ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 1993 թ. N 585
Քաղ. Երևան
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԿՈՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության առաջարկությունը՝ համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, արդարադատության նախարարության ու պատգամավորների շրջանային ու քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների հետ, և կենսաթոշակների ու նպաստների պարբերաբար շարունակվող վերահաշվարկները ժամանակին կատարելու համար մեկ տարի ժամկետով ավելացնել պատգամավորների շրջանային, հանրապետական ենթակայության քաղաքային և քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների սոցիալական ապահովության բաժինների աշխատողների թվաքանակը մինչև 176 միավորով, համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ պատգամավորների շրջանային, հանրապետական ենթակայության քաղաքային և քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը սահմանելիս հաշվի առնել սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատողների թվաքանակի ավելացումը:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը, ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով, անհրաժեշտության դեպքում կատարել հաստիքների վերաբաշխում սույն որոշմամբ հաստատված հաստիքային միավորների թվաքանակի սահմաններում։
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ կառավարության 1993 թ. |
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՎՈՂ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
Անվանումը |
թվաքանակը (միավոր) |
1 | 2 |
Շրջաններ | |
Կոտայքի |
2 |
Անիի | 1 |
Ապարանի | 1 |
Արարատի | 4 |
Արտաշատի |
3 |
Ախուրյանի | 3 |
Աշտարակի |
6 |
Բաղրամյանի | 1 |
Վարդենիսի |
2 |
Գորիսի |
1 |
Եղեգնաձորի |
1 |
Իջևանի | 1 |
Կամոյի | 1 |
Մարտունու |
4 |
Մասիսի | 5 |
Նաիրիի |
1 |
Արմավիրի | 4 |
Հրազդանի | 1 |
Սևանի | 1 |
Սիսիանի | 1 |
Ստեփանավանի |
1 |
Թումանյանի |
1 |
Էջմիածնի | 3 |
Քաղաքներ | |
Վանաձոր | 11 |
Դիլիջան | 1 |
Աբովյան | 3 |
Արարատ |
1 |
Արտաշատ |
2 |
Արթիկ |
1 |
Աշտարակ |
2 |
Գորիս |
1 |
Կապան |
1 |
Արմավիր |
3 |
Հրազդան |
4 |
Սևան |
2 |
Կամո |
2 |
Ստեփանավան |
1 |
Չարենցավան |
1 |
Էջմիածին |
3 |
Քաղաքի շրջխորհրդի գործկոմներ | |
քաղ. Գյումրի | |
Շիրակի | 8 |
Մոսկովյան | 7 |
քաղ. Երևան | |
Շենգավիթի | 5 |
Սպանդարյանի | 4 |
Էրեբունու | 10 |
Արաբկիրի | 12 |
Մյասնիկյանի |
4 |
Խորհրդային | 12 |
Շահումյանի |
16 |
Մաշտոցի | 10 |
Ընդամենը |
176 |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
