Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-315-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (04.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.07.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հուլիսի 12-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 69-րդ և 70-րդ կետերով.

 

«69) քարտեզագրական, հողաշինարարական, չափագրման և հաշվառման գործունեության որակավորման վկայականը վերաձևակերպելու կամ կրկնօրինակն ստանալու համար

 

բազային տուրքի

եռապատիկի չափով

70) գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորման վկայականը վերաձևակերպելու կամ կրկնօրինակն ստանալու համար

 

բազային տուրքի

եռապատիկի չափով»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. հուլիսի 24

Երևան

ՀՕ-315-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2024 թվական: