Գլխավոր տեղեկություն
Համար
N 670-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.08.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.08.15/24(342) Հոդ.279
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
18.07.2009
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 օգոստոսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11809277

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

18 հուլիսի 2009 թ.

ք. Երևան

N 670-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 80-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5-րդ մասով և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի փետրվարի 4-ի «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 930-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 80-Ն հրամանում /այսուհետ՝ Հրաման/ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հրամանի օրինակելի ձև Հ-9-ի «Համայնքի բյուջեի կատարման վերաբերյալ» հաշվետվության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

ա. N 1110 տողի 2-րդ սյունակում «գույքից» բառից հետո լրացնել «(տող 1111+ տող 1112)» բառերը,

բ. N 1164 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

1164

գ) Օրենքով պետական բյուջեին
ամրագրվող այլ հարկերից և
պարտադիր վճարներից
կատարվող մասհանումները`
յուրաքանչյուր տարվա պետական
բյուջեի մասին օրենքով
սահմանվող չափերով

        

X

     

X

     

X

»,

 

գ. N 1254 տողի 2-րդ սյունակում «դոտացիաներ» բառից հետո լրացնել «(տող 1255+ տող 1256)» բառերը,

դ. N 1340 տողի 2-րդ սյունակում «1342» թվից հետո լրացնել «+ տող 1343» բառերը,

ե. N 1342 տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.

 

«

1343

Օրենքով սահմանված դեպքերում
համայնքային հիմնարկների կողմից
առանց տեղական տուրքի գանձման
մատուցվող ծառայությունների կամ
կատարվող գործողությունների
դիմաց ստացվող (գանձվող)
վճարներ

  

  

  

X

   

  

X

  

  

X

»,

 

զ. N 1350 տողի 2-րդ սյունակի «+ տող 1353» բառերը հանել,

է. N 1353 տողը հանել,

ը. N 1380 տողին նախորդող տողի 1-ին սյունակում «1371» թիվը փոխարինել «1372» թվով,

թ. N 1392 տողի 4-րդ, 7-րդ և 10-րդ սյունակներից հանել «x»-ը.

2) Հրամանի օրինակելի ձև Հ-9-ի «Համայնքի բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ (տնտեսագիտական դասակարգմամբ)» հաշվետվության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

ա. N 4100, N 4130, N 4131, N 4310, N 4320, N 4410, N 4420, N 4510 և N 4520 տողերի 6-րդ, 9-րդ և 12-րդ սյունակները լրացնել «x»-ով,

բ. N 4421 տողի 2-րդ սյունակում «B118»-ը հանել,

գ. N 4512, N 4522, NN 4540 - 4548 տողերի 5-րդ, 8-րդ և 11-րդ սյունակներից հանել «x»-ը և նույն տողերի 6-րդ, 9-րդ և 12-րդ սյունակները լրացնել «x»-ով,

դ. N 4634 տողի 3-րդ սյունակի «4729» թիվը հանել,

ե. N 5110, N 5120, N 5130, N 5133, N 5134, N 6110, N 6120 և N 6221 տողերի 5-րդ, 8-րդ և 11-րդ սյունակները լրացնել «x»-ով.

3) Հրամանի օրինակելի ձև Հ-9-ի «Համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունների կամ պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրների կատարման վերաբերյալ» հաշվետվության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

ա. N 8100 տողի 2-րդ սյունակում «(տող 8110+ տող 8160)» բառերը փոխարինել «(տող 8110+ տող 8160), (տող 8010 - տող 8200)» բառերով,

բ. N 8111 տողի 2-րդ սյունակում փակագծից հետո լրացնել «(տող 8112+ տող 8113)» բառերը,

գ. N 8121 տողի 2-րդ սյունակում «Վարկեր» բառից հետո լրացնել «(տող 8122+ տող 8130)» բառերը,

դ. N 8122 տողի 2-րդ սյունակում «ստացում» բառից հետո լրացնել «(տող 8123+ տող 8124)» բառերը,

ե. N 8130 տողի 2-րդ սյունակում «մարում» բառից հետո լրացնել «(տող 8131+ տող 8132)» բառերը,

զ. N 8140 տողի 2-րդ սյունակում «Փոխատվություններ» բառից հետո լրացնել «(տող 8141+ տող 8150)» բառերը,

է. N 8141 տողի 2-րդ սյունակում «ստացում» բառից հետո լրացնել «(տող 8142+ տող 8143)» բառերը,

ը. N 8150 տողի 2-րդ սյունակում «մարում» բառից հետո լրացնել «(տող 8151+ տող 8152)» բառերը,

թ. N 8161 տողի 2-րդ սյունակում «մասնակցություն» բառից հետո լրացնել «(տող 8162+ տող 8163 + տող 8164)» բառերը,

ժ. N 8170 տողի 2-րդ սյունակում «Փոխատվություններ» բառից հետո լրացնել «(տող 8171+ տող 8172)» բառերը,

ժա. N 8190 տողի 2-րդ սյունակի «8194» թվից հետո լրացնել «-տող 8193» բառերը,

ժբ. N 8196 տողի 2-րդ սյունակի «9193» թիվը փոխարինել «8193» թվով,

ժգ. N 8197 տողի 11-րդ և 12-րդ սյունակներից հանել «x»-ը,

ժդ. N 8199ա տողի 11-րդ սյունակներից հանել «x»-ը,

ժե. N 8211 տողի 2-րդ սյունակում փակագծից հետո լրացնել «(տող 8212+ տող 8213)» բառերը,

ժզ. N 8221 տողի 2-րդ սյունակում «Վարկեր» բառից հետո լրացնել «(տող 8222+ տող 8230)» բառերը,

ժէ. N 8240 տողի 2-րդ սյունակում «Փոխատվություններ» բառից հետո լրացնել «(տող 8241+ տող 8250)» բառերը.

4) Հրամանի օրինակելի ձև Հ-9-ի լրացման պահանջների մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա. 5-րդ կետի 4-րդ պարբերությունում «8172-րդ» թվից հետո լրացնել «8197-րդ (12-րդ սյունակներում)» բառերը,

բ. 5-րդ կետի 4-րդ պարբերությունում «8198-րդ» թվից հետո լրացնել «(5-րդ, 8-րդ և 11-րդ սյունակներում)» բառերը,

գ. 5-րդ կետի 2-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ` «N 8198-րդ տողը լրացվում է այն դեպքում, երբ ֆոնդային մասից վարչական մաս միջոցներն ուղղելու տարում ֆոնդային մասի միջոցների վերականգնումը վարչական մասի միջոցների հաշվին չի իրականացվել:».

5) Հրամանի հավելված 1-ի 25-րդ կետի 2)-րդ ենթակետի «ընկած ժամանակահատվածի վերջին չորեքշաբթին» բառերը հանել:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:

 

Նախարար

Տ. Դավթյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան