Գլխավոր տեղեկություն
Համար
N 1192-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.08.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հուլիսի 2006 թվականի N 1192-Ա

 

ՇԵՆՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի N 1 հասցեում գտնվող` 13626305 դրամ հաշվեկշռային արժեքով Ճամբարակի նախկին գործկոմի շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գույքի կազմից հետ վերցնել և նվիրաբերել Ճամբարակի քաղաքապետարանին` վերանորոգելու և շենքում տեղավորված տարբեր կազմակերպություններին տրամադրելու համար:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման N 4 հավելվածի` Ճամբարակ քաղաքի սեփականության գույքի ցանկը լրացնել «Ճամբարակ քաղաքի նախկին գործկոմի շենք» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1797-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

հանել որոշման N 3 հավելվածի 28-րդ տողը, իսկ «Ընդամենը» տողում «285 301 024» թիվը փոխարինել «271 674 719» թվով:

4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` Ճամբարակի քաղաքապետի հետ համատեղ մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի հողատարածքի սահմանների ճշտումն ու համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը և ապահովել շենքի ու հողի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով քաղաքային համայնքի միջոցների հաշվին:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. օգոստոսի 22
Երևան