Գլխավոր տեղեկություն
Համար
N 529-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.06.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.06.04/31(266) Հոդ.502
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.05.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 մայիսի 2003 թ. 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

15 մայիսի 2003 թվականի N 529-Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման 5-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 խմբի 09 ենթախմբի «03. Լրացուցիչ կրթության ուսուցման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության ենթակայության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող՝ կադրերի վերապատրաստման գծով ծառայությունների գնման պետական պատվերը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 խմբի 09 ենթախմբի «03. Լրացուցիչ կրթության ուսուցման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության ենթակայության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Տարեցների և հաշմանդամների հետ աշխատող սոցիալական աշխատողների մեթոդական ուղեցույց» ձեռնարկի մշակման գծով ծառայությունների գնման պետական պատվերը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. մայիսի 15

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2003 թվականի

մայիսի 15-ի N 529-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 04 ԽՄԲԻ 09 ԵՆԹԱԽՄԲԻ «03. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ԿԱԴՐԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳԾՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ

 

Ծառայության անվանումը

Վերապատրաստվողների թիվը (մարդ)

Մեկ վերապատրաստվողի միջին ծախսը (դրամ)

Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված տարեկան գումարը (հազ. դրամ)

Կադրերի վերապատրաստում

880

3101.25

2729.1

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2003 թվականի

մայիսի 15-ի N 529-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 04 ԽՄԲԻ 09 ԵՆԹԱԽՄԲԻ «03. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ «ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ» ՁԵՌՆԱՐԿԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ

 

Ծառայության անվանումը Մշակվող
մեթոդական ուղեցույցի քանակը(հատ)
Մեկ մեթոդական
ուղեցույցի մշակման միջին ծախսը (դրամ)
Հայաստանի Հանրապետության 2003 թվականի
պետական բյուջեով նախատեսված տարեկան գումարը (հազ. դրամ)

Ձեռնարկի մշակում

1 11000500 11000.5

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան