվություններ ընդունող հանձնաժողովների լուծարում և հարկ վճարողների հետ անմիջական շփումների էական կրճատում |
01.07.2008-31.08.2008 |
28. |
Հարկային օրենսդրության դրույթներում երկիմաստությունների և տարընթերցումների «գույքագրում»: Արդյունքում` երկիմաստությունների և տարընթերցումների վերաբերյալ մուտքագրված տվյալների դասակարգված առանձին բազայի ստեղծում «Գույքագրումը» ներառելու է նաև արտաքին հարցում Աշխատանքը կատարվելու է 2 փուլով` 1) հարկային վարչարարական դրույթներ (որոնք անմիջապես օգտագործվելու են ՀՀ ԱԺ-ի հարկային օրենսգրքի ընդհանուր մասին քննարկումներին մասնակցելու նկատառումներով) 2) հարկերի հաշվարկմանը վերաբերող դրույթներ (որոնք օգտագործվելու են բացերը ծածկելու և հարկային քաղաքականության առաջարկությունները ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելու համար) |
01.10.2008-31.01.2009 |
29. |
Հարկային օրենսդրության երկիմաստությունների և տարընթերցումների «գույքագրման» արդյունքում օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակում` օրենսդրական բացերը վերացնելու համար |
01.02.2009-30.06.2009* |
30. |
Հարկային ծառայողների շահերի բախման դեպքերի բացահայտման և վերահսկողության մեթոդաբանության մշակում |
01.12.2008-31.12.2010 |
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ` «ՆՊԱՏԱԿ 4»-Ի ԳԾՈՎ
> Նպատակը. Հարկային պարտավորությունների կամավոր վճարման (ինքնագնահատման) սկզբունքի ամբողջական ներդրում
> Քաղաքականությունները.
4.1. Անցում հաշվետվությունները հարկային մարմիններ փոստով կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելուն.
4.2. Հաշվետվությունների մշակման ավտոմատացված համակարգի ներդրում` ներառելով նաև հիշեցում-ծանուցումների ուղարկման ավտոմատ իրականացումը.
4.3. Հարկ վճարողների սպասարկման կենտրոնների ստեղծում.
4.4. Հարկային ծառայությունն էականորեն բարելավելու է հարկ վճարողներին հարկային օրենքների կիրառման մասին պարզաբանումների տրամադրման մեխանիզմը.
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ | ||
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը | |
31. |
Հաշվետվությունները հարկային մարմիններ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու ուղեցույցի կիրառման օժանդակություն |
01.01.2009-30.03.2010* |
32. |
Հարկ վճարողների սպասարկման ամբողջական ռազմավարության սահմանում |
01.01.2009-28.02.2009 |
33. |
Հարկ վճարողների 5 սպասարկման կենտրոնների գործարկում |
01.07.2009-31.12.2010* |
34. |
Ամբողջական համակարգի ապահովում` հաշվետվությունները հարկային ծառայություն էլեկտրոնային եղանակով կամ սովորական փոստով ներկայացնելու համար |
01.07.2008-31.12.2011* |
35. |
Հարկ վճարողներին հարկային օրենքների կիրառման մասին պարզաբանումների տրամադրման նպատակով օրենսդրական փոփոխության նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
01.12.2008-31.01.2009 |
36. |
Հարկ վճարողներին պարզաբանումների տրամադրման ընթացակարգի սահմանում |
01.02.2009-31.05.2010 |
37. |
Սոցիալական գործընկերության շրջանակներում հարկային ծառայության պետին կից խորհրդի ստեղծում` ընդգրկելով պետական կառույցների, գործատուների միության, արհեստավարժ և գործարար միությունների, միջազգային կառույցների և միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին |
01.07.2008-31.09.2008 |
38. |
Ընթացակարգի սահմանում` հարկային ծառայության կողմից մշակված օրենսդրական և ընթացակարգային համապատասխան նախագծերը հասարակական քննարկումների պարտադիր ներկայացնելու համար: Նախատեսվում է այդ քննարկումներն իրականացնել մինչև այլ գերատեսչություններ նախագծերը ներկայացնելը |
01.07.2008-31.12.2008 |
39. |
Առանձին ֆորում ստեղծելու նպատակահարմարության հարցի քննարկում (այդ թվում` պրոֆեսիոնալ հանրության հետ), որը բաղկացած է լինելու միջազգային կամ բարձր վարկանիշ ունեցող աուդիտորական և հաշվապահական խորհրդատվական ընկերություններից, որին հարկային ծառայությունը յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ կներկայացնի առավել խնդրահարույց հարցերը |
01.02.2009-30.04.2009 |
40. |
Պարտադիր պարբերական մամուլի հաղորդագրությունների տարածման, ասուլիսների կազմակերպման սովորույթի ներդրման նպատակով կանոնակարգի մշակում |
01.11.2008-31.12.2008 |
41. |
Հարկային վիճակագրական ամսական տեղեկատուի հրապարակում (նաև հարկային ծառայության ինտերնետային կայքում): Ներկայացվող ցուցանիշների փաթեթը ձևավորվելու է նաև հասարակական պահանջի հիման վրա (առկա է ԱՄՆ ՄԶԳ-ի Հայաստանի հարկային կատարելագործման ծրագրի փորձը) |
01.10.2008-31.12.2011 |
42. |
«Հարկային ժամ» մշտական հեռուստատեսային և ռադիոհաղորդումների հեռարձակում: Այս հարցի կապակցությամբ հարկային ծառայությունը համագործակցելու է նաև արհեստավարժ հասարակական կազմակերպությունների և միությունների հետ |
01.10.2008-31.12.2008* |
43. |
Էլեկտրոնային մեդիահոլովակների (CD-ներ) պատրաստում` հարկային օրենսդրության մատչելի մատուցման նպատակով, ինչը կներառի պատկերավոր օրինակներ` հարկ վճարողների առանձին խմբերի համար |
01.10.2008-31.12.2011 |
44. |
Նոր ստեղծված հարկ վճարողներին օժանդակության և սպասարկման ծառայությունների նպատակով այցելությունների կանոնակարգի մշակում: Այդ այցելությունները կարող են պատվիրվել ՀՎՀՀ ստանալու ժամանակ կամ հետագայում` առաջին 6 ամսվա ընթացքում |
01.04.2009-30.04.2009 |
45. |
Հարկային ծառայության ինտերնետային կայքում հարկային հաշվետվությունների (հաշվարկների) դատարկ ձևաթղթերի տեղադրում` ապահովելով դրանց խմբագրման և տպագրման հնարավորությունները |
01.10.2008-31.03.2009 |
46. |
Հարկային ծառայության տարածքային ստորաբաժանումներում համակարգչային տերմինալների տեղադրում` ըստ փուլերի` էլեկտրոնային եղանակներով հաշվետվությունների հանձնման հնարավորության ստեղծման նպատակով |
01.04.2009-31.12.2011* |
47. |
Հարկային օրենսդրության վերաբերյալ հաճախ հանդիպող հարցերի համախմբման և օգտագործման տվյալների բազայի («գիտելիքների շտեմարանի») հայեցակարգի («ճարտարապետության») մշակում: Այն տեխնիկական առաջադրանք է` բուն շտեմարանը կառուցելու համար |
01.10.2008-30.04.2009* |
48. |
Հարկային պրակտիկայում հաճախ հանդիպող հարցերի և դրանց պատասխանների տվյալների բազայի («գիտելիքների շտեմարանի») ստեղծում` արագագործ փնտրման համակարգով: Այն օգնելու է միատեսակ պատասխաններ ապահովելուն: Առավել հաճախ հնչող հարցերը տեղաբաշխվելու են հարկային ծառայության ինտերնետային կայքում` տասնօրյակային թարմացմամբ |
01.05.2009-30.11.2009* |
49. |
Հարկային հաշվետվությունների ու տեղեկությունների, ինչպես նաև հարկային հաշիվ-ապրանքագրերի և այլ տեսակի սկզբնական փաստաթղթերի տեսակների, ձևաթղթերի «գույքագրում» և դրանց օպտիմալացման առաջարկությունների մշակում: Դա վերաբերելու է ինչպես դրանց քանակի, պարբերության, յուրաքանչյուրում պարունակվող տեղեկատվության ծավալի, շարադրանքի հստակ լեզվի, տեխնիկապես մշակման համար հարմարավետության, դիզայնի հարցերին: «Գույքագրումը» ներառելու է նաև արտաքին հարցում |
01.10.2008-28.02.2009* |
50. |
Հարկային աշխատողների (ինչպես նաև հարկ վճարողների) իրազեկվածության աստիճանի բարձրացման և հարկատուների սխալների կանխարգելման նպատակով առավել հաճախ թույլ տրվող սխալների տեղեկատուի ստեղծում` ամսական թարմացմամբ |
01.05.2009-30.12.2010 |
51. |
Հարկային միջնորդների ինստիտուտի (խորհրդատվական ընկերություններ, բանկեր և այլն) վերաբերյալ հայեցակարգի ձևավորում: Այդ ինստիտուտը կարևորվում է հայտարարագրման զանգվածային գործընթացի և գյուղատնտեսության հարկման համակարգի ներդրման առումով |
01.02.2009-30.12.2010 |
52. |
Հարկային օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունների ամենամսյա համառոտագրի (դայջեստի) հրապարակում հարկային ծառայության ինտերնետային կայքում` մինչև յուրաքանչյուր ամսվա 7-ը |
01.08.2008-31.12.2011 |
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ` «ՆՊԱՏԱԿ 5»-Ի ԳԾՈՎ
> Նպատակը. Հարկային ստուգումների նոր քաղաքականություն
> Քաղաքականությունները.
5.1. Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի ներդրում.
5.2. Կամերալ ուսումնասիրությունների ինստիտուտի վերակառուցում` հիմնված տվյալների մշակման ավտոմատ համակարգի և տվյալների ժամանակակից բազայի վրա.
5.3. Հարկային գերավճարների, ներառյալ ԱԱՀ-ի գծով, վերադարձման ավտոմատացված համակարգի ներդրում, ինչպես նաև հարկային ապառքների նվազեցման միջոցառումների իրականացում.
5.4. Հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական, հետաքննության և քննչական գործառույթների նպատակայնության մեծացում, հարկային ծառայության այլ գործառույթների հետ փոխգործության օպտիմալ սխեմայի որոշում.
5.5. Կանխամտածված (չարամտորեն) հարկային օրենսդրությունը խախտողների նկատմամբ պատասխանատվության միջոցների խստացում: Միաժամանակ, նորմատիվորեն պետք է սահմանվի դրա տարբերությունն օրենքի շրջանակներում թույլատրելի հարկային պլանավորումից.
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ | ||
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը | |
53. |
Հարկային օրենսդրության խախտումների համար պատասխանատվության նորմերի կիրառման պրակտիկայի ու արդյունավետության ուսումնասիրում: Դրա արդյունքում հարկային օրենքը բազմակի և չարամտորեն խախտելու |
01.07.2008-30.12.2010 |
54. |
Օրենսդրական փոփոխությունների նախագծերի նախապատրաստում և դրանք ներկայացնելը` վարչարարական մեխանիզմներով բացառելու և կանխելու համար առանց փաստաթղթի կամ մասնակի փաստաթղթավորմամբ ապրանքաշրջանառությունը, անապրանք գործարքների իրականացումը, հարկային հաշիվներ դուրս չգրելու կամ չստանալու դեպքերը և «սև» հաշվապահության վարումը` անդրադառնալով նաև` - կանխիկով գործառնությունների սահմանափակումների հարցերին - մեծածախ և մանրածախ առևտրի կանոններում որոշակի փոփոխությունների |
01.06.2008-31.12.2008 |
- ԱԱՀ-ի հաշվարկման և վերահսկման գործընթացների հեշտացման համար` ԱԱՀ-ի հատուկ համարակալված, վաճառքի ենթակա կարբոնացված ձևաթղթերի թողարկման ու կիրառության նպատակահարմարության հարցին |
||
55. |
Հարկային հանցագործությունների կանխման և կանխարգելման, հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական, հետաքննության և քննչական գործառույթների նպատակայնության մեծացման, հարկային ծառայության այլ գործառույթների հետ փոխգործության օպտիմալացման նպատակով ներքին կանոնակարգի հաստատում: Նպատակը համատեղ ծրագրերի արդյունավետության բարձրացումն է` տեխնիկական և մասնագիտական հաղորդակցության կանոնակարգման միջոցով |
01.09.2008-31.03.2009 |
56. |
Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի (ՌՉՍՀ) պիլոտային ձևով կիրառվող ուսումնասիրություն, շտկում, համակարգի ամբողջական գործարկում, համապատասխան իրավական հիմքերի և ընթացակարգի սահմանում |
01.07.2008-30.06.2010* |
57. |
Հարկային գերավճարների, ներառյալ ԱԱՀ-ի գծով, հետ վերադարձման դյուրացված (ավտոմատացված) համակարգի մշակում, պիլոտային ռեժիմով գործարկում, համակարգի շտկում և համապատասխան ընթացակարգերի սահմանում: Գործարկումից մեկ տարի հետո պարտադիր երկրորդ ուսումնասիրության անցկացում և ճշգրտում |
01.07.2008-30.06.2010 |
58. |
Երրորդ անձանց կողմից տեղեկություններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին օրենքի նախագծի ներկայացում, որը ենթադրում է նաև վարչական ռեգիստրների (սեփականության իրավունքի, ձեռնարկատիրական գործունեության իրավունքի, քաղաքացիական կացության, մաքսային, սոցիալական և այլ ռեգիստրներ) և «քվազի-ֆիսկալ» ոլորտի ռեգիստրների (էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, կապի ծառայություններ) տեղեկությունները կայուն պարբերականության հիմքով ստացում և օգտագործում |
01.08.2008-30.11.2008 |
59. |
Կուտակված հարկային ապառքների նվազման, ինչպես նաև նոր առաջացող հարկային ապառքների բացառման միջոցառումների ծրագրի մշակում |
01.10.2008-01.03.2009 |
60. |
ՀԴՄ-ի շահագործման հետ կապված` հասարակության վերահսկողության մեխանիզմի մշակում` ներառյալ առաջարկելով քաղաքացիների անձնական շահագրգռվածության գործոնը (որպես օրինակ, կարող է ներդրվել «վիճակախաղի» գաղափարը) |
01.10.2008-30.06.2009 |
61. |
Հարկային ստուգումների կազմակերպման գործընթացի միջազգային լավագույն փորձի ուսումնասիրում և դրա հիման վրա առաջարկությունների մշակում |
01.11.2008-31.12.2011* |
62. |
ՀԴՄ-ների սպասարկման կենտրոնների մասնագետների հետ համատեղ «ՀԴՄ-ներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման դրույթների հստակեցում և համապատասխան օրենսդրական փոփոխությունների պատրաստում: Նպատակը ժամանակակից սարքերի կիրառումը թույլ տալը և միաժամանակ հարկային հսկողությունն ապահովելն է |
01.07.2008-28.02.2009* |
63. |
Հարկային ստուգումների արդյունքների գնահատման կանոնակարգի մշակում |
01.01.2009-30.12.2010 |
64. |
Միջգերատեսչական հարթության մակարդակով քննարկել և առաջարկել ակցիզային դրոշմանիշներին նմանատիպ դրոշմանիշերի կիրառման նպատակահարմարությունը ՀՀ կառավարության կողմից սահմանված ապրանքների նկատմամբ (Բելառուսի, Մոլդովայի և Ղազախստանի փորձը) |
01.01.2009-31.03.2009 |
65. |
Կենտրոնացված կարգով հարկ վճարող (բիզնես խմբի մեջ մտնող «դուստր» (աֆիլացված) կազմակերպությունների) ինստիտուտի կիրարկման նպատակահարմարության հարցի ուսումնասիրում` ներառյալ միջազգային փորձի ուսումնասիրությունը |
01.10.2009-31.03.2010* |
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ` «ՆՊԱՏԱԿ 6»-Ի ԳԾՈՎ
> Նպատակը. Հարկային մարմնի կառավարման արդյունավետ համակարգի ներդրում
> Քաղաքականությունները.
6.1. Անցում գործառույթների վրա հիմնված կառավարման սխեմայի: Վերափոխումն իրականացվելու է «գլխավոր գրասենյակ»-«խոշոր հարկ վճարողների հարկային տեսչություն» -«տարածքային ստորաբաժանումներ» փուլերով.
6.2. Տարածքային ստորաբաժանումների թվի կտրուկ փոքրացում` այն հավասարակշռելով ռեգիոնալ սպասարկման և տվյալների մշակման կենտրոններով, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ավելի ակտիվ ներգրավմամբ.
6.3. Մարդկային ռեսուրսների կառավարման արդի համակարգի ներդրում.
6.4. Աշխատողների և ստորաբաժանումների կատարողական չափանիշների համակարգի ներդրում` այն կապելով ոչ միայն վճարված հարկերի, այլ արտադրողականության և այլ ֆունկցիոնալ ցուցանիշների հետ.
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ | ||
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը | |
66. |
Դիտարկել հարկային վարչարարության բարեփոխումների փաստաթղթից, հարկային ծառայության հայտարարած նոր առաքելությունից և 7 հիմնական նպատակներից և դրան համապատասխան քաղաքականություններից բխող հարկային ծառայության օրենսդրության մեջ փոփոխությունների անհրաժեշտությունը և համապատասխան օրենսդրական փաթեթ ներկայացնել ՀՀ կառավարություն |
01.10.2008-31.12.2008* |
67. |
Հասարակության լայն խավերին իրազեկել և ծանոթացնել հարկային վարչարարության առաքելության, հիմնական նպատակների և իրականացվելիք միջոցառումների մասին: Նպատակը թափանցիկ աշխատանքի և վստահության մթնոլորտի ձևավորումն է: |
01.07.2008-30.12.2011 |
68. |
Հարկային ծառայության ռազմավարական ծրագրավորման ընթացակարգերի կատարելագործում |
01.01.2009-30.05.2010* |
69. |
Հարկային ծառայության ներսում հարկային վարչարարության ընթացակարգերի (այդ թվում՝ ստուգումների) միատեսակ կիրառման նպատակով համապատասխան ուղեցույցների և ձեռնարկների մշակում` նախատեսելով դրանց հրապարակման հստակ ժամանակացույցը: Նախապես ստեղծվում է ուղեցույցների մշակման ամենամյա ժամանակացույց: |
01.09.2008-31.12.2011* |
70. |
Հարկային մարմինները համապատասխան կադրերով համալրելու և հարկային վարչարարության ընթացակարգերի միատեսակ կիրառումն ապահովելու նպատակով հարկային ծառայողների համար (այդ թվում` հարկային տեսչությունների, սպասարկման կենտրոնների աշխատողների) ուսումնական ծրագրի իրականացում` ելնելով ոլորտային և գործառութային առանձնահատկություններից, ինչպես նաև միջազգային առաջատար փորձից |
01.10.2008-31.12.2011* |
71. |
Հարկային ծառայողների աշխատանքների կատարողականի գնահատման համակարգի հիման վրա հարկային ծառայողների խրախուսման մեխանիզմների սահմանում |
01.01.2009-30.06.2010* |
72. |
Հարկային եկամուտների, ապառքների, գերավճարների վերլուծության համապարփակ մեթոդաբանության մշակում: Դա պետք է հնարավորություն ընձեռի դուրս բերել ըստ ոլորտների, ըստ տարածաշրջանների, ըստ հարկատեսակների, ըստ ձեռնարկությունների չափի, ըստ ապրանքատեսակների և այլ սովորաբար կարևոր համարվող չափանիշների |
01.07.2008-30.05.2010* |
73. |
Ուժեղացնել հարկային ծառայության վերլուծական-հետազոտական կարողությունները` ստեղծելով առանձին ենթածրագիր` համապատասխան բաղադրիչներով, ինչպես նաև ապահովելով «գիտելիքի փոխանցումը» ըստ բոլոր վերլուծության գործառույթ ունեցող ստորաբաժանումների (անկախ կառավարման մակարդակից): Ենթադրվում է նաև կանխատեսումների կարողությունների զարգացում` համապատասխան գործիքի ստեղծմամբ |
01.12.2008-31.12.2011* |
74. |
Հարկային ծառայության կենտրոնական ապարատում գործառույթների վրա հիմնված կառուցվածքի և գործառույթների սահմանում |
01.07.2008-30.09.2008 |
75. |
Հարկային տեսչությունների` գործառույթների վրա հիմնված կառուցվածքի և գործառույթների սահմանում |
01.07.2008-31.12.2008 |
76. |
Հարկային ծառայության տարածքային ստորաբաժանումների թվի կրճատում |
01.09.2008-31.12.2009 |
77. |
Հարկային ծառայողների պաշտոնների նկարագրերի սահմանում |
01.10.2008-31.10.2010* |
78. |
Կատարողականի և մասնագիտական կարողությունների հիման վրա հարկային ծառայողների պաշտոնական առաջխաղացման համակարգի ներդրում |
01.10.2008-30.09.2010 |
79. |
Ստեղծել կատարողականի վրա հիմնված հաշվետվական համակարգ` նախատեսելով յուրաքանչյուր հարկային ծառայողի համար տեղեկությունների բանկի ստեղծում |
01.10.2008-31.10.2009 |
80. |
Ձևավորել հարկային վարչարարության նկատմամբ հսկողական և վերահսկողական մեխանիզմներ` նախատեսելով պատշաճ հաշվետվողականություն, թափանցիկություն և իրականացնել վարչարարության գործիքների արդյունավետության մոնիթորինգ |
01.10.2008-30.12.2010 |
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ` «ՆՊԱՏԱԿ 7»-Ի ԳԾՈՎ
> Նպատակը. Հարկային վարչարարության տեղեկատվական հոսքերի արդյունավետ կառավարման ապահովում
> Քաղաքականությունները.
7.1. Տեղեկատվական տեխնոլոգիաների նոր ռազմավարության սահմանում` ապահովելու համար հարկային ծառայության նոր սահմանված առաքելության և հիմնական 7 նպատակների իրագործումը.
7.2. Հարկ վճարողների մասին ամբողջականացված տվյալների ժամանակակից դարանի ստեղծում` ներառյալ երրորդ անձանցից օրենքով ստացվածը: Համակարգը պետք է ապահովի հարկ վճարողների անհատական տվյալների գաղտնիությունը.
7.3. Առավելագույնի հասցնել ժամանակակից ՏՏ-ի համակարգերի կիրառումը հարկ վճարողների և հարկային ծառայության ներքին ստորաբաժանումների կողմից. ինտերնետ, ներքին ցանց, պորտալներ, ժամանակակից լիցենզավորված ծրագրային ու գործիքային մեթոդների գծով վերապատրաստումներ.
|
». |
6) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
7) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
8) որոշման N 4 հավելվածի` «Մաքսային ընթացակարգերի պարզեցում» սկզբունքի` 25-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2009 թ. III եռամսյակ» բառերը փոխարինել «2010 թ. II եռամսյակ» բառերով.
9) որոշման N 4 հավելվածի «Մաքսային ընթացակարգերի պարզեցում» սկզբունքի 26-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2009 թ. IV եռամսյակ» բառերը փոխարինել «2010 թ. III եռամսյակ» բառերով:
2. Սույն որոշման N 1 հավելվածի «Մաս Բ. Գործողությունների (միջոցառումների) ցանկի և ժամանակացույց»-ի 9-րդ, 15-րդ, 17-րդ, 25-րդ, 29-րդ, 31-րդ, 33-րդ, 34-րդ, 42-րդ, 46-րդ, 47-րդ, 48-րդ, 49-րդ, 56-րդ, 61-րդ, 62-րդ, 65-րդ, 66-րդ, 68-րդ, 69-րդ, 70-րդ, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 77-րդ, 83-րդ, 85-րդ, 90-րդ, 92-րդ և 94-րդ կետերում նշված միջոցառումները ենթադրում են արտաքին ֆինանսական և (կամ) մարդկային ռեսուրսների ներգրավում: «Արտաքին ֆինանսական ռեսուրս» ասելով հասկացվում է ինչպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, այնպես էլ` միջազգային կամ օտարերկրյա դոնոր կազմակերպությունների միջոցները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2010 թ. մարտի 10 Երևան
վարչապետՏ. Սարգսյան
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի N 941-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008-2011 ԹԹ. ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ԸՍՏ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹՎԻ»
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի N 941-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008-2011 ԹԹ. ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ` ԱՐՏԱՔԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ԵՆԹԱԴՐՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԸՍՏ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹՎԻ»
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |