Գլխավոր տեղեկություն
Համար
N 533
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.06.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.07.04/19(151) Հոդ.490
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.06.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2001

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

14 հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունիսի 2001 թվականի N 533
քաղ. Երևան

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Արարատի մարզպետի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ու Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Արարատի մարզի Շահումյանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման (կցվում է), և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերից 72,3 հեկտար, որից` 67,7 հեկտար վարելահող, 2,4 հեկտար խաղողի այգի, 2,2 հեկտար արոտ, փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա և 13,3 հեկտար անօգտագործելի հողեր` բնակավայրերի հողերի կատեգորիա:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 14-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հունիսի 14-ի N 533 որոշմամբ

 

 

Ներմուծեք նկարագրությունը_18831

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

 Տարեթիվը Հողերի կատեգորիան
(նպատակային նշանակությունը)  
Պայմանական նշանը  

Ընդամենը` 

 այդ թվում`
վարելահող   բազմամյա
 տնկարկներ 
 խոտհարք արոտ   թփուտ  անօգտա-գործելի
2001  Գյուղատնտեսական նշանակության Գ  72.3   67.7  2.4    2.2    
Բնակավայրերի, այդ թվում` հասարակական կառուցապատման  Բ 13.3             13.3
Հ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա              
Հատուկ պահպանվող տարածքներ Պ               
  ընդամենը                
 2002 Գյուղատնտեսական նշանակության Գ               
Բնակավայրերի, այդ թվում` հասարակական կառուցապատման  Բ              
 Հ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման  Ա              
Հատուկ պահպանվող տարածքներ  Պ              
  ընդամենը                
 2003 Գյուղատնտեսական նշանակության  Գ              
Բնակավայրերի, այդ թվում` հասարակական կառուցապատման  Բ              
 Հ              
Արդյունաբերության և ընդերքօգտագործման  Ա              
Հատուկ պահպանվող տարածքներ  Պ              
   ընդամենը                
   Ընդամենը   85.6  67.7  2.4     2.2    13.3