Գլխավոր տեղեկություն
Համար
N 205-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (13.03.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.03.29/9(453) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
12.03.2013
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

12 մարտի 2013 թ.

N 205-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԲԵՅՔԵՐ ԹԻԼԼԻ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 30.11.2007 Թ. ՏՐՎԱԾ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ ԱԾ 054 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽԱԽՏՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և նույն հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հանձնաժողովի 06.03.2013 թ. թիվ 7 արձանագրությունը և «ԲԵՅՔԵՐ ԹԻԼԼԻ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի 25.02.2013թ. N 17 (մտից՝ 26.02.2013թ. թիվ Դ/5759-13) գրությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. «ԲԵՅՔԵՐ ԹԻԼԼԻ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի կողմից 01.01.2013 թ.-26.02.2013 թ. ժամանակահատվածում «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված պահանջի խախտումն արձանագրել որպես «ԲԵՅՔԵՐ ԹԻԼԼԻ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ին 30.11.2007 թ. տրված «Աուդիտորական ծառայությունների իրականացման» թիվ ԱԾ 054 լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում։

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ օրենքով սահմանված ժամկետներում։

 

Նախարար

Վ. Գաբրիելյան