ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2017 թվականի նոյեմբերի 17-ին
«ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-264 օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագրից և տեքստից հանել «ազգաբնակչություն» բառը և դրա հոլովաձևերը:
Հոդված 2. Օրենքի նախաբանի երկրորդ պարբերությունը «բարենպաստ» բառից հետո լրացնել «Էկոլոգիապես անվտանգ» բառերով, իսկ «էկոլոգիական բարձր կուլտուրա բառերը» փոխարինել «էկոլոգիական մշակույթ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի առաջին, երկրորդ, երրորդ պարբերություններում, 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետում և 5-րդ հոդվածի 1-ին մասում «կուլտուրա» բառն ու դրա հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «մշակույթ» բառով ու դրա հոլովաձևերով:
Հոդված 4. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության «էկոլոգիական կուլտուրայի արմատավորմանը, բնապահպանության և բնօգտագործման» բառերը փոխարինել «էկոլոգիական մշակույթի արմատավորմանը, բնապահպանության, բնօգտագործման և էկոլոգիական անվտանգության» բառերով, «անձին և» բառերը՝ «անձի» բառով, իսկ «նրանց» բառը՝ «անձի» բառով:
Հոդված 5. Օրենքի 3-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) նպաստել էկոլոգիական դաստիարակության և մշակույթի ձևավորմանը, մարդու, հասարակության ու շրջակա բնական միջավայրի փոխներգործությունների ներդաշնակեցմանը, էկոլոգիապես գրագետ անձի ձևավորմանը:»:
Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է - ժ» կետերով.
«է) էկոլոգիական կրթության և դաստիարակության բնագավառում նորարարական գիտական գործունեության խրախուսումը.
ը) էկոլոգիական կրթության և դաստիարակության բնագավառում սովորողների, մանկավարժների, ինչպես նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվական միջոցների և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության խրախուսումը.
թ) էկոլոգիական կրթության ընդլայնումը կայուն զարգացման այլ ոլորտների` տնտեսական, սոցիալական և մշակութային, փոխկապակցված հիմնախնդիրների ներառմամբ.
ժ) էկոլոգիական կրթության որակի շարունակական բարելավումը միջազգային չափանիշներին համապատասխան:»:
Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կրթության համակարգի բոլոր օղակներում էկոլոգիական ուղղվածության առարկաների դասավանդումն իրականացվում է պետական կրթական չափորոշիչներին, ինչպես նաև կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան:
Էկոլոգիական կրթությունը հանրակրթական (այդ թվում` նախադպրոցական) մակարդակում իրականացվում է էկոլոգիական ուղղվածություն ունեցող առարկաներում (ուսումնական պարապմունքներում) ներառված թեմաների միջոցով:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2017 թ. դեկտեմբերի 6 Երևան ՀՕ-213-Ն |
|