«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հունվարի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60310003
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
23 դեկտեմբերի 2009 թ. |
թիվ 45-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի բ) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել «2010 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրը»` համաձայն հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
|
2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
|
|
|
|
Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ | ||
| ||
1. ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ | ||
1.1 ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ | ||
1.1.1 ՀԱՄԱԽԱՌՆ ՆԵՐՔԻՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՑՈՒՑԱՆԻՇ | ||
1.1.2 ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ | ||
1.2 ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ) | ||
1.2.1 ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ | ||
1.2.2 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ | ||
1.2.3 ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ | ||
1.2.4 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | ||
1.2.5 ՏՐԱՆՍՊՈՐՏ | ||
1.2.6 ԿԱՊ | ||
1.2.7 ԱՌԵՎՏՈՒՐ ԵՎ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
1.2.8 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ | ||
1.3 ԳՆԵՐ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐ | ||
1.3.1 ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐ (ՍԱԿԱԳՆԵՐ) ԵՎ ԻՆԴԵՔՍՆԵՐ | ||
1.3.2 ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՆԵՐ ԵՎ ԻՆԴԵՔՍՆԵՐ | ||
1.3.3 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՆԵՐ ԵՎ ԻՆԴԵՔՍՆԵՐ | ||
1.3.4 ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐ ԵՎ ԻՆԴԵՔՍՆԵՐ | ||
1.3.5 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆԵՐ ԵՎ ԻՆԴԵՔՍՆԵՐ | ||
1.3.6 ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԳՆԵՐ ԵՎ ԻՆԴԵՔՍՆԵՐ | ||
1.3.7 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ | ||
1.4 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱ | ||
1.4.1 ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ | ||
1.4.2 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ | ||
1.5 ԲԻԶՆԵՍ ՌԵԳԻՍՏՐ | ||
1.6 ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄ | ||
1.7 ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ | ||
1.8 ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ | ||
2. ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ | ||
3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ | ||
4. ԱՐՏԱՔԻՆ ՀԱՏՎԱԾ | ||
4.1 ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ | ||
4.1.1 ԱՐՏԱՀԱՆՈՒՄ | ||
4.1.2 ՆԵՐՄՈՒԾՈՒՄ | ||
4.2 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ | ||
4.3 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
4.4 ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ | ||
4.5 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴԻՐՔ | ||
4.6 ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔ | ||
4.7 ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ | ||
5. ՍՈՑԻԱԼ-ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ | ||
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ | ||
5.1 ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ | ||
5.1.1 ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՇԱՐԺԸ | ||
5.1.2 ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՏԵՂԱՇԱՐԺԸ | ||
5.1.3 ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ | ||
5.2 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ | ||
5.3 ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ | ||
5.4 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ | ||
5.5 ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՍՊՈՐՏ | ||
5.6 ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ | ||
5.7 ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ | ||
5.8 ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ | ||
5.9 ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ | ||
| ||
| ||
1. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐ | ||
2. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐԵՐ | ||
3. ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
4. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐ | ||
| ||
| ||
| ||
1. ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ | ||
2. ԸՍՏ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ | ||
| ||
| ||
| ||
| ||
| ||
Ն Ե Ր Ա Ծ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական վիճակագրական աշխատանքների Եռամյա ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով սահմանված պահանջներին համապատասխան, մշակել է «2010 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» նախագիծը:
Հայաստանի Հանրապետության տարածքում պետական վիճակագրության իրագործման հիմքը պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրն է: Պետական վիճակագրական գործունեության ուղղությունները սահմանելու համար մշակվում է Եռամյա Ծրագիր, իսկ այդ ուղղությունների իրագործումն ապահովող միջոցառումների որոշման համար՝ Տարեկան Ծրագիր:
Եռամյա Ծրագիրը հաստատվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ: Այն ներառում է պետական վիճակագրական գործունեության հիմնական ուղղություններն ըստ երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական բնագավառների: Եռամյա Ծրագրի կատարումը և ֆինանսավորումը պայմանավորված է և բխում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:
Համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Տարեկան Ծրագիրը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի ներկայացմամբ:
Ծրագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաև մյուս պետական մարմինների` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից ընդհանուր համակարգման միջոցով իրականացվող պետական վիճակագրական դիտարկումներում ընդգրկված ցուցանիշների (և դրանց հավաքագրման, մշակման, ամփոփման, հրապարակման աշխատանքների) ցանկը, ինչպես նաև դրանց հաշվարկման կատարելագործմանն ուղղված աշխատանքները:
Ծրագիրը ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական աշխատանքների ցանկը (հավաքագրման աղբյուրները, ներկայացման և աշխատանքի կատարման (ցուցանիշի մշակման) ժամկետները և հրապարակումները, որտեղ պետք է զետեղվեն վերջիններս)՝ հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը:
Ծրագրերով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունով ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:
Ծրագիրը մշակվում է վիճակագրական տեղեկատվության սպառողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա:
Երկրի ազատական տնտեսակարգին անցման պայմաններում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական վերափոխումները, տնտեսությունում տեղի ունեցող արագ տեղաշարժերը սկզբունքային անհրաժեշտություն են առաջացրել վիճակագրական տեղեկատվություն սպառողներին (օգտագործողներին) ապահովելու առավել ճշգրիտ, արժանահավատ և ժամանակի չափանիշներին համապատասխանող վիճակագրական հրապարակումներով:
Վիճակագրության կարևորագույն նպատակներից է սպառողներին (օգտագործողներին) շուկայի պահանջարկին համապատասխանող վիճակագրական արտադրանքի տրամադրումը:
Պետական վիճակագրական աշխատանքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներից են.
Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համապատասխան վիճակագրական տեղեկատվության տրամադրումը միջազգային (միջկառավարական, միջպետական) կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին, ինչպես նաև տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա` նոր հետազոտությունների և այլ վիճակագրական աշխատանքների իրականացումը:
Ծրագրում ներառված աշխատանքների (ցուցանիշների) կառուցվածքը ներկայացված է, համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի Տվյալների տարածման ընդհանուր համակարգի և Տվյալների տարածման հատուկ ստանդարտի (որին 2003թ. նոյեմբերի 7-ից անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը) բաղադրիչների և ենթադրում է տվյալների տարածման հետևյալ չորս հիմնական պահանջների (չափորոշիչների) պահպանումը` տվյալների ընդգրկվածություն, պարբերականություն և ժամանակայնություն, մատչելիություն, ամբողջականություն ու որակ:
Ծրագրի 1, 8 և 11-րդ հավելվածներում, աշխատանքների (ցուցանիշների) արտացոլման համար օգտագործվել է վեցանիշ ծածկագիր, որտեղ.
Հաջորդ երկու նիշերը հատկացված են պետական վիճակագրական աշխատանքների հերթական համարին՝ ըստ տվյալ հատվածի, ենթահատվածի, ոլորտի և ենթաոլորտի:
Այն դեպքում, երբ աշխատանքը (ցուցանիշը) տվյալ մակարդակից ներքև չի տրոհվում՝ հաջորդող դիրքերը լրացվում են զրոներով:
Օրինակ՝ 128001-ծածկագիրը նշանակում է իրական հատվածի (1), արտադրության ենթահատվածի (2), կազմակերպությունների տնտեսական գործունեության (8), կազմակերպությունների գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշները (0), իսկ վերջին երկու նիշերն արտահայտում են նշված ցուցանիշներին առնչվող պետական վիճակագրական աշխատանքների ցանկում հերթական համարը, որոնք անփոփոխելի են Եռամյա ծրագրերի գործողության ժամանակահատվածում:
Տվյալ ծածկագրի համար Ծրագրում նշվում են նաև վիճակագրական աշխատանքի (ցուցանիշի) ամբողջական անվանումը (սյունակ 3), տվյալ աշխատանքի (ցուցանիշի) իրականացման (հաշվարկման, հավաքագրման) հիմք հանդիսացող պետական վիճակագրական դիտարկման փաստաթղթ(եր)ի տեսակ(ներ)ը (սյունակ 4), ընդգրկվածությունն ըստ կոնկրետ չափորոշիչի (մարզերի, գործունեության տեսակների և այլն) (սյունակ 5), պարբերականությունը (սյունակ 6), աշխատանքի կատարման, ցուցանիշի մշակման ավարտի (սյունակ 7), ինչպես նաև այն վիճակագրական հրապարակումների ծածկագրերը (տես` հավելված 3), որոնցում վերջիններս արտացոլվելու են (սյունակ 8):
Ծրագրի 3-րդ հավելվածում վիճակագրական հրապարակումների համար օգտագործվել է յոթանիշ ծածկագիր, որտեղ I-IV նիշերը համապատասխանում են Ծրագրի 1-ին հավելվածի դասակարգմանը, V նիշը ներկայացնում է հրապարակման ծածկագիրը (օրինակ՝ վիճակագրական ժողովածու (1), վիճակագրական տեղեկագիր (2), մամուլի հաղորդագրություն (3), տեղեկատվական ամսական զեկույց (4), վիճակագրական զեկույց (5)), իսկ VI և VII նիշերը ցույց են տալիս դրանց հերթական համարն ըստ տվյալ ոլորտների կամ գործունեության տեսակների հատվածների: 6-րդ հավելվածում որոշ աշխատանքների (ցուցանիշների) արդյունքների ընդգրկումը վիճակագրական հրապարակումներում ցույց տրված չէ, քանի որ դրանք արտացոլված են 1-ին հավելվածում:
11-րդ հավելվածում ներկայացված վիճակագրական աշխատանքներում (ցուցանիշներում) արտացոլված են նաև այն աշխատանքները (ցուցանիշները), որոնց կատարումը, ըստ էության, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի մարզային գործակալությունների կողմից տվյալների հավաքագրումն է և ամփոփումը: Այդ առումով, այդ հավելվածում առկա են Հավելված 1-ի աշխատանքների (ցուցանիշների) կրկնություններ` ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի մարզային գործակալությունների կողմից դրանց կատարման բովանդակային և ժամկետային պարտավորությունների մանրամասնման:
Վիճակագրական աշխատանքների կատարման (ցուցանիշների մշակման) Ծրագրում սահմանված ավարտի օրերը պարունակում են որոշակի վերապահումներ, կախված տարվա օրացուցային օրերի աշխատանքային օրերին համընկնելու հանգամանքից (օրինակ՝ Հավելված 1-ում 1. Իրական հատվածի 1.2. Արտադրություն (ծառայություններ) ենթահատվածի 1.2.1 Արդյունաբերություն բաժնի 121012 ծածկագրով աշխատանքի ավարտի օրը սահմանված է հաշվետու ժամանակաշրջանից հետո 20-րդ օրը):
Եթե որևէ աշխատանքի ավարտի օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա աշխատանքի ավարտի օր է համարվում հաջորդ աշխատանքային օրը, իսկ ամսական պարբերականությամբ ժամկետայնություն ունեցող աշխատանքների ավարտի օր է սահմանվում տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը` ոչ ուշ քան հաջորդող ամսվա 1-ը։
Վիճակագրական տեղեկատվության սպառողների պահանջարկն ուսումնասիրելու նպատակով` Ծրագրի նախագիծն առաջարկությունների և դիտողությունների ստացման ակնկալիքով տեղադրվել է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական ինտերնետային էջում (հասցեն` կայքէջ` հttp://www.armstat.am (հայելային կայքէջ` հttp://www.armstat.info), ինչպես նաև կարծիքի է ներկայացվել ընտրանքային կարգով ընտրված (ֆինանսական միջոցների սղությամբ պայմանավորված) 139 հիմնական վիճակագրական տեղեկատվության սպառողների (պետական մարմիններ, գիտակրթական հաստատություններ, դատաիրավական մարմիններ, բանկային համակարգ, գործարար շրջաններ, հասարակական և միջազգային կազմակերպություններ և զանգվածային լրատվամիջոցներ):
Ծրագրի նախագծի առնչությամբ պատասխան-գրություններ ստացվել են 58-ից (41.7%): Առաջարկություններ և դիտողություններ ունեցել են 20 վիճակագրական տեղեկատվություն սպառողներ կամ նրանց 14.3 %-ը: