ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
27 սեպտեմբերի 2022 թ. |
N 36-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 380-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 27-ի N 1740-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու և միջին մասնագիտական կրթության 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.01.5 «Ոստիկանության սպա» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» հմ. 380-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` |
Ա. Խզմալյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 27 սեպտեմբերի 2022 թ. N 36-Ն հրամանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2022 թվական