Գլխավոր տեղեկություն
Համար
N 358
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.09.1997-05.12.1997)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.09.23/21
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.09.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.09.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.09.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.1997

040.0358.01.09.97

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊեՏՐՈՍՅԱՆ

1 սեպտեմբերի 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 սեպտեմբերի 1997 թվականի N 358
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 40 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել 310693 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայխողովակառ» ԱՄՖ» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Հայխողովակառ» բաց բաժնետիրական ընկերության։

1.2. «Հայխողովակառ» ԱՄՖ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

1.3. «Հայխողովակառ» ԱՄՖ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 309570 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 309570 հազար դրամ։

1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 30957 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

1.6. վճարման ենթակա պասիվները կազմում են 1120 հազ. դրամ։

1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Հայխողովակառ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

1.8. Սահմանել, որ «Հայխողովակառ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

1.9. Սահմանել, որ «Հայխողովակառ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայխողովակառ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

2.1. Սեփականաշնորհել 3705 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սևանի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Սևանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության։

2.2. «Սևանի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

2.3. «Սևանի տպարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 3100 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը 2480 հազ. դրամ։

2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 248 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

2.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 601 հազ. դրամ։

2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Սևանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

2.8. Սահմանել, որ «Սևանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

2.9. Սահմանել, որ «Սևանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սևանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

3.1. Սեփականաշնորհել 14476 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Դիլիջանի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Դիլիջանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության։

3.2. «Դիլիջանի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

3.3. «Դիլիջանի տպարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 14380 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 11500 հազ. դր.։

3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1150 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

3.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 99 հազ. դրամ։

3.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Դիլիջանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

3.8. Սահմանել, որ «Դիլիջանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

3.9. Սահմանել, որ «Դիլիջանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Դիլիջանի տպարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

4.1. Սեփականաշնորհել 11510 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վանաձորի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Վանաձորի տպարան» բաց բաժնետիրական ընկերության։

4.2. «Վանաձորի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

4.3. «Վանաձորի տպարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը 8480 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 6780 հազ. դր.։

4.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 678 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

4.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 3030 հազ. դրամ։

4.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Վանաձորի տպարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

4.8. Սահմանել, որ «Վանաձորի տպարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

4.9. Սահմանել, որ «Վանաձորի տպարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վանաձորի տպարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

5.1. Սեփականաշնորհել 201501 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տարոն» («Հատուկշին» ՀՊՁ) փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Տարոն» բաց բաժնետիրական ընկերության։

5.2. «Տարոն» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել նախկին N 3 դուստր ձեռնարկությունը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

5.3. «Տարոն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 141740 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 113390 հազար դրամ։

5.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 11339 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

5.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 59770 հազ. դրամ։

5.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Տարոն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում.

5.8. Սահմանել, որ «Տարոն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

5.9. Սահմանել, որ «Տարոն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տարոն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

6.1. Սեփականաշնորհել 2453 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սպիտակի շրջանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Սպիտակի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության։

6.2. «Սպիտակի շրջանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

6.3. «Սպիտակի շրջանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

6.4. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Սպիտակի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով։

6.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 740 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 490 հազ. դրամ։

6.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 98 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով։

6.7. Վճարման ենթակա պասիվները կազմում են 1716 հազ. դրամ։

6.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Սպիտակի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

6.9. Սահմանել, որ «Սպիտակի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

6.10. Սահմանել, որ «Սպիտակի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

6.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սպիտակի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

7.1. Սեփականաշնորհել 18890 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արարատի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Արարատի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության։

7.2. «Արարատի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բարեկարգման և կանաչապատման ստորաբաժանումը (Արարատ քաղաքի փողոցներ, մայթեր, կամուրջներ), երկարատև վարձակալված հիմնական միջոցները (Արարատ քաղաքի ճանապարհներ), բնակարանային ֆոնդի ստորաբաժանումը և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Արարատի քաղաքային համայնքին սեփականության իրավունքով։

7.3. «Արարատի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել հյուրանոցը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար։

7.4. «Արարատի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բաղնիքը և այն սեփականաշնորհել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

7.5. «Արարատի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

7.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Արարատի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով։

7.7. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 16140 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 10650 հազ. դրամ։

7.8. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1065 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

7.9. Վճարման ենթակա պասիվները կազմում են 2745 հազ. դրամ։

7.10. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Արարատի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

7.11. Սահմանել, որ «Արարատի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

7.12. Սահմանել, որ «Արարատի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

7.13. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արարատի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

8.1. Սեփականաշնորհել 11477 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ախուրյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Ախուրյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության։

8.2. «Ախուրյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բարեկարգման ստորաբաժանումը (Ախուրյան քաղաքի փողոցներ, մայթեր, կամուրջներ), ջերմամատակարարման ստորաբաժանումը, բնակարանային ֆոնդի ստորաբաժանումը և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Ախուրյանի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով։

8.3. «Ախուրյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բաղնիքը և այն սեփականաշնորհել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

8.4. «Ախուրյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

8.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Ախուրյանի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով։

8.6. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 11140 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 7350 հազ. դր.։

8.7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 735 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

8.8. Վճարման ենթակա պասիվները կազմում են 337 հազ. դրամ։

8.9. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Ախուրյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

8.10. Սահմանել, որ «Ախուրյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

8.11. Սահմանել, որ «Ախուրյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

8.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ախուրյանի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

9.1. Սեփականաշնորհել 162918 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Պինդ վառելիք» պետական ձեռնարկությունը (առանց Գյուլբենկյան (Կուտուզով) փողոցի N 38 հասցեում զբաղեցրած 120 քառ. մ տարածքի)՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Պինդ վառելիք» բաց բաժնետիրական ընկերության։

9.2. «Պինդ վառելիք» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

9.3. «Պինդ վառելիք» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

9.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 70100 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 70100 հազ. դր.։

9.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 7010 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

9.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 92817 հազ. դրամ։

9.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Պինդ վառելիք» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

9.8. Սահմանել, որ «Պինդ վառելիք» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

9.9. Սահմանել, որ «Պինդ վառելիք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

9.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Պինդ վառելիք» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

10.1. Սեփականաշնորհել 34234 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «էջմիածնի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Վաղարշապատի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության։

10.2. «էջմիածնի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել Մեծամորի դպրոցի անավարտ շինարարությունը, Վաղարշապատի N 1 դպրոցի անավարտ շինարարությունը և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Արմավիրի մարզպետարանի տնօրինությանը։

10.3. «էջմիածնի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել երկարատև վարձակալված հիմնական միջոցները (Վաղարշապատ քաղաքի փողոցներ, մայթեր, կանաչապատ տարածքներ և այլն, Անդրանիկ թաղամասի կոմունիկացիաների անավարտ շինարարությունը, հիվանդանոցի էլեկտրական սնուցման անավարտ շինարարությունը և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Վաղարշապատի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով։

10.4. «էջմիածնի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել ջերմոցային տնտեսությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար։

10.5. «էջմիածնի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել հյուրանոցը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար։

Գույքի գնահատումը կատարել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով։

10.6. «էջմիածնի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բաղնիքը, NN 1, 2 ծաղկի խանութները և սեփականաշնորհել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

10.7. «էջմիածնի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

10.8. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Վաղարշապատի քաղաքային համայնքին` սեփականության իրավունքով։

10.9. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 11800 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 7790 հազ. դրամ։

10.10. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 779 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

10.11. Վճարման ենթակա պասիվները կազմում են 22433 հազ. դրամ։

10.12. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Վաղարշապատի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

10.13. Սահմանել, որ «Վաղարշապատի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

10.14. Սահմանել, որ «Վաղարշապատի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

10.15. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վաղարշապատի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

11.1. Սեփականաշնորհել 1170 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «էջմիածնի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության ջերմոցային տնտեսությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Վաղարշապատի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության։

11.2. «էջմիածնի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության ջերմոցային տնտեսությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

11.3. «էջմիածնի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության ջերմոցային տնտեսության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

11.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 43 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 43 հազ. դրամ։

11.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 43 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով։

11.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 1127 հազ. դրամ։

11.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Վաղարշապատի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

11.8. Սահմանել, որ «Վաղարշապատի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

11.9. Սահմանել, որ «Վաղարշապատի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

11.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վաղարշապատի ջերմոցային տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

12.1. Սեփականաշնորհել 17190 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Աշտարակի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Աշտարակի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության։

12.2. «Աշտարակի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել Օհանավանի դպրոցի անավարտ շինարարությունը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Արագածոտնի մարզպետարանի տնօրինությանը։

12.3. «Աշտարակի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բարեկարգման և կանաչապատման ստորաբաժանումը (Աշտարակ քաղաքի փողոցներ, մայթեր, կամուրջներ) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Աշտարակի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով։

12.4. «Աշտարակի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել անհատ ձեռներեց Ե. Կ. Նավասարդյանին, «Ձոր» փակ բաժնետիրական ընկերությանը և «Կամար» փակ բաժնետիրական ընկերությանը համապատասխանաբար վարձակալության տրված NN 2, 3 և 4 ջերմոցները և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել վարձակալներին։

12.5. «Աշտարակի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել N 2 բաղնիքը և այն սեփականաշնորհել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

12.6. «Աշտարակի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

12.7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Աշտարակի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով։

12.8. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 10700 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 7070 հազ. դրամ։

12.9. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 707 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

12.10. Վճարման ենթակա պասիվները կազմում են 6488 հազ. դրամ։

12.11. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Աշտարակի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

12.12. Սահմանել, որ «Աշտարակի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

12.13. Սահմանել, որ «Աշտարակի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

12.14. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Աշտարակի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

13.1. Սեփականաշնորհել 817227 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տնաշինական կոմբինատ» (Երևանի ԽՏՊ ՊՁ) փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Տնաշինական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության։

13.2. «Տնաշինական կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել N 1 դուստր ձեռնարկությունը և հանձնել «Հայաստան- Շինարար» փակ բաժնետիրական ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

13.3. «Տնաշինական կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

13.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 267840 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 214270 հազար դրամ։

13.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 21427 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

13.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 549390 հազ. դրամ։

13.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Տնաշինական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

13.8. Սահմանել, որ «Տնաշինական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

13.9. Սահմանել, որ «Տնաշինական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

13.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տնաշինական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

14.1. 342192 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «N 2 ավտոձեռնարկություն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին՝ փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։

14.2. «N 2 ավտոձեռնարկություն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

14.3. «N 2 ավտոձեռնարկություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

14.4. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 49 տոկոսը պահպանել որպես պետական բաժնեմաս և թողնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինությանը։

14.5. Սահմանել «N 2 ավտո ձեռնարկություն» պետական ձեռնարկության կանոնադրական հիմնադրամը՝ 314652 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը՝ 160470 հազ. դրամ։

14.6. Վճարման ենթակա պասիվները կազմում են 27540 հազ. դրամ։

14.7. Սահմանել ընկերության գործունեության պրոֆիլի պահպանում 10 տարի ժամկետով։

14.8. Գույքի գնումն իրականացնել երկու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

14.9. Գաղտնի։

15.1. Համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29, 35 և 36 հոդվածների, մրցույթով սեփականաշնորհել հետևյալ անավարտ շինարարության օբյեկտները (ցանկը կցվում է)։

15.2. Անավարտ շինարարության օբյեկտները մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):

15.3. Մրցույթի մասնակիցները պարտավոր են ներկայացնել`

ա) սեփականաշնորհվող օբյեկտի շինարարական աշխատանքները կազմակերպելու և ավարտելու ծրագիր.

բ) սեփականաշնորհվող օբյեկտի գնի վերաբերյալ առաջարկություններ.

գ) սեփականաշնորհվող օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտելու համար նախատեսված ներդրումների և ժամկետի վերաբերյալ առաջարկություններ։

15.4. Մրցութային հանձնաժողովին երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել տեղեկատվություն մրցույթների անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին, ինչպես նաև, անավարտ շինարարության օբյեկտների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր այլ տեղեկություններ։

15.5. Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման գործընթացի խթանման նպատակով անավարտ շինարարության օբյեկտների գնահատված արժեքի նկատմամբ կիրառել 0,5 գործակից։

16. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 13-ի «Սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների ցանկը հաստատելու մասին» N 40 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

որոշմամբ հաստատված ցանկի N 1 հավելվածը (հերթական համարն ըստ ցանկի` 510, ծածկագիրը՝ 77022) 3-րդ սյունակի «ավտոտրանսպորտային ձեռնարկության ճաշարան» բառերից հետո լրացնել «(առանց տարածքի)» բառերով:

17. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Կ Ա Զ Մ

 

մրցութային հանձնաժողովի

 

Ա. Հացագործյան — ՀՀ սեփականաշնորհման նախարարության մրցույթների կազմակերպման բաժնի պետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Սահակյան — ՀՀ սեփականաշնորհման նախարարության անավարտ շինարարության օբյեկտների բաժնի պետ
Ա. Շողերյան — ՀՀ գյուղատնտեսության նախարարության վարչության պետ
Ս. Նազարյան — ՀՀ քաղաքաշինության նախարարության սեփականաշնորհման բաժնի պետ
Հ. Գալստյան — ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության ձեռնարկությունների բաժնի պետի տեղակալ
Հ. Խաչատրյան — Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ
Գ. Հովհաննիսյան — Գեղարքունիքի մարզպետարանի շինարարության բաժնի վարիչ
Դ. Գևորգյան — Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ
Ա. Աղաբաբյան — Արմավիրի մարզպետի խորհրդական
Ս. Գալստյան — Արարատի մարզպետի խորհրդական

           

 

Ց Ա Ն Կ

 

մրցույթով սեփականաշնորհվող անավարտ շինարարության օբյեկտների

 

NN
ը/կ

Օբյեկտի անվանումը

Մեկնար-
կային գինը
(հազ. դրամ)

Մարզը (քաղաքը/գյուղը)

1

2

3

4

1. պրոֆտեխնիկական ուսումնարան 10221,00 Արագածոտնի մարզ, քաղ. Թալին
2. ջերմոց 24 374,51 Արագածոտնի մարզ, գ. Փարպի
3. փայտամշակման արտադրամաս 21,00 Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ
4. ոչխարանոց 711,02 Արագածոտնի մարզ, գ. Սիփան
5. Թալինի ոռոգման ցանցի 3-րդ հերթի 1-ին փուլի անավարտ շինարարություն 11754,00 Արագածոտնի մարզ
6. Թալինի ոռոգման ցանցի 3-րդ հերթի 2-ին փուլի անավարտ շինարարություն 3241,00 Արագածոտնի մարզ
7. փոքրածավալ ֆերմա (N 3) 254,00 Արագածոտնի մարզ, գ. Ծիլքար
8. հորթանոց 846,50 Արագածոտնի մարզ, գ. Ջամշլու
9. հորթանոց 1186,00 Արագածոտնի մարզ, գ. Բերքառատ
10. ոչխարանոց 541,73 Արագածոտնի մարզ
11. Շիրակի ջրանցքի վարչության բազա 761,00 Արագածոտնի մարզ
12. փոքրածավալ ֆերմա (N 2) 863,40 Արագածոտնի մարզ
13. ոչխարանոց 915,71 Արագածոտնի մարզ
14. գազի տնտեսության շահագործման բազա 1662,1 Արարատի մարզ, քաղ. Վեդի
15. N 3 բջջի ԲՇԳ 19,80 Արարատի մարզ, քաղ. Արարատ
16. մթերային խանութ N 1 բջջում 310.70 Արարատի մարզ, քաղ. Արարատ
17. մթերային խանութ N 2 բջջում 434,30 Արարատի մարզ, քաղ. Արարատ
18. արդյունաբերական ապրանքների խանութ N 2 բջջում 285,30 Արարատի մարզ, քաղ. Արարատ
19. Հայբնակկոմունտնտ շինվերանորոգման վարչության արտադրական տարածք 295,00 Արմավիրի մարզ, քաղ. Վաղարշապատ
20. Ակումբ 3339,20 Արմավիրի մարզ, զ. Երասխահուն
21. բաղնիք և արտադրական տեղամաս 716,00 Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան
22. հյուրանոց 4656,00 Գեղարքունիքի մարզ, քաղ. Վարդենիս
23. Հայբնակկոմունտնտ առևտրի կենտրոն 1248,00 Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ
24. բաղնիք 2391,00 Գեղարքունիքի մարզ, քաղ. Ճամբարակ
25. սպորտային համալիր 23663.00 Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան
26. Մարտունու շրջանային գյուղական վարչության ակումբ 10157,4 Գեղարքունիքի մարզ, գ. Լիճք
27. «Տեխշինկազմ» արտադրափորձարարական բազա 100,00 Կոտայքի մարզ, քաղ. Բյուրեղավան
28. շինարարական վերանորոգման վարչության հանրակացարան 503,00 Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան