Գլխավոր տեղեկություն
Համար
N 05-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 15.08.2024
Ընդունող մարմին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
02.08.2024
Ստորագրող մարմին
Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
02.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.08.2024

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2 օգոստոսի 2024 թվական

N 05-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) որոշում է.

 1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի՝ «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, նվերների հաշվառման ռեեստրի վարման և ներկայացված տվյալներում փոփոխությունների կատարման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգերը, ինչպես նաև ռեեստրում լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկերը սահմանելու մասին» N 01-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) Որոշման N 1 հավելվածի՝

ա․ 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5․ Հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը, իսկ «Պետական արարողակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով նախատեսված դեպքում՝ Պետական արարողակարգի ծառայությունը պարտավոր են հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից ստացված՝ Օրենքի իմաստով թույլատրելի նվերները՝ բացառությամբ Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նվերների, նվերների հաշվառման ձևաթղթեր լրացնելու միջոցով հաշվառել Ռեեստրում՝ ոչ ուշ, քան նվերը ստանալուց, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստացված նվերների դեպքում՝ նվերը ստացած հանրային ծառայողի կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձի՝ գործուղումից վերադառնալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում՝ բացառությամբ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքերի։»․

բ․ 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1-ին կետ՝

«5․1․ Եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը Օրենքի 29-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով դիմել է նվերի թույլատրելիության վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու, ապա նվերների հաշվառումը Ռեեստրում իրականացվում է համապատասխան խորհրդատվական կարծիքը ստանալուց հետո՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում:»․

գ. 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․

դ. 8-րդ կետում «տասն օրվա ընթացքում» բառերը փոխարինել «տասն աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

ե. 10-րդ կետում «Սույն կարգի 5-րդ և 8-րդ կետերով սահմանված ժամկետները բաց թողնելու դեպքում, հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը,» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Պետական արարողակարգի ծառայությունը» բառերով․

զ. 15-րդ կետից հանել «և ծառայողական» բառերը․

է․ 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«16․ Եթե պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերների արժեքը գերազանցում է վաթսուն հազար ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը (ՀՀ դրամով գումարը հաշվարկվում է՝ ելնելով այդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից), ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է նվերները ստանալուն հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում դրանք հանձնել համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարին (այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձին), իսկ գլխավոր քարտուղարը (այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձը), հինգ աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է նվերի հանձնումը Պետական գույքի կառավարման կոմիտե՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 25.1-ին հոդվածով նախատեսված եղանակներով այն տնօրինելու նպատակով կամ տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությամբ սահմանված մարմնին:»․

ը․ 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 16.1-ին կետ՝

«16․1․ Եթե սույն կարգի 16-րդ կետով նախատեսված նվերը կենդանի է կամ Կառավարության որոշմամբ սահմանված ցանկի համաձայն՝ համարվում է շուտ փչացող կամ պահպանման էական ծախսեր պահանջող գույք, ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է նվերը ստանալուց հետո կամ գործուղումից վերադառնալուց հետո, իսկ նվերի թույլատրելիության վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմած լինելու դեպքում՝ համապատասխան խորհրդատվական կարծիքը ստանալուց հետո անհապաղ այն հանձնել համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարին (այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձին), իսկ գլխավոր քարտուղարը (այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձը) պարտավոր է անհապաղ ապահովել նվերի հանձնումը Պետական գույքի կառավարման կոմիտե` «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 25.1-ին հոդվածով նախատեսված եղանակներով այն տնօրինելու նպատակով կամ տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությամբ սահմանված մարմնին:».

թ․ 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«17․ Այն դեպքում, երբ սույն կարգի 16-րդ կետով նախատեսված նվերը հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը ստանում են օտարերկրյա պետություններ գործուղվելու ժամանակ, հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր են նվերները՝ գործուղումից վերադառնալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում՝ բացառությամբ սույն կարգի 16․1-ին կետով նախատեսված դեպքերի, հանձնել համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարին (այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձին), իսկ գլխավոր քարտուղարը (այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձը) հինգ աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է նվերի հանձնումը Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 25.1-ին հոդվածով նախատեսված եղանակներով այն տնօրինելու նպատակով, կամ տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությամբ սահմանված մարմնին:»․

ժ․ 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 17.1-ին կետ՝

«17.1․ Սույն կարգի 16-րդ կետով նախատեսված նվերը պետական պաշտոն զբաղեցնող անձանց և պետական ծառայողների կողմից ստացված լինելու դեպքում ենթակա է հանձնման պետությանը, իսկ համայնքային պաշտոն զբաղեցնող անձանց և համայնքային ծառայողների կողմից՝ համապատասխան համայնքին:»․

ժա․ 18-րդ կետում «փոխանցելու» բառը փոխարինել «հանձնելու» բառով․

ժբ․ 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 19.1-ին և 19.2-րդ կետեր՝

«19․1․ Նվերը հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից գլխավոր քարտուղարին (այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձին) հանձնվում է հանձնման-ընդունման ակտի հիման վրա՝ համաձայն Ձև 1-ի:

19.2․ Նվերը գլխավոր քարտուղարի (այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձի) կողմից Պետական գույքի կառավարման կոմիտեին կամ տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությամբ սահմանված մարմնին հանձնվում է հանձնման-ընդունման ակտի հիման վրա՝ համաձայն Ձև 2-ի:»․

ժգ․ «ԳԼՈՒԽ 4»-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ԳԼՈՒԽ 4.1»՝

 

«ԳԼՈՒԽ 4.1

ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՆԵԼԸ

 

19․3․ «Պետական արարողակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձինք իրենց կողմից ստացված և Օրենքով հաշվառման ենթակա նվերների մասին արարողակարգի համար պատասխանատու պաշտոնատար անձի միջոցով գրավոր տեղեկացնում են Պետական արարողակարգի ծառայությանը նվերը ստանալուց հետո անմիջապես, սակայն ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում:

19.4․ Եթե արարողակարգի համար պատասխանատու անձի պաշտոնը տվյալ մարմնում բացակայում է, ապա «Պետական արարողակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձինք իրենց կողմից ստացված և Օրենքով հաշվառման ենթակա նվերների մասին անձամբ կամ գլխավոր քարտուղարի (այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձի) միջոցով գրավոր տեղեկացնում են Պետական արարողակարգի ծառայությանը նվերը ստանալուց հետո անմիջապես, սակայն ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում:

19.5․ Գրավոր տեղեկացումն իր մեջ պետք է ներառի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 01-Ն որոշմամբ սահմանված հավելված N 3-ի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված տվյալները:»․

ժդ․ «ՆՎԵՐՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ» վերտառությունը կրող ԳԼՈՒԽ 4-ի վերնագրում «ԳԼՈՒԽ 4» բառերը փոխարինել «ԳԼՈՒԽ 5» բառերով․

2) Որոշման N 1 հավելվածի 18-րդ, 19-րդ կետերում և N 4 հավելվածի 1-ին կետում «(այլ հավասարազոր պաշտոնյային)» բառերը փոխարինել «(այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձին)» բառերով, 2-րդ կետում «(այլ հավասարազոր պաշտոն)» բառերը փոխարինել «(այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձը)» բառերով, իսկ 3-րդ կետում «(այլ հավասարազոր պաշտոն)» բառերը փոխարինել «(այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձի)» բառերով․

3) Որոշման N 1 հավելվածը լրացնել Ձև 1-ով և Ձև 2-ով ՝ համաձայն հավելվածի․

4) Որոշման N 2 հավելվածի 10-րդ կետում՝ «հանրային ծառայողը» բառերից հետո լրացնել «, «Պետական արարողակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով նախատեսված դեպքում՝ Պետական արարողակարգի ծառայությունը» բառերը․

5) Որոշման N 3 հավելվածի՝

ա. 1-ին կետում «հանրային ծառայողը» բառերից հետո լրացնել «, օրենքով նախատեսված դեպքերում՝ Պետական արարողակարգի ծառայությունը» բառերը․

բ. 1-ին կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունից և 3-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունից հանել «ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութեր,» բառերը և «արարողակարգային նվերներ,» բառերից հետո լրացնել «օրենքով սահմանված դեպքերում որպես պարգևատրում, պետական պարգև կամ խրախուսանքի միջոց տրամադրվող գույքը, այդ թվում՝ վարչապետի կողմից որպես պարգևատրում տրվող զենքը,» բառերը․

գ. 1-ին կետի 4-րդ ենթակետի «բ» և 3-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությունները ուժը կորցրած ճանաչել․

դ. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ կետ՝

«4. «Պետական արարողակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով նախատեսված դեպքերում՝ Պետական արարողակարգի ծառայությունը կարող է դիմել համապատասխան մարմնի արարողակարգի համար պատասխանատու անձին, իսկ տվյալ մարմնում արարողակարգի համար պատասխանատու անձի պաշտոնը նախատեսված չլինելու դեպքում՝ գլխավոր քարտուղարին (այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձին)՝ սույն կարգի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 2-րդ կետով սահմանված` նվերների հաշվառման ձևաթղթում լրացման ենթակա տվյալները ստանալու նպատակով, եթե այլ եղանակով դրանք ստանալը հնարավոր չէ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանձնաժողովի նախագահի

պարտականությունները կատարող`

Մ. ԳալստՅԱՆ

 

ք. Երևան

 

Հավելված

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի

2024 թվականի օգոստոսի 2-ի N 05 որոշման

 

«Ձև 1

 

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

N_______

 

Ղեկավարվելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 01 որոշմամբ սահմանված կարգի 16-18-րդ, 19.1-ին կետերով՝ մի կողմից

--------------------------------------------------------------------------------------------------------------

(Նշել նվեր ստացած հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները)

_______________________________________________________________________________

 

(այսուհետ՝ Հանձնող) և մյուս կողմից -----------------------------------------------------------------

(Նշել նվերը ընդունող համապատասխան մարմնի անվանումը, այդ մարմնի գլխավոր քարտուղարի կամ հավասարազոր այլ պաշտոն զբաղեցնող անձի անունը և ազգանունը)

--------------------------------------------------------------------------------------------------------------

(այսուհետ՝ Ընդունող) ստորագրեցին սույն ակտն առ այն, որ Հանձնողը հանձնեց, իսկ Ընդունողն ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ կամ 9-րդ մասով սահմանված կարգով Հանձնողի կողմից ստացված նվերը:

Նվերի դասակարգումը----------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------

Նվերի հակիրճ նկարագիրը-----------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------

Նվերի արժեքը--------------------------------------------------------------------------------------------

Նվերը ստանալու օրը, ամիսը, տարին----------------------------------------------------------------

Նվերը ստանալու հանգամանքը ----------------------------------------------------------------------

Այլ տվյալներ --------------------------------------------------------------------------------------------:

 

Նվերը հանձնեց՝

Նվերը ընդունեց՝

--------------------------------- ---------------------------------
--------------------------------- ---------------------------------

---------------------------------

(ստորագրություն)

---------------------------------

(ստորագրություն)

 

Կ․Տ

 «   » ----------------------20 թ․

 

Ձև 2

 

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

N_____

 

Ղեկավարվելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 01 որոշմամբ սահմանված կարգի 16-18-րդ,19.2-րդ կետերով՝ մի կողմից

--------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------

(նշել համապատասխան մարմնի անվանումը, այդ մարմնի գլխավոր քարտուղարի կամ հավասարազոր այլ պաշտոն զբաղեցնող անձի անունը և ազգանունը)

______________________________________________________________________________

 

(այսուհետ՝Հանձնողը) և մյուս կողմից ---------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------

(նշել պետական գույքի կառավարման կոմիտեի կամ օրենսդրությամբ սահմանված տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը, նվերն ընդունող պաշտոնատար անձի պաշտոնը, անուն և ազգանունը )

(այսուհետ՝ Ընդունող) ստորագրեցին սույն ակտն առ այն, որ Հանձնողը հանձնեց,

իսկ Ընդունողն ընդունեց ------------------------------------------------------------------------------

(նշել Հանձնման-ընդունման ակտի համարը և ստորագրման ամսաթիվը)

-------------------------------------------------------------------------------Հանձնման-ընդունման

ակտի հիման վրա հանձնված հետևյալ նվերը․

Նվերի դասակարգումը----------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------

Նվերի հակիրճ նկարագիրը-----------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------

Նվերի արժեքը--------------------------------------------------------------------------------------------

Նվերը ստանալու օրը, ամիսը, տարին----------------------------------------------------------------

Նվերը ստանալու հանգամանքը ----------------------------------------------------------------------

Նվերը ստացած պաշտոնատար անձի տվյալները--------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------------

(նշել անուն, ազգանուն, զբաղեցրած պաշտոն)

Այլ տվյալներ -------------------------------------------------------------------------------------------:

 

Նվերը հանձնեց՝

Նվերը ընդունեց՝

--------------------------------- ---------------------------------
--------------------------------- ---------------------------------

---------------------------------

(ստորագրություն)

---------------------------------

(ստորագրություն)

 

Կ․Տ

 

Կ․Տ

 «   » ----------------------20 թ․»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 օգոստոսի 2024 թվական: