ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
28 սեպտեմբերի 2022 թ. |
N 5-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 372-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սեյսմիկ պաշտպանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 19-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2021 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի քարտեզը, Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ գոտիավորման քարտեզը և ըստ սեյսմիկ գոտիների համայնքների ու բնակավայրերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 27-ի N 1261-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 372-Ն հրամանով հաստատված հավելված 2-ի առդիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. Փամբուխչյան |
Հավելված ՀՀ ԱԻ նախարարի 2022 թվականիսեպտեմբերի «28»-ի թիվ 5-Ն հրամանի |
«Առդիր ԱԻ նախարարի 2021 թվականիմարտի 31-ի թիվ 372-Ն հրամանով հաստատված հավելված 2-ի |
ՑԱՆԿ
Հայաստանի Հանրապետության համայնքներն ու բնակավայրերն ըստ սեյսմիկ գոտիների
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հոկտեմբերի 2022 թվական: