Գլխավոր տեղեկություն
Համար
N 498
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.05.2002-26.11.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.05.29/16(191) Հոդ.363
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.05.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.05.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.2002

040.0498.11.05.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մայիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 2002 թվականի N 498
քաղ. Երևան

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎՐԱ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերի այն համայնքների ցանկը (կցվում է), որոնց վարչական սահմաններում ընդգրկված՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող կամ օգտագործման տրամադրված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա արգելվում է բնակելի և (կամ) հասարակական և (կամ) արտադրական նշանակության շենքերի ու շինությունների կառուցումը:

2. Սահմանել, որ՝

ա) թույլատրվում է սույն որոշմամբ հաստատված ցանկում չընդգրկված համայնքների վարչական սահմաններում ընդգրկված՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող կամ օգտագործման տրամադրված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա (այսուհետև՝ գյուղատնտեսական նշանակության հողամասեր) կառուցել մինչև 150 քառ. մետր կառուցապատման ընդհանուր մակերեսով բնակելի և մինչև 300 քառ. մետր կառուցապատման ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական արտադրական նշանակության շենքեր ու շինություններ, ընդ որում, միայն այն հողամասերի վրա, որոնց մակերեսը առնվազն մեկ հեկտար է.

բ) թույլատրվում է Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների վարչական սահմաններում ընդգրկված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա կառուցել կենցաղային, տնտեսական նշանակության շենքեր և շինություններ՝ մինչև 30 քառ. մետր կառուցապատման ընդհանուր մակերեսով:

3. Սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված չափերով կառուցապատում իրականացնելիս՝ համապատասխան չափի հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված՝ սույն որոշման հիման վրա, և համայնքի ղեկավարի կողմից որոշում ընդունվելուց ու շինարարության թույլտվություն տրամադրվելուց հետո արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:

4. Սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված շենքերի ու շինությունների կառուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առանց հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու:

5. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված չափերից ավելի կառուցապատման մակերես ունեցող շենքեր և շինություններ կարող են կառուցվել համապատասխան հողամասի կամ դրա մասի նպատակային նշանակությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխելուց հետո:

6. Թույլատրվում է գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա շենքեր և շինություններ կառուցել հողերի գոտևորման ու օգտագործման սխեմաներով, դրանց բացակայության դեպքում՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներով այդ նպատակների համար առանձնացված գոտիներում:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հանրապետության մի շարք շրջանների բնակավայրերում գյուղատնտեսական արտադրական նշանակություն ունեցող շինությունները տնամերձ հողամասերի վրա կառուցելու մասին» N 167 որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 11-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 11-ի N 498 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության մարզերի այն համայնքների, որոնց վարչական սահմաններում ընդգրկված՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող կամ օգտագործման տրամադրված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա արգելվում է բնակելի և (կամ) հասարակական և (կամ) արտադրական նշանակության շենքերի ու շինությունների կառուցումը

 

I. Արագածոտնի մարզ

 

1. Աշտարակ 9.  Արագածոտն  17. Թալին 25. Նոր Եդեսիա 33. Ուջան
2. Ագարակ
(Աշտարակի շրջ.)
10. Արուճ  18. Ծաղկաշեն 26. Նոր Ամանոս 34. Օհանավան
3. Արտաշավան 11. Արագած
(Թալինի շրջ.)
19. Ծաղկահովիտ 27. Շամիրամ 35. Օշական
4. Արագած
(Ապարանի շրջ.)
12. Արտենի 20. Կարբի 28. Շենավան 36. Փարպի
5. Ափնագյուղ 13. Աղձք 21. Կոշ 29. Ոսկեվազ 37. Քուչակ
6. Արա 14. Բյուրական 22. Հարթավան 30. Ոսկեհատ  
7. Ալագյազ  15. Բազմաղբյուր 23. Ղազարավան 31. Սասունիկ  
8. Ապարան 16. Դպրեվանք 24. Մաստարա 32. Ուշի  

 

II. Արարատի մարզ

 

1. Արտաշատ  16. Աբովյան 31. Դիմիտրով 46. Նիզամի 61. Սիսավան
2. Մասիս 17. Այգեզարդ 32. Դեղձուտ 47. Նշավան 62. Սիփանիկ
3. Վեդի 18. Գոռավան 33. Դիտակ 48. Նորաբաց 63. Սուրենավան
4. Ազատաշեն 19. Դաշտաքար 34. Եղեգնավան 49. Նորամարգ 64. Կանաչուտ
5. Ազատավան 20. Բաղրամյան 35. Զորակ 50. Նոր Խարբերդ 65. Լուսառատ
6. Այգավան 21. Բյուրավան 36. Խաչփառ 51. Նոր կյանք 66. Վերին Արտաշատ
7. Այգեստան 22. Բուրաստան 37. Լանջազատ 52. Նոր ուղի 67. Վերին Դվին
8. Այնթափ 23. Բերդիկ 38. Ուրցաձոր 53. Դվին 68. Վարդաշեն
9. Ավշար 24. Գեղանիստ 39. Ղուկասավան 54.  Նոյակերտ 69. Տափերական
10. Արալեզ 25. Գետափնյա 40. Մասիս գյուղ 55. Նորաշեն 70. Փոքր Վեդի
11. Արարատ գյուղ 26. Գետազատ 41. Մարմարաշեն 56. Ջրահովիտ 71. Քաղցրաշեն
12. Արաքսավան 27. Դալար 42. Մխչյան 57. Ջրաշեն 72. Զանգակատուն
13. Արբաթ 28. Դաշտավան 43. Մրգանուշ 58. Ռանչպար  
14. Արգավանդ 29. Դարակերտ 44. Մրգավան 59. Սայաթ-Նովա  
15. Արևաբույր 30. Դարբնիկ 45. Մրգավետ 60. Սիս  

 

III. Արմավիրի մարզ

 

1. Վաղարշապատ
(Էջմիածին)
18. Արտաշար 35. Լենուղի 52. Մեծամոր գյուղ 69. Ոսկեհատ
2. Ակնալիճ 19. Արևաշատ 36. Լուկաշին 53. Մերձավան 70. Պտղունք
3. Ակնաշեն 20. Արևիկ 37. Լուսագյուղ 54. Մրգաշատ 71. Ջանֆիդա
4. Աղավնատուն 21. Արազափ 38. Լեռնամերձ 55. Մրգաստան 72. Ջրաշեն
5. Ամասիա 22. Ամբերդ 39. Խանջյան 56. Մուսալեռ 73. Ջրառատ
6. Այգեկ 23. Բաղրամյան  
(Էջմիածնի շրջ.)
40. Խորոնք 57. Մարգարա 74. Ջրառատի
թռչնաֆաբրիկա
7. Այգեշատ 
(Էջմիածնի շրջ.)
24. Բամբակաշատ 41. Ծաղկալանջ 58. Մյասնիկյան 75. Սամաղար
8. Այգեշատ
(Արմավիրի շրջ.)
25. Բերքաշատ 42. Ծաղկունք 59. Նալբանդյան 76. Սովետական
9. Ապագա 26. Գայ 43. Ծիածան 60. Նոր Արմավիր 77. Վարդանաշեն
10. Առատաշեն 27. Գետաշեն 44. Հայթաղ 61. Նոր Արտագես 78. Տանձուտ
11. Արագած 28. Գրիբոյեդով 45. Հայկաշեն 62. Նոր Կեսարիա 79. Տարոնիկ
12. Արաքս
(Էջմիածնի շրջ.)
29. Դաշտ 46. Հայկավան 63. Նորակերտ 80. Փարաքար
13. Արաքս
(Արմավիրի շրջ.)
30. Դողս 47. Հացիկ 64. Նորապատ 81. Փշատավան
14. Արգավանդ 31. Եղեգնուտ 48. Հոկտեմբեր 65. Նորավան 82. Ֆերիկ
15. Արմավիր 32. Երասխահուն 49. Հովտամեջ 66. Շենավան 83. Քարակերտ
16. Արշալույս 33. Զարթոնք 50. Հուշակերտ 67. Շահումյան  
17. Արտամետ 34. Ժդանով 51. Ձերժինսկի 68. Շահումյանի
թռչնաֆաբրիկա
 

 

IV. Գեղարքունիքի մարզ

 

1. Գավառ (Կամո) 11. Գեղհովիտ 21. Լուսակունք 31. Ծաղկունք 41. Ջիլ
2. քաղ. Մարտունի 12. Գանձակ 22. Լճավան 32. Հայրավանք 42. Սարուխան
3. Սևան    13. Գեղամավան 23. Լանջաղբյուր 33. Ձորագյուղ 43. Վաղաշեն
4. Վարդենիս 14 .Դարանակ 24. Խաչաղբյուր 34. Մեծ Մասրիկ 44. Վանևան
5. Ակունք 15. Դդմաշեն 25. Ծափաթաղ 35. Ներքին
Գետաշեն
45. Վարդաձոր
6. Աստղաձոր 16. Երանոս 26. Ծովագյուղ 36. Նորակերտ 46. Վարդենիկ
7. Արծվանիստ 17. Զովաբեր 27. Ծովազարդ 37. Նորաշեն 47. Վարսեր
8. Արտանիշ 18. Լիճք 28. Ծովակ 38. Նորատուս 48. Վերին
Գետաշեն
9. Բերդկունք 19. Լճաշեն 29. Ծովինար 39. Շորժա 49. Փամբակ
10. Գեղարքունիք 20. Լճափ 30. Ծակքար 40. Չկալովկա  

 

V. Կոտայքի մարզ

 

1. Հրազդան 12. Արտավազ 23. Զովունի 34. Հանքավան 45. Պռոշյան
2. Եղվարդ 13. Բուժական 24. Ձորաղբյուր 35. Մրգաշեն 46. Ջրաբեր
3. Նոր Հաճն 14. Բջնի 25. Զորավան 36. Մեղրաձոր 47. Ջրառատ
4. Ալափարս 15. Բալահովիտ 26. Թեղենիք 37. Մայակովսկի 48. Ջրվեժ
5. Ակունք 16. Գառնի 27. Լեռնանիստ 38. Նոր գյուղ 49. Սոլակ
6. Արամուս 17. Գեղադիր 28. Կոտայք 39. Նոր Երզնկա 50. Վերին Պտղնի
7. Արզական 18. Գեղարդ 29. Կաթնաղբյուր 40. Նուռնուս 51. Քաղսի
8. Աղավնաձոր 19. Գողթ 30. Կարենիս 41. Նոր Արտամետ 52. Քանաքեռավան
9. Առինջ 20. Գետամեջ 31. Կապուտան 42. Պտղնի 53. Քասախ
10. Արգել 21. Զառ 32. Կամարիս 43. Նոր Գեղի 54. Քարաշամբ
11. Արզնի 22. Զովք 33. Հացավան 44. Ողջաբերդ 55. Ֆանտան

 

VI. Շիրակի մարզ

 

1. Արթիկ 5. Լուսակերտ 9. Ղարիբջանյան 13. Սարատակ 17. Փանիկ
2. Ազատան 6. Հովտաշեն 10. Մայիսյան 14. Սպանդարյան  
3. Անուշավան 7. Հոռոմ 11. Մարմաշեն 15. Վարդաքար  
4. Գետափ 8. Հայրենյաց 12. Նոր կյանք 16. Տուֆաշեն  

 

VII. քաղ. Երևան