«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2004 թվականի N 1889-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ԵՂԵԳՆԱՁՈՐ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 935609.68 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 27704.385 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 1 հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
2. «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 112373.846 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը` համաձայն N 2 հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի համաձայն առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
բ) ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
գ) մեկամսյա ժամկետում` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերը և գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերությանը.
դ) ապահովել «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված պետական ոռոգման համակարգերի և գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:
5. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանների ճշտումը և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2005 թ. հունվարի 14 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2004 թվականիդեկտեմբերի 16-ի N 1889-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԵՂԵԳՆԱՁՈՐ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
NN |
Ոռոգման համակարգի և գույքի անվանումները |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
1 |
2 |
3 |
I. Ոռոգման համակարգեր | ||
1. |
Ռինդի ջրանցք |
80126049 |
2. |
Գետափ-Աղավնաձորի պոմպակայանի «Արփիի ճյուղ» ջրանցք |
21836139 |
3. |
Վերնաշեն-Գլաձորի բաժանարար ջրատար |
15092012 |
4. |
Չիվա-Ռինդի դյուկեր |
1970221 |
5. |
ՀԷԿ-ի ջրանցք |
2734559 |
6. |
Գլաձորի ջրատար-ջրանցք |
9286502 |
7. |
Արտաբույնք-Եղեգիսի ջրանցք |
114391 |
8. |
Սալլի-Արտաբույնքի ջրանցք |
1852495 |
9. |
Արտաբույնք-Շատինի ջրանցք |
91605 |
10. |
Տնկարանի ոռոգման ցանց |
999791 |
11. |
Վերնաշեն-Գլաձորի դյուկեր |
2826481 |
12. |
Գետափի պոմպակայանի ճնշումային խողովակաշար |
0 |
13. |
Շատին-Գետափի ջրանցք |
585107 |
14. |
Սալլի-Շատինի ջրանցք |
4628372 |
15. |
Գետի ջրանցք |
18196695 |
16. |
Գետափ-Եղեգնաձորի ջրանցք |
19846169 |
17. |
Ելփինի պոմպակայանի մոտեցնող ջրանցք |
36615041 |
18. |
Ելփինի պոմպակայան |
39696100 |
19. |
Ելփինի խորքային հոր |
3499452 |
20. |
Աղավնաձորի ներտնտեսային պոմպակայան |
9271542 |
21. |
Վարչական շենք և շինություններ |
14707034 |
22. |
Վայք-Մալիշկա-Ագարակաձորի ջրատար |
644045985 |
23. |
Մալիշկա-Եղեգնաձորի ջրանցք |
7587937 |
24. |
Մալիշկայի N 2 պոմպակայան |
0 |
25. |
Եղեգնաձորի N 2 պոմպակայան |
0 |
26. |
Ագարակաձորի պոմպակայան |
0 |
ընդամենը |
935609680 | |
II. Գույք | ||
1. |
Ավտոմեքենա «ԻԺ-2717» |
1811338 |
2. |
Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» |
2043913 |
3. |
Ավտոմեքենա «ՈՒԱԶ-39097» |
2647488 |
4. |
Տրակտոր «ԴՏ-75» |
11158414 |
5. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-6601» |
28264 |
6. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-53» |
42345 |
7. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-5201 Մ» |
115258 |
8. |
Էքսկավատոր «Դ-2621» |
275942 |
9. |
Վակուումային ավտոքարշ |
133407 |
10. |
Հոսքաչափ (3 հատ) |
2831798 |
11. |
Էլ. հաշվիչ (2 հատ) |
238264 |
12. |
Տնօրենի սեղան` կողային կցորդով |
70752 |
13. |
Խորհրդակցությունների սեղան |
53240 |
14. |
Պահարան |
85458 |
15. |
Բազկաթոռ |
76168 |
16. |
Աթոռ |
99229 |
17. |
Գրասեղան |
165739 |
18. |
Պահարան |
85458 |
19. |
Աթոռ |
131342 |
20. |
Ֆաքսիմիլային սարք «Brother Fax 333 MC» |
117232 |
21. |
Համակարգիչ |
306134 |
22. |
Տպիչ սարք |
71602 |
23. |
Մալուխ (2 հատ) |
111066 |
24. |
Ռադիոկայան «Քենվուդ ՏՍ-278» |
71378 |
25. |
Ձեռքի գերկարճալիք ռադիոկայան (7 հատ) |
579642 |
26. |
Անտենա (7 հատ) |
112552 |
27. |
Մարտկոց 7.2v 1000mh (7 հատ) |
253242 |
28. |
Լիցքավորման սարք (7 հատ) |
95669 |
29. |
Ավտոմեքենայի լիցքավորման սարք (7 հատ) |
56275 |
30. |
Գերկարճալիք ռադիոկայան |
241182 |
31. |
Ալենկո |
71378 |
32. |
Կարճալիք անշարժ ռադիոկայան |
803941 |
33. |
Սնուցող և լիցքավորող սարք |
112552 |
34. |
Անտենա` ստացիոնար (2 հատ) |
35689 |
35. |
Անտենա` բազային |
527921 |
36. |
Մարտկոց |
20099 |
37. |
Սնուցող և լիցքավորող սարք |
321577 |
38. |
Ռադիոկայան «Քենվուդ ՏՍ-279» |
99314 |
39. |
Ռադիոկայան «Քենվուդ ՏՍ-280» |
128894 |
40. |
Ռադիոկայան «Քենվուդ ՏՍ-281» |
160267 |
41. |
Ռադիոկայան «Քենվուդ ՏՍ-282» |
193600 |
42. |
Ռադիոկայան «Քենվուդ ՏՍ-283» |
193600 |
43. |
Շրջանառու միջոցներ (80 անուն) |
501620,44 |
44. |
Արագամաշ առարկաներ (13 անուն) |
424145 |
ընդամենը |
27704385 | |
Ընդամենը |
963314065 |
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Հավելված N 2
դեկտեմբերի 16-ի N 1889-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԵՂԵԳՆԱՁՈՐ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ
NN |
Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
I. Ոռոգման համակարգեր | ||
1. |
Մալիշկա-Եղեգնաձորի ջրանցքի գլխամասային հանգույց |
848960 |
2. |
Վայք-Ագարակաձորի ջրատարի գլխամասային հանգույց |
5619211 |
3. |
Սալլի-Շատինի ջրանցքի գլխամասային հանգույց |
12500 |
4. |
Շատին-Գետափի ջրանցքի գլխամասային հանգույց |
731100 |
5. |
ՀԷԿ-ի ջրանցքի գլխամասային հանգույց |
828827 |
6. |
Վերնաշեն-Գլաձորի ջրանցքի գլխամասային հանգույց |
11333 |
7. |
Գետի ջրանցքի գլխամասային հանգույց |
219774 |
8. |
Գետափ-Եղեգնաձորի ջրանցքի գլխամասային հանգույց |
617852 |
9. |
Եղեգնաձորի N 1 պոմպակայան |
1772895 |
10. |
Եղեգնաձորի N 3 պոմպակայան |
20584098 |
11. |
Թառաթմբի պոմպակայան |
1386428 |
12. |
Գնիշիկի պոմպակայան |
8434965 |
13. |
Սարդարյան Վառլենի պոմպակայան |
4892587 |
14. |
Չրախանի պոմպակայան |
3425199 |
15. |
Քարագլխի ջրամբար |
30672596 |
16. |
Հորսի ջրամբար |
32315520 |
Ընդամենը |
112373846 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.07.2009, N 870-Ա | 05.08.2009, N 1889-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|