ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին
«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) եթե կազմակերպիչն ունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով 10 և ավելի օր ժամկետանց պարտավորություններ, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «թ» և «թ1» կետերով սահմանված դեպքերի.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հուլիսի 4 Երևան ՀՕ-293-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2024 թվական: