Գլխավոր տեղեկություն
Համար
N 399
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (16.03.1994-24.05.1994)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀ նախխորհ որոշումներ/1992 ապրիլ
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.07.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հուլիսի 1992 թվականի N 399

քաղ. Երևան

 

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի փետրվարի 26-ի «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ՀՀ օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Սահմանել հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկը (կցվում է):

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարություն

 

«Հայէներգո» ԱՄ

Հայկական ատոմային էլեկտրակայան

Հայգազարդ

Հայնավթամթերք

 

ՀՀ կապի նախարարություն

 

Հանրապետական միջքաղաքային հեռախոսային կայան

Հանրապետական հեռագրատուն

Հանրապետական ռադիոհեռուստահաղորդիչ կենտրոն

Հանրապետական «Ռադիո» արտադրական միավորում (NN 1, 3, 7 ռադիոկայաններ)

«Օրբիտա-2» տիեզերական կապի կայան

Դիլիջանի սպասարկող ուժեղարար կետ

Հանրապետական ռադիոֆիկացման հանգույց

Հանրապետական հատուկ կապի հանգույց

Սուրհանդակային կապի ծառայության բաժին

«Երևանի քաղաքային հեռախոսային ցանց» ԱՄ (կառավարական հեռախոսների համակարգ)

«Մայրուղի» արտադրական միավորում

ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն

 

ՀՀ արդյունաբերության նախարարություն

 

«ԱՅԳ» ԱՄ

«Արիակ» կիրառական քիմիայի ինստիտուտ

«Նաիրիտ» ԳԱՄ

«Հայոսկի» ԱՄ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

«Հայջրտնտ» ՀԳԱՄ

«Ջրամբար» հատուկ նշանակության պետական ձեռնարկություն

 

Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմ և «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորում

 

 «Ջրմուղ-կոյուղու» արտադրական վարչություններ

Երքաղէլեկտրացանց

ՀՀ երկաթգիծ

 

ՀՀ կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչություն

 

«Զվարթնոց» օդանավակայան

«Էրեբունի» օդանավակայան (բոլոր տեղական օդանավակայաններով)

«Գյումրի» օդանավակայան

 

ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն

 

Երևանի մետրոպոլիտեն

 

ՀՀ պարենի և մթերումների նախարարություն

 

Երևանի հացաընդունման ձեռնարկությունների ԱՄ

Երևանի ալրաղաց գործարան

Սպիտակի հացամթերքների կոմբինատ

Բաղրամյանի արտադրական միավորում

Սևանի արտադրական միավորում

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Երևանի շտապ օգնության կլինիկական հիվանդանոց

Շրջանային կենտրոնական հիվանդանոցների շտապ օգնության ծառայություններ

 

(ցանկը լրաց., փոփ. 27.04.93 N 191, փոփ. 05.08.93 N 410, 16.03.94 N 120)

(ցանկում15.09.93 N 469 որոշմամբ նախատեսված փոփոխությունը չի իրականացվել, քանի որ հիմնական ակտում «Հայգազարդ» ԱՄ» բառերը բացակայում են:)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան