ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախաբանը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն օրենքի դրույթները Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա տարածվում են «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չկարգավորված մասերով:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) 1-ին մասի 2-րդ կետից հանել «, պետական պահպանության ծառայության պետի տեղակալներ» բառերը:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 6.1-ին մասը «ոստիկանության,» բառից հետո լրացնել «պետական պահպանության ծառայության,» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-613-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|