040.0692.20.11.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 նոյեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 1999 թվականի N 692
քաղ. Երևան
ՄԻՔԱՅԵԼ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Շվեյցարական Համադաշնության Սիոն քաղաքի բարձրագույն երաժշտական դպրոցի սովորող, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Միքայել Հախնազարյանի բացառիկ ունակություններն ու խոստումնալից ապագան և Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության միջնորդությունը` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Միքայել Հախնազարյանին (ծնվ. 1976 թ., Նոր Նորք համայնք) տարկետում տալ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից` մինչև 2000 թվականի աշնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 20-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Սարգսյան |