ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2024 թվականի N 1118-Ա
ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել «Նատալի ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրամադրվող, Ռուսաստանի Դաշնության Ֆարմազաշիտա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից արտադրված Կալիումի Յոդիդ դեղահատեր 125 մգ N 1 դեղը (25000 հաբ, պիտանելիության ժամկետը՝ 01.10.2026 թվական)՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված նյութական արժեքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված նյութական արժեքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
18.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 18-ի N 1118-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԴԵՂԱՄԻՋՈՑԻ
NN ը/կ |
Նյութական արժեքի անվանումը |
Չ/Մ |
Քանակը |
Գինը |
Գումարը (դրամ) |
1. |
Կալիումի յոդիդ 125 մգ N 1 |
դդհ |
25000 |
16 |
400000 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
18.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |