Գլխավոր տեղեկություն
Համար
N 82-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (18.01.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.01.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
28.12.2023
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

28 դեկտեմբեր 2023 թ.

N 82-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԳԼԽՈՒՂԵՂԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ, ՎՆԱՍՎԱԾՔՈՎ ԿԱՄ ԴԻՍՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԵՎ ՎԱՐՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել գլխուղեղի հիվանդությամբ, վնասվածքով կամ դիսֆունկցիայով պայմանավորված անձի և վարքի խանգարումներով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«28» դեկտեմբեր 2023 թվականի

N 82-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԳԼԽՈՒՂԵՂԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ, ՎՆԱՍՎԱԾՔՈՎ ԿԱՄ ԴԻՍՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԵՎ ՎԱՐՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

F07

Անձի և վարքի խանգարումներ՝ պայմանավորված գլխուղեղի հիվանդությամբ, վնասվածքով կամ դիսֆունկցիայով հետևանքով

2)

F07.0

Անձի օրգանական խանգարում

3)

F07.1

Հետէնցեֆալիտային համախտանիշ

4)

F07.2

Հետցնցումային համախտանիշ

5)

F07.8

Անձի և վարքի օրգանական այլ խանգարումներ՝ պայմանավորված գլխուղեղի հիվանդությամն, վնասվածքով կամ ֆունկցիայի խանգարումով

6)

F07.9

Անձի և վարքի օրգանական չճշտված խանգարումներ՝ պայմանավորված գլխուղեղի հիվանդությամբ, վնասվածքով կամ ֆունկցիայի խանգարումով

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

Առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Հոգեբույժ, կլինիկական հոգեբան, ընտանեկան բժիշկ, ընդհանուր պրակտիկայի բժիշկ

8)

Գանգատներ

Հիմնական գանգատներն են՝
ա. Գլխացավեր, գլխապտույտներ, աշխատունակության իջեցում, ուշադրության կենտրոնացման դժվարություն, ցրված ուշադրություն, հյուծվելիություն, քնի և ախորժակի խանգարումներ, հիշողության խանգարումներ, սթրեսակայունության իջեցում
բ. Անտարբերություն, դյուրագրգռություն, կոգնիտիվ գործունեության իջեցում (սովորելու դժվարություն)
գ. Նպատակաուղղված գործունեության ունակության իջեցում
դ. Հաճախ կարող է դիտվել դեպրեսիա, տագնապ, կասկածամտություն, վերացական մտքերով մտահոգություն կամ հակառակը՝ ուրախ, մակերեսային տրամադրություն, անհիմն կատակասիրություն

9)

Անամնեզ

Հարկ է ուշադրություն դարձնել հոգեախտաբանական ախտանիշների ի հայտ գալուց առաջ տարած գլխուղեղի վնասվածքների, նեյրոինֆեկցիաների, ուղեղի անոթային պաթոլոգիաների, մարմնական հիվանդությունների առկայության և դրանցից հետո ի հայտ եկած հոգեախտաբանական ախտանիշների կապի վրա։

Կարևոր է նաև՝
ա. անձի պրեմորբիտ առանձնահատկությունները
բ. անձի զարգացման առանձնահատկությունները
գ. ժառանգական գործոնը
Պացիենտի մոտ գանգատները կարող են տևել ամիսներ, տարիներ կամ տասնամյակներ

10)

Զննման արդյունք/Ցուցում

Անձի խանգարումների դեպքում դիտվում են՝
ա. նպատակաուղղված գործունեության նշանակալի իջեցում
Փոփոխված հուզական վարք, հուզական անկայունությամբ չպատճառաբանված մակերեսային ուրախ տրամադրություն, որը հեշտությամբ փոխվում է չարության, դյուրագրգռության կամ ագրեսիայի դրսևորումներով
բ. սեռական վարքի փոփոխություններ, շատակերություն
գ. կոգնիտիվ խանգարումներ
դ. պահանջմունքները և հակումները կարող են դրսևորվել առանց հաշվի առնելու սոցիալական կանոնները, ինչի հետևանքով կարող են կատարել հակասոցիալական արարքներ
ե. խոսքի ընթացքի և հոսքի արտահայտված փոփոխություններ
զ. պացիենտները հաճախ չեն հետևում իրենց հիգիենային
Հետէնցեֆալիտային համախտանիշի դրսևորումներից է ընդհանուր թուլությունը, անտարբերությունը կամ դյուրագրգռությունը, կոգնիտիվ գործունեության որոշակի իջեցումը, քնի և ախորժակի խանգարումը, սեռական ոլորտի և սոցիալական դատողությունների փոփոխությունները։ Կարող են դիտվել նաև անդամալուծություն, աֆազիա, խլություն, ակալկուլիա և այլն։
Հետցնցումային համախտանիշը կարող է դրսևորվել գլխացավերով, գլխապտույտով, հոգնածության զգացումով, դյուչագրգռությամբ, հիշողության խանգարումներով, անքնությամբ, որոնք ի հայտ են գալիս գլխուղեղի վնասվածքից հետո։ Կարող են դիտվել նաև դեպրեսիա, տագնապի զգացողություն, սեփական արժանապատվության զգացման կորուստ, մշտական գլխուղեղի վնասվածք ստանալու վախ։

11)

Հոսպիտալացման Ցուցում

Հոսպիտալացման ցուցում կարող է հանդիսանալ արտահայտված հուզական և վարքային խանգարումները, հակասոցիալական վարքը, սոցիալական վտանգավորության առկայությունը, հոգեախտաբանական ախտանիշների առկայությունը, որոնք հնարավոր չե բուժել արտահիվանդանոցային պայմաններում։

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Թերապևտի խորհրդատվություն - գանգատների կապը մարմնական հիվանդությունների հետ բացառելու կամ հաստատելու նպատակով

1

2

2)

Նյարդաբանի խորհրդատվություն - գանգատների կապը նյարդաբանական հիվանդությունների հետ բացառելու կամ հաստատելու նպատակով

1

 2

3)

Ելնելով հետազոտական և բուժական անհրաժեշտությունից՝ հարկ է ներգրավել այլ նեղ մասնագետների

1

2

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

ԱԲ

Բ

 

1

2

Կարող են գրանցվել ախտաբանական շեղումներ

2)

Առկա չէ

Արյան բիոքիմիական հետազոտություն

   

Կարող են գրանցվել ախտաբանական շեղումներ

3)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

   

Կարող են գրանցվել ախտաբանական շեղումներ

4)

Առկա չէ

Սպեցիֆիկ հետազոտություններ՝ վարակիչ հիվանդության կասկածի դեպքում

1

2

Կարող են հայտնաբերվել վարակիչ պրոցեսին կամ տարած վարակիչ հիվանդությանը բնորոշ նշաններ
 

Գործիքային հետազոտություններ

5)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

1

2

Կարող են հայտնաբերվել ախտաբանական փոփոխություններ

6)

Առկա չէ

Մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ)

1

2

Կարող են հայտնաբերվել ախտաբանական փոփոխություններ

7)

Առկա չէ

Էլեկտրաէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ)

1

2

Կարող են հայտնաբերվել ախտաբանական փոփոխություններ

8)

Առկա չէ

ՈՒլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

1

2

Կարող են հայտնաբերվել ախտաբանական փոփոխություններ

 

6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը, Բուժման միջին տևողությունը՝ ցանկում նշված դեղերը կարող են ընտրվել տևական պահպանողական բուժման նպատակով, որը կարող է տևել տարիներ շարունակ).

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Օլանզապին (օլանզապին դիհիդրոքլորիդի տրիհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 5մգ, 10մգ

Օլանզապին (օլանզապին դիհիդրոքլորիդի տրիհիդրատ) դեղահատեր թաղանթապատ 5մգ, 10մգ

հաբ

 

5-10 մգ

   

2)

Քվետիապին (քվետիապինի ֆումարատ) դեղահատեր թաղանթապատ 25մգ

Քվետիապին (քվետիապինի ֆումարատ) դեղահատեր թաղանթապատ 25մգ

հաբ

 

200-600 մգ

   

3)

Պալիպերիդոն 3 մգ

Պալիպերիդոն 3 մգ

հաբ

 

3-12 մգ

   

4)

Սուլպիրիդ դեղահատեր 50մգ; 100մգ; 200մգ

Սուլպիրիդ դեղահատեր 50մգ; 100մգ; 200մգ

հաբ

 

200- 600 մգ

   

5)

Ռիսպերիդոն դեղահատեր թաղանթապատ 1մգ; 2մգ; 4մգ

Ռիսպերիդոն դեղահատեր թաղանթապատ 1մգ; 2մգ; 4մգ

հաբ

 

1-6 – մգ

   

6)

Կլոզապին դեղահատեր 100մգ

Կլոզապին դեղահատեր 100մգ

հաբ

 

25-150 մգ

   

7)

Հալոպերիդոլ դեղահատեր 5մգ

Հալոպերիդոլ դեղահատեր 5մգ

հաբ

 

5-15 մգ

   

8)

Տրիֆլուոպերազին (տրիֆլուոպերազինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 5մգ

Տրիֆլուոպերազին (տրիֆլուոպերազինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 5մգ

հաբ

 

2․5-20 մգ

   

9)

Հալոպերիդոլ դեղահատեր 5մգ

Հալոպերիդոլ դեղահատեր 5մգ

սրվակ

 

50-100 մգ

4 շաբաթը մեկ անգամ

   

10)

Ռիսպերիդոն լուծույթ ներարկման 1մգ/մլ

Ռիսպերիդոն լուծույթ ներարկման 1մգ/մլ

սրվակ

 

25-50մգ
2 շաբաթը մեկ անգամ

   

11)

Ֆլուֆենազին (ֆլուֆենազինի դեկանոատ) լուծույթ մ/մ ներարկման 25մգ/մլ

Ֆլուֆենազին (ֆլուֆենազինի դեկանոատ) լուծույթ մ/մ ներարկման 25մգ/մլ

սրվակ

 

25-50մգ
4 շաբաթը մեկ անգամ

   

12)

Վենլաֆաքսին (վենլաֆաքսինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ երկարատև ձերբազատմամբ 37,5մգ; 75մգ; 150մգ

Վենլաֆաքսին (վենլաֆաքսինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ երկարատև ձերբազատմամբ 37,5մգ; 75մգ; 150մգ

հաբ

 

37,5-150 մգ

   

13)

Ամիտրիպտիլին (ամիտրիպտիլինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 25մգ

Ամիտրիպտիլին (ամիտրիպտիլինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 25մգ

հաբ

 

75-150 մգ

   

14)

Ագոմելատին դեղահատեր թաղանթապատ 25մգ

Ագոմելատին դեղահատեր թաղանթապատ 25մգ

հաբ

 

25-50 մգ

   

15)

Ֆլուվօքսամին (ֆլուվօքսամինի մալեատ) դեղահատեր թաղանթապատ 50մգ; 100մգ

Ֆլուվօքսամին (ֆլուվօքսամինի մալեատ) դեղահատեր թաղանթապատ 50մգ; 100մգ

հաբ

 

50–100 մգ

   

16)

Միրտազապին դեղահատեր թաղանթապատ 30մգ, 45մգ

Միրտազապին դեղահատեր թաղանթապատ 30մգ, 45մգ

հաբ

 

15 – 30 մգ

   

17)

Ֆլուօքսետին (ֆլուօքսետինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ 20մգ

Ֆլուօքսետին (ֆլուօքսետինի հիդրոքլորիդ) դեղապատիճներ 20մգ

հաբ

 

20-60մգ

   

18)

Թիորիդազին դեղահատեր 10մգ, 25 մգ

Թիորիդազին դեղահատեր 10մգ, 25 մգ

   

50-150

   

19)

Կարբամազեպին դեղահատեր 200մգ

Կարբամազեպին դեղահատեր 200մգ

հաբ

 

200 – 600մգ

   

20)

Վալպրոատ նատրիում (վալպրոաթթու) դեղահատեր աղելույծ 300մգ

Վալպրոատ նատրիում (վալպրոաթթու) դեղահատեր աղելույծ 300մգ

հաբ

 

600 – 1500 մգ

   

21)

Տոպիրամատ դեղահատեր թաղանթապատ 25մգ; 100մգ

Տոպիրամատ դեղահատեր թաղանթապատ 25մգ; 100մգ

հաբ

 

50-150մգ

   

22)

Լամոտրիջին դեղահատեր 25մգ; 50մգ; 100մգ

Լամոտրիջին դեղահատեր 25մգ; 50մգ; 100մգ

հաբ

 

50-100մգ

   

23)

Կլոնազեպամ դեղահատեր 2մգ

Կլոնազեպամ դեղահատեր 2մգ

հաբ

 

1-2մգ

   

24)

Դիազեպամ դեղահատեր 5մգ, 10մգ

Դիազեպամ դեղահատեր 5մգ, 10մգ

հաբ

 

5-10մգ

   

25)

Լորազեպամ դեղահատեր 1մգ; 2մգ

Լորազեպամ դեղահատեր 1մգ; 2մգ

հաբ

 

2-4մգ

   

26)

Ֆենազեպամ դեղահատեր 1մգ

Ֆենազեպամ դեղահատեր 1մգ

հաբ

 

2-4մգ

   

8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ռացիոնալ հոգեթերապիա

1

1

2)

Սուգգեստիվ հոգեթերապիա

1

1

3)

Կոգնիտիվ վարքաբանական հոգեթերապիա

1

1

4)

Հոգեսոցիալական վերականգնում

1

1

 10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Հիվանդությունների միջազգային դասակարգում-10: Երևան 2001,

2. Հոգեկան և վարքային խանգարումների lCD-10 դասակարգում, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն I Ժնև I 1992 թ. (The lCD-10 Classification of Mental and Behavioural Disorders, World Health Organization I Geneva I 1992),

3. Բոլանդ Ռ, Վերդուին Մ.Լ. Kaplan & AMP; Սադոկի հոգեբուժության համառոտագիր. 13-րդ հրատ. Wolters Kluwer; 2021 թ. (Boland R, Verduin ML. Kaplan & Sadock's Synopsis of Psychiatry. 13 th ed. Wolters Kluwer; 2021),

4. Ստալ Ս., Ստալի էական հոգեբանություն. Դեղատոմսերի ուղեցույց. 7-րդ հրատ. Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն; 2021 թ. (Stahl S. Stahl’s Essential Psychopharmacology. Prescriber’s Guide. 7 th ed. Cambridge University Press; 2021):

5. Ջեյմս Պ. Մոլի, Ջոշուա Լ. Նորման և Էմիլ Ֆ. Կոկարո, Անհատականության խանգարում և ուղեղի մեղմ տրավմատիկ վնասվածք (James P. Moley, Joshua L. Norman, and Emil F. Coccaro, Personality disorder and mild traumatic brain injury),

6. Անձնական հոգեկան առողջություն. 2022 նոյ. 16 (4): 331–337։ Հրապարակված է առցանց 2022 թվականի մայիսի 22 (Personal Ment Health. 2022 Nov; 16(4): 331–337. Published online 2022 May 22),

7. Սոֆի Ռոբերտ, ուղեղի տրավմատիկ վնասվածք և տրամադրության խանգարումներ Հոգեկան առողջության կլին. 2020 Նոյեմբեր; 10 (6): 335–345։ Հրապարակվել է առցանց 2020 թվականի նոյեմբերի 5-ին (Sophie Robert, Traumatic brain injury and mood disorders Ment Health Clin. 2020 Nov; 10(6): 335–345. Published online 2020 Nov 5.):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան