ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.9-րդ կետով.
«41.9) հաստատում է համայնքի երիտասարդների կարիքից և պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարական ծրագրից բխող համայնքի երիտասարդական քաղաքականությունը.»:
Հոդված 2. Օրենքի 46-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ կետերով.
«7) օրինակելի կանոնադրության հիման վրա ավագանու որոշմամբ համայնքի ղեկավարը հաստատում է համայնքի կողմից ստեղծվող երիտասարդական կենտրոնի կանոնադրությունը.
8) հաստատում է համայնքի կողմից ստեղծվող երիտասարդական կենտրոնի գործունեության տարեկան կամ բազմամյա ծրագիրը:»:
Հոդված 3. Օրենքի 46-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ երիտասարդության ոլորտում լիազորությունների իրականացման համար համայնքում պետության կամ համայնքի կամ քաղաքացիական հասարակության կառույցների կողմից կամ նրանց միջև երկկողմ կամ բազմակողմ համագործակցությամբ ստեղծվում է երիտասարդական կենտրոն, կամ համայնքի ղեկավարը նպաստում է դրանց հիմնադրմանը՝ աջակցելով կենտրոնների գործունեությանը: Համայնքում երիտասարդական քաղաքականության մշակումն ու իրականացումը ապահովելու նպատակով համայնքի աշխատակազմի աշխատողներից առնվազն մեկի գործառույթներում սահմանվում են երիտասարդական աշխատողի գործառույթները, կամ համայնքի ղեկավարի հայեցողությամբ ստեղծվում է երիտասարդական աշխատողի առնվազն մեկ հաստիք: Համայնքային երիտասարդական կենտրոնի և երիտասարդական աշխատողի գործունեության առանձնահատկությունները սահմանված են «Երիտասարդական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում:
3. Սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասության բովանդակությունը տեղական ինքնակառավարման մարմինների վրա տարածվում է համայնքային երիտասարդական կենտրոն ստեղծվելու պահից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մարտի 27 Երևան ՀՕ-59-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 մարտի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|