Գլխավոր տեղեկություն
Համար
N 1258-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.09.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.09.27/50(505) Հոդ.1033
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.08.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 օգոստոսի 2006 թվականի N 1258-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի N 499 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. 17064 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 16703 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «ՇՄՇ-23» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 16 տոկոս բաժնետոմսերը (այսուհետ` գույք) մասնավորեցնել դասական աճուրդով:

1.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող  16 տոկոս բաժնետոմսերի անվանական արժեքը կազմում է 2730 հազ. դրամ, որը համապատասխանում է 2730 բաժնետոմսի, յուրաքանչյուրը` 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 250 դրամ:

1.4. «ՇՄՇ-23» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են  15694 հազ. դրամ, այդ թվում`

կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 4480 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարներ` 2700 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 1700 հազ. դրամ,

այլ կրեդիտորական պարտքեր` 2050 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով` 960 հազ. դրամ,

կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողներին այլ կարճաժամկետ հատուցումների գծով` 3804 հազ. դրամ:

Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

1.5. «ՇՄՇ-23» բաց բաժնետիրական ընկերությունը 1999-2005 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների և ժամկետների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.

գ) բաժնետոմսերի վաճառքի գնի վճարումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

1.7. Աճուրդն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 6
Երևան