ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 107-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության ազգային կենտրոն» ծրագրի մասին» N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Օվալ» պլաստիկ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01205053) 2025 թվականի փետրվարի 3-ին կնքված N 25/04-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սածիլի բաժակների և արկղի միջադիրների մատակարարում 5,141,666.67 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Պրոֆ Ալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01831375) 2025 թվականի փետրվարի 6-ին կնքված N 25/03-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ալյումինե վիտրաժների և պատուհանների մատակարարում 1,333,333.33 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
21.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
