Գլխավոր տեղեկություն
Համար
N 1698-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.11.2008-04.10.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.20/50(225) Հոդ.1171
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.08.2013

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1698-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 4
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1698-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը:

2. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության (այսուհետ՝ հարկային ծառայություն) մարմնի ղեկավարը՝ վերադաս հարկային մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարների կողմից առաջարկված թեկնածուներից:

(2-րդ կետը փոփ. 23.10.08 N 1192-Ն)

3. Սույն կարգի համաձայն վերադաս հարկային մարմնի հարկային վարչարարության ռազմավարության և պլանավորման, հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման և հարկման ընթացակարգերի, հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման, տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավաբանական, քննչական, օպերատիվ հետախուզության վարչությունների և անձնակազմի կառավարման գործառույթներ իրականացնող բաժնի ղեկավարներն իրենց ղեկավարած ստորաբաժանման աշխատողներից հարկային մարմնի ղեկավարին են ներկայացնում հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամի թեկնածուին, որը՝

ա) (ենթակետն ուժը կորցրել է 25.03.04 N 390-Ն)

բ) սույն կարգի 4-րդ կետում նշված ժամկետում պետք է ունենա հարկային ծառայության առնվազն 3 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ.

գ) սույն կարգի 4-րդ կետում նշված ժամկետին նախորդող 2 տարվա ընթացքում չպետք է ենթարկված լինի կարգապահական պատասխանատվության:

դ) չի կարող լինել սույն կետում նշված ստորաբաժանման ղեկավարը (բացառությամբ հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի նախագահի) կամ միաժամանակ հարկային մարմնի գանգատարկման կամ մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անդամ:

(3-րդ կետը փոփ. 30.01.03 N 129-Ն, փոփ. 25.03.04 N 390-Ն, խմբ., լրաց. 23.10.08 N 1192-Ն)

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված վերադաս հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսվա առաջին աշխատանքային օրը հարկային ծառայության մարմնի ղեկավարին ներկայացնում են առաջարկություն հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամի թեկնածուի վերաբերյալ:

Հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի կազմը յուրաքանչյուր տարի 1/3-ով ենթակա է փոփոխության՝ հարկային ծառայության մարմնի ղեկավարի որոշած հերթականությամբ:

(4-րդ կետը փոփ. 23.10.08 N 1192-Ն)

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված առաջարկություններին կցվում են հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամի թեկնածուի ծառայողական բնութագիրը, թեկնածուի մասին հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի եզրակացությունը, որը պետք է ներառի թեկնածուի կողմից հարկային օրենսդրության և հարկային ծառայության մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների իմացության գնահատականը:

6. Նախքան սույն կարգի 4-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալը՝ հարկային ծառայության մարմնի ղեկավարը հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի նոր անդամ է նշանակում գործող անդամի հարկային ծառայության պաշտոնից ազատվելու կամ այլ ստորաբաժանում տեղափոխվելու, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության ենթարկվելու դեպքերում: Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հիմնավորմամբ, հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամը հարկային ծառայության մարմնի ղեկավարի կողմից կարող է մինչև մեկ ամիս ժամկետով փոխարինվել նույն ստորաբաժանման մեկ այլ հարկային ծառայողով:

Նախքան սույն կարգով նախատեսված ժամկետը լրանալը՝ հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի նոր անդամի թեկնածուն առաջարկվում է սույն կարգով՝ նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան