Գլխավոր տեղեկություն
Համար
N 207-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.11.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.11.01/26(235) Հոդ.392
Ընդունող մարմին
Սյունիքի մարզպետ
Ընդունման ամսաթիվ
25.09.2006
Ստորագրող մարմին
Սյունիքի մարզպետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 50806328


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ

25 սեպտեմբերի 2006 թ.
ք. Կապան

N 207-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2003 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2006թ. սեպտեմբերի 8-ի  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 14-ի N 19-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 738-Ն որոշումը, որոշում եմ՝

Հայաստանի  Հանրապետության Սյունիքի մարզպետի 2003թ. սեպտեմբերի 1-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 71-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

որոշմամբ հաստատված N 2 հավելվածի՝

1) 11-րդ կետի «, ինչպես նաև ավելի բարձր դասային աստիճանի շնորհման նպատակահարմարությունը» բառերը հանել.

2) 12-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) անցկացնում է թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորում»:

 

Ս. Խաչատրյան