ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
20 սեպտեմբերի 2007 թվականի N 1062-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Հարութ Ղարիբյանին` 90.0 հազ. դրամ, Արսեն Չիտչյանին` 150.0 հազ. դրամ, Հրանտ Ղամբարյանին` 30.0 հազ. դրամ, Կամո Հարոյանին` 30.0 հազ. դրամ, Գարիկ Յավրումյանին` 150.0 հազ. դրամ, Համլետ Փիրոյանին` 30.0 հազ. դրամ, Խաչիկ Լևոնյանին` 60.0 հազ. դրամ, Արտակ Հարությունյանին` 60.0 հազ. դրամ, Հակոբ Ասոյանին` 120.0 հազ. դրամ և Ջանիբեկ Դավթյանին` 90.0 հազ. դրամ վճարելու նպատակով 2007 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին հատկացնել 810.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|