Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-257-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (21.12.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.11/88(1541) Հոդ.1163
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի նոյեմբերի 13-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ և 11-րդ կետերով.

 

«10) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման համար` տարեկան

բազային տուրքի 100-ապատիկի չափով
 

11) կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության տրամադրման համար` տարեկան

բազային տուրքի 500-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2019 թ. դեկտեմբերի 9

Երևան

ՀՕ-257-Ն