Գլխավոր տեղեկություն
Համար
N 759-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.07.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.30/49(639) Հոդ.808
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.07.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2008 թվականի N 759-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության հողերից փոխադրել`

1) 40.9 հեկտարը, այդ թվում` 36.8 հեկտար վարելահող, 4.1 հեկտար այլ հողեր` բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման համար.

2) 9.7 հեկտար այլ հողեր` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` գերեզմանոցի համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հուլիսի 22
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
հուլիսի 17-ի N 759-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան