ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 սեպտեմբերի 2006 թ. |
N 525-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՍԱԼԵՔՍ ԳՐՈՒՓ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով «Սալեքս Գրուփ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 690) 2006 թվականի օգոստոսի 30-ի հայտը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2006 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 40 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Սալեքս Գրուփ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 690) տրամադրել այլ վայրում ևս արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու լիցենզիա՝ գործունեությունը քաղաք Երևան, Մաշտոցի 5 հասցեում իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
|