ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2020 թվականի N 868-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը և 9-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված գույքը՝ «Վոթերմաստեր կլասիկ III» ֆրեզերային հողագործ-էքսկավատորն իր ամբողջական լրակազմով և պահեստամասերով (սկզբնական (վերագնահատված) արժեքը՝ 167,863.780 դրամ, հաշվեկշռային արժեքը՝ 39,287,268 դրամ), հետ վերցնել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մեկամսյա ժամկետում, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ բոլոր ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 3 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 868-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՍԵՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Անվանումը |
Քանակը |
1. Բազային մեքենա ֆրեզերային հողագործ-էքսկավատոր «Վոթերմաստեր Կլասիկ III» ատամնավորհետադարձ շերեփով, 400լ տարողությամբ. ● շարժիչը դիզելային Կատերպիլլար C 7,● հիդրոշարժաբերով պտուտակ,● հետևի թեք կայունացուցիչներ (2 հատ)՝ հատուկ հենարաններով - 4.9 մ,● առջևի կայունացուցիչներ (2 հատ)՝ անջատվող լողաններով - 3.5 մ,● կայմ՝ նավարկության ազդանշանային լույսերով,● էլեկտրական վառելիքային պոմպ: |
1 հատ |
2. Լրացուցիչ սարքավորումներ |
* |
2.1. Ֆրեզերային գործիքներ՝ հիդրավլիկ շարժաբերով և 2 փոխվող տարբեր կտրիչագլխիկներով, ● ունիվերսալ գլխիկը՝ սովորական գրունտների համար, ● հատուկ գլխիկը՝ փափուկ գրունտների (այդ թվում՝ կավային) համար: |
1 հատ |
2.2. Մեքենայի խողովակային համակարգ |
1 հատ |
2.3. Փոցխ, լայնությունը 2750 մմ |
1 հատ |
2.4. Ծառահատիչ՝ մինչև 35 սմ տրամագծով ծառերի հատման համար (մոդ. HS-950) |
1 հատ |
2.5. Շրջուն մեխանիզմով ճանկաշերեփ (գրեյֆեր) |
1 հատ |
3. Արտանետման սարքավորումներ |
* |
3.1. Բարձր խտության կցաշուրթերով լողացող խողովակ (տրամագիծը 225 մմ) |
48 մ (8մ×6) |
3.2. Բարձր խտության կցաշուրթերով չլողացող խողովակ (տրամագիծը 225 մմ) |
48 մ (8մ×6) |
3.3 Ճկափող (гибкий шланг) (տրամագիծը 225 մմ, երկարությունը 2 մ) |
1 հատ |
3.4. Արտանետման խողովակ հենակով |
1 հատ |
3.5. Ցրիչ խողովակ |
1 հատ |
4. Օժանդակ սարքավորումներ և պարագաներ |
|
4.1. Լրացուցիչ կողային լաստեր |
1 զույգ |
4.2. Սպասարկող կռունկ ճանկաշերեփով (գրեյֆերով) |
1 հատ |
4.3. Յուղման կենտրոնացված համակարգ |
1 հատ |
4.4. Հողահանման խորության չափման համակարգ |
1 հատ |
4.5. Ճանկաշերեփ |
1 հատ |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |