Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.11.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0701/11/21

Նախագահող դատավոր՝

 ՎՌշտունի

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Լ. Թադևոսյանի

 

ԴԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

24 նոյեմբերի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով դիմող Մոնթե Միհրանի Մադաթյանի ներկայացուցիչ ԷԲադեմյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Մոնթե Միհրանի Մադաթյանի ներկայացուցիչ ԷԲադեմյանի՝ «Թիվ 12115620 քրեական գործով նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից կատարվող հանցագործության մասին հաղորդում» վերտառությամբ դիմումը, որը քննարկման է ուղարկվել Երևան քաղաքի դատախազություն։

Նշված դիմումի կապակցությամբ Երևան քաղաքի դատախազության դատախազ ԱԳևորգյանը 2021 թվականի հուլիսի 29-ին կայացրել է բողոքը մերժելու մասին որոշում։

2Վերոհիշյալ որոշման դեմ դիմող Մոնթե Մադաթյանի ներկայացուցիչ ԷԲադեմյանի բողոքը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ մերժվել է:

3 Դիմողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի նոյեմբերի 26-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումը բեկանելու և դիմող ՄՄադաթյանի իրավունքների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1 և 2023 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանի դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներին:

Բողոքաբերը, ըստ էության նշել է, որ ՄՄադաթյանի ներկայացուցչի դիմումի փաստական հիմնավորումները չեն պարունակում տեղեկություն կոնկրետ հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին, այլ կառուցված են թիվ 12115620 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի գործողությունների իրավաչափության վերաբերյալ ներկայացուցչի դատողությունների վրա։ Մինչդեռ, մինչդատական վարույթի ընթացքում քննիչի կայացրած որոշումների կամ կատարած գործողությունների կապակցությամբ դատավարության մասնակցի անհամաձայնությունը չի կարող դիտարկվել որպես հանցագործության մասին հաղորդում և առաջացնել քննարկման ու լուծման ենթակա քրեադատավարական իրավահարաբերություններ։ Հետևաբար, Երևան քաղաքի դատախազության դատախազի կողմից դիմողի ներկայացուցչի համապատասխան դիմումը որպես վերը նշված քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի գործողությունների և սույն որոշման 7-րդ կետում մատնանշված որոշման դեմ ներկայացված բողոք դիտարկելը եղել է իրավաչափ։

Վերոգրյալի համատեքստում, բողոք բերած անձը համոզմունք է հայտնել, որ Վերաքննիչ դատարանի ցուցաբերած մոտեցումը կարող է նախադեպ հանդիսանալ, երբ քրեական վարույթին զուգահեռ վարույթի մասնավոր մասնակիցը պահանջելու է քննարկել վարույթի հանրային մասնակցի դատավարական գործունեության կապակցությամբ քրեական գործ հարուցելու հարցը։ Նման գործելաոճի տարածումը կարող է անհարկի խոչընդոտներ ստեղծել վարույթի հանրային մասնակցի և ընդհանրապես քրեական արդարադատության համակարգի համար։

6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը՝ մերժելով դիմող ՄՄադաթյանի ներկայացուցչի բողոքը։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7․ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Ա.Ղազարյանի՝ 2021 թվականի հունիսի 18-ի որոշմամբ մերժվել է թիվ 12115620 քրեական գործով որոշակի քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ մեղադրյալ ՄՄադաթյանի փաստաբան ԷԲադեմյանի միջնորդությունը2։

8 ՄՄադաթյանի փաստաբան ԷԲադեմյանի՝ 2021 թվականի հուլիսի 14-ի թվագրմամբ, «Թիվ 12115620 քրեական գործով նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից կատարվող հանցագործության մասին հաղորդում» վերտառությամբ դիմումով ենթադրյալ հանցանք(ներ)ը փաստարկվել է նրանով, որ «(…) [Փաստաբանական ծավալուն և տևական՝ օրենքով սահմանված կարգով իրականացված գործողությունների արդյունքում, պաշտպանական կողմի մոտ ներկայումս ձեռք են բերվել անհերքելի, լիովին հավաստի և ծանրակշիռ, փողկապակցված այնպիսի փաստական տվյալներ, որոնք անվիճելիորեն վկայում են այն մասին, որ իմ պաշտպանյալ ՄՄադաթյանի նկատմամբ թիվ 12115620 քրեական գործով իրականացվում է ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում, ինչպես նաև՝ նախաքննության մարմնի կողմից փաստացի պարտակվում է իրական հանցագործը, (․․․)։ Այդ տվյալներն իմ կողմից սահմանված կարգով փոխանցվել է (․․․) Քննիչին, սակայն՝ վերջինիս կողմից դրանք համապատասխան դատավարական գործողությունների կատարմամբ ստուգելու փոխարեն, դրսևորվում է ակնհայտ հանցավոր անգործություն, որը միանշանակ միտված է իրական հանցագործին պարտակելու և ակնհայտ անմեղ անձին դատապարտելու հանցավոր նպատակի իրագործմանը։

(․․․) [Փ]աստաբանական գործողությունների արդյունքում ըստ էության պարզվել է, որ ՄՄադաթյանին թիվ 12115620 քրեական գործով (․․․) մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության ԵՔՎ Էրեբունու բաժնի օպերատիվ հետաքննության մարմինների կողմից նույն քրեական գործով անցնող տարբեր անձանց նկատմամբ բռնություն և իրական սպառնալիք գործադրելու եղանակով ձեռք բերված արհեստական և ակնհայտ կեղծ փաստական տվյալների և ապացույցների հիմքով (․․․

(․․․) [«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ընթացակարգով ձեռք բերված] տվյալները, որոնք աներկբա վերաբերում են իմ պաշտպանյալ ՄՄադաթյանի անմեղությանը և վերջինիս արդարացնող ապացույցների առկայությունը, պետք է անհապաղ մանրակրկիտ ստուգման ենթարկվեն (․․․) Քննիչի կողմից (․․․)։ Այս առումով՝ գտնում եմ, որ հիշյալ տվյալների ստուգումը, ի թիվս այլ քննչական գործողությունների, պետք է պարունակեին նաև՝ գործով տուժող[ի] (․․․) և վկա[յի] (․․․) լրացուցիչ հարցաքննության, (․․․) անհրաժեշտության դեպքում (․․․) առերես հարցաքննության (․․․), անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողություն[ներ] (․․․

(․․․) Մինչդեռ, տվյալ դեպքում՝ Քննիչը ձեռք բերելով իմ կողմից տրամադրված և գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նոր փաստական տվյալներ, ոչ միայն ինքնուրույն չի նախաձեռնել դրանց մանրակրկիտ ստուգման քրեադատավարական գործընթաց, այլև բացարձակ անհիմն պատճառաբանությամբ մերժել է (․․․) այդ կապակցությամբ ներկայացված միջնորդությունը, որը մեղմ ասած կասկածելի դատավարական վարքագիծ է՝ քննիչի կողմից անօրինական շահագրգռվածության առումով։

(․․․) Այնպիսի տպավորություն է, որ նախաքննության մարմինը ոչ թե փորձում է բացահայտել սույն քրեական գործով քննարկվող հանցագործությունը և դրա իրական կատարողին՝ (․․․), այլև փորձում է (․․․) ամեն գնով դատապարտել կոնկրետ ՄՄադաթյանին՝ թեկուզև ունենալով բավարար ծանրակշիռ և անհերքելի ապացույցներ այն մասին, որ վերջինիս մեղսագրվող արարքն իրականում կատարվել է այլ անձի (․․․) կողմից։ Հետևաբար՝ գտնում եմ, որ տվյալ դեպքում օբյեկտիվորեն արդարացված է նաև մեր այն ենթադրությունը, որ թիվ 12115620 քրեական գործով (․․․) ըստ էության իրականացվում է ոչ թե արդարադատություն, այլև կատարվում է ինչ-որ անձի կամ անձանց շրջանակի անձնական պատվեր (․․․

(․․․) Քննիչը տեղեկություններ ձեռք բերելով ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ հետաքննության աշխատակիցների կողմից կատարված առերևույթ հանցագործության մասին, (․․․) որևէ քրեադատավարական միջոցառում չի ձեռնարկել այդ տվյալներն իրացնելու ուղղությամբ։

 (․․․) [Հ]արկ է նշել, որ նույն փաստական տվյալների ձեռքբերման արդյունքում, ներկայումս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62212621 քրեական գործը և կատարվում է նախաքննություն, որը ևս աներկբա վկայում է այն մասին, որ (․․․) քննիչին տրամադրված փաստական տվյալները և տեղեկությունները պարունակում են առերևույթ հանցագործության հատկանիշներ, որպիսի պայմաններում՝ Քննիչը պարտավոր էր իրացնել դրանք ըստ համապատասխան նշանակության և դատավարական ընթացակարգի, որպիսի քրեադատավարական գործընթաց չձեռնարկելը միանշանակ վկայում է (․․․) Քննիչի կողմից հանցագործության պարտակման՝ առերևույթ հանցագործության կատարման մասին։

 (․․․) Քննիչի կողմից ոչ միայն օբյեկտիվ չեն գնահատվում և քրեադատավարական կարգով չեն իրացվում իմ պաշտպանյալ ՄՄադաթյանին արդարացնող փաստական տվյալներն ու ապացույցները, այլև նման պայմաններում մեղադրանք չի առաջադրվում տուժող[ին] (․․․) դանակով մարմնական վնասվածք պատճառած իրական անձին (․․․), որպիսի դատավարական վարքագիծը միանշանակ կարելի է գնահատել որպես Քննիչի կողմից իրական հանցագործին պարտակելու, և փոխարենը՝ ակնհայտ անմեղ անձին առերևույթ ապօրինի մեղադրելու՝ հանցավոր վարքագծի դրսևորում, որը զուգորդվում է Քննիչի կողմից շահադիտական ձևով իր պաշտոնեական լիազորություններն ակնհայտ չկատարելու ձևով արտահայտված հանցավոր անգործությամբ։

 (․․․) Բացի վերոգրյալ անօրինական արարքները, «Միջնորդությունը քննության առնելու» մասին 18․06․21 որոշմա[մբ] (․․․) Քննիչն ըստ էության կրկին թույլ է տվել իր պաշտոնեական լիազորությունների կոպիտ և ակնհայտ խախտում, որն էլ հանգեցրել է իմ պաշտպանյալ Մ․Մադաթյանի անմեղության կանխավարկածի երաշխիքի առերևույթ խախտմանը»3։

81 Երևան քաղաքի դատախազության դատախազ ԱԳևորգյանի՝ 2021 թվականի հուլիսի 29-ի որոշման համաձայն՝ «(․․․) ՀՀ գլխավոր դատախազությունից Երևան քաղաքի դատախազություն է ստացվել (․․․) մեղադրյալ ՄՄադաթյանի պաշտպան ԷԲադեմյանի՝ «Հաղորդում թիվ 12115620 քրեական գործի նախաքննության վարույթն իրականացնող քննիչի կողմից կատարվող հանցագործության մասին» վերտառությամբ, սակայն, ըստ էության, վարույթն իրականացնող քննիչի կողմից 18062021թ միջնորդությունը քննարկելու մասին որոշման դեմ բողոք։

Նախևառաջ հարկ է փաստել, որ պաշտպանի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ դրանցում նշված տեղեկությունները չեն բովանդակում վարույթն իրականացնող քննիչի կողմից կատարված ենթադրյալ հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալներ։

Միևնույն ժամանակ, ներկայացված փաստաթղթերում պաշտպանը, ըստ էության, իր դժգոհությունն ու անհամաձայնությունն է հայտնում քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ իր միջնորդության կապակցությամբ քննիչի կայացրած որոշման հետ, իսկ ներկայացված փաստաթղթերում նշված վկայի, տուժողի նկատմամբ քննության սկզբնական ժամանակահատվածում ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել և քննվում է քրեական գործ։

Հետևաբար, թիվ 12115620 քրեական գործով մեղադրյալ ՄՄադաթյանի պաշտպան ԷԲադեմյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված, Երևան քաղաքի դատախազություն ուղարկված բողոքը քննարկվում է քննիչի՝ 18062021թ միջնորդությունը քննարկելու մասին որոշման դեմ։

Քննարկելով բողոքը և ուսումնասիրելով քրեական գործի նյութերը՝ գտնում եմ, որ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ՝ (․․․)»4։

9. Առաջին ատյանի դատարանը, ստուգման ենթարկելով դիմողի ներկայացուցչի՝ վերը նշված վերտառությամբ դիմումը որպես վարույթն իրականացնող մարմնի վարութային ակտի դեմ ներկայացրած բողոք դիտարկելու իրավաչափության, ըստ այդմ իրավունքի խախտման հարցը՝ արձանագրել է հետևյալը «(...) «Հաղորդում թիվ 12115620 քրեական գործի նախաքննության վարույթն իրականացնող քննիչի կողմից կատարվող հանցագործության մասին» վերտառությամբ դիմումը չի բովանդակել տեղեկություններ հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին: Հիշյալ հաղորդումը բացի թիվ 12115620 քրեական գործի մինչդատական վարույթն իրականացնող քննիչի գործողությունների և նրա կողմից կայացված՝ պաշտպանի միջնորդությունը քննության առնելու մասին որոշման օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ դիմողի ներկայացուցչի սուբյեկտիվ դատողություններից և ենթադրություններից, չի պարունակել կոնկրետ հանցագործության փաստերի մասին տեղեկություններ: Ավելին՝ այդ հաղորդման մեջ ներկայացված չեն այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ համընկնում են քրեորեն պատժելի գործողությունների (անգործության) հատկանիշներին: Հետևաբար, «Հաղորդում թիվ 12115620 քրեական գործի նախաքննության վարույթն իրականացնող քննիչի կողմից կատարվող հանցագործության մասին» վերտառությամբ դիմումը չի հանդիսացել հանցագործության մասին հաղորդում և քրեական գործ հարուցելու առիթ, որի կապակցությամբ իրավասու մարմինը (պաշտոնատար անձը) չի կրել պարտականություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը կայացնելու համար:

[Առաջին ատյանի դ]ատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Ա.Գևորգյանի կողմից վերոհիշյալ հաղորդումը որպես ՀԿԳ քննիչ Ա.Ղազարյանի գործողությունների և 2021թ. հունիսի 18-ին կայացված որոշման դեմ ներկայացված բողոք դիտարկելն իրավաչափ է, իսկ դրա արդյունքում դիմող Մ.Մադաթյանի և նրա պաշտպան Է.Բադեմյանի՝ օրենքով երաշխավորված իրավունքները խախտված լինելու վերաբերյալ վերջինիս փաստարկներն անհիմն են»5։

10 Վերաքննիչ դատարանը դիմող ՄՄադաթյանի ներկայացուցչի բողոքը հիմնավոր ճանաչելով և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնելու վերջինիս իրավունքների խախտումը, իր դատական ակտի հիմքում դրել է հետևյալ դատողությունը «(…) [Ն]երկայացված հաղորդմամբ թեև նշել է նաև (…) փաստաբանական հարցման արդյունքում ստացված տվյալները և դրանց հիման վրա քննիչի կողմից քննչական գործողություններ կատարելու միջնորդությունը մերժելու մասին, սակայն ներկայացված հաղորդմամբ ոչ թե վիճարկել է քննիչի կողմից քննչական գործողություններ կատարելու միջնորդությունը մերժելու իրավաչափության հարցը, այլ քննարկելով նշված հանգամանքները՝ եկել է այն եզրահանգման, որ քննիչի կողմից հնարավոր է կատարվել է քրեական օրենքով չթույլատրված որևէ արարք:

Հատկանշական է, որ բացի նրանից, որ պաշտպանն իր հաղորդումը վերնագրել է «Հաղորդում թիվ 12115620 քրեական գործի նախաքննության վարույթն իրականացնող քննիչի կողմից կատարվող հանցագործության մասին» վերտառությամբ, նաև հաղորդման մեջ վերլուծել է [2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված] ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 334-րդ, 336-րդ և 341-րդ հոդվածների դիսպոզիցիաները՝ նշելով, որ քննիչի ենթադրյալ վարքագիծը կարող է վկայել նշված հանցակազմերի առկայության մասին: Ավելին՝ հաղորդման եզրափակիչ մասում փաստաբանը խնդրել է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, որպեսզի ըստ ընդդատության հարուցվի քրեական գործ, ստուգման ենթարկվի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ Ա.Ղազարյանի վերոնշյալ գործողությունները, այդ թվում՝ անգործությունը, դրանց տրվի համապատասխան քրեաիրավական գնահատական և այդ հանցավոր արարքների կատարման համար քննիչ Ա.Ղազարյանը ենթարկվի համապատասխան պատասխանատվության:

Վերաքննիչ դատարանը (…) հարկ է համարում արձանագրել, որ յուրաքանչյուր դեպքում, երբ հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ստանում են հանցագործության մասին կոնկրետ տվյալներ բովանդակող հաղորդում, պետք է ձեռնամուխ լինեն քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելուն ուղղված անհրաժեշտ գործողությունների կատարմանը: Ընդ որում՝ հատկանշական է, որ անկախ այն հանգամանքից՝ առկա են քրեական գործ հարուցելու առիթն ու հիմքերը, թե՝ ոչ, նշված պաշտոնատար անձինք պետք է կայացնեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը:

(…)

Այսպիսով՝ հաշվի առնելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դիմող Մոնթե Մադաթյանի ներկայացուցիչ Էդգար Բադեմյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումն ըստ էության չքննարկելու արդյունքում խախտվել են դիմողի իրավունքները»6:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ են արդյո՞ք դիմող Մ.Մադաթյանի իրավունքի խախտման ու վարույթն իրականացնող մարմնին այն վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

12 ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։

1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի համաձայն՝ «քննիչ[ը]` քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի, ազգային անվտանգության, հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձ [է], որն իր իրավասության սահմաններում քրեական գործով կատարում է նախաքննություն»։

Քրեական վարույթի շրջանակներում քննիչի դատավարական գործունեության կապակցությամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարցին Վճռաբեկ դատարանը մանրամասն անդրադարձել է Արտեմ Խաչիկյանի գործով որոշմամբ և իրավական դիրքորոշում արտահայտել առ այն, որ«(․․․) [Ք]րեական վարույթի շրջանակում քննիչի կողմից իրականացվող գործունեության առթիվ քրեական վարույթի նախաձեռնումը կախված է կայացված որոշման կամ կատարված գործողության՝ քննիչի կարգավիճակից առերևույթ չբխող լինելու հիմնավորումից։ Այսինքն՝ քրեական վարույթի շրջանակում քննիչի կողմից իրականացվող ընթացակարգի առթիվ քրեական վարույթ կարող է նախաձեռնվել այն դեպքում, երբ առկա տեղեկություններով՝ փաստվող դեպքին, գործողությանը կամ անգործությանը ողջամտորեն կարող է տրվել քննիչի կարգավիճակի հետ կապված չլինելու, և միաժամանակ՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական։

Մյուս կողմից էլ, հարկ է նկատել, որ շահագրգիռ անձինք իրենց հաղորդումը ներկայացնելիս պետք է հիմնավորեն վերոնշյալ չափանիշի առկայությունը։ Այս առումով Վճռաբեկ դատարանը հատկապես կարևոր է համարում արձանագրել, որ քրեական վարույթ նախաձեռնելու կառուցակարգը չի կարող գործադրվել, եթե հանցանքի մասին հաղորդումն առերևույթ բովանդակում է քրեական վարույթի շրջանակում քննիչի կայացրած (ընդունած) վարութային ակտերի՝ քրեադատավարական օրենքի պահանջներից չբխելը մատնանշող տվյալներ։ Մասնավորապես՝ հանցանքի մասին հաղորդմամբ փաստվող դեպքը, գործողությունը կամ անգործությունը կարող են առերևույթ պարունակել գործով թույլ տրված դատավարական խախտումների մասին տվյալներ կամ կայացված որոշումների կամ կատարված գործողությունների առնչությամբ դատավարության մասնակցի տրված գնահատականներ։ Նշվածը խնդրո հարցի համատեքստում չի կարող դիտարկվել որպես լեգիտիմ շահի պաշտպանության մեխանիզմ, քանի որ քննիչը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել վարութային գործողությունների և դատավարական ակտերի բովանդակության, այդ թվում՝ իրավական նորմերի տարբերվող մեկնաբանության կամ վերապահված լիազորությունների ու պարտականությունների կենսագործման կարգի խախտման համար, եթե բացակայում են սույն որոշմամբ մատնանշված անհրաժեշտ պայմանները։

Վերոգրյալը որևէ պարագայում չի կարող դիտվել որպես քննիչին տրամադրվող անձնական արտոնություն․ քրեադատավարական կարգի խախտումը կարող է առաջացնել այլ իրավական հետևանքներ, օրինակ՝ դառնալ վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք»7։

13 Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

 - նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հունիսի 18-ի որոշմամբ մերժվել է թիվ 12115620 քրեական գործով որոշակի քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ մեղադրյալ ՄՄադաթյանի փաստաբան ԷԲադեմյանի միջնորդությունը8,

 - ՄՄադաթյանի փաստաբան ԷԲադեմյանի՝ «Թիվ 12115620 քրեական գործով նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից կատարվող հանցագործության մասին հաղորդում» վերտառությամբ դիմումը, բովանդակում է տեղեկություններ փաստաբանական գործունեության արդյունքում հիշյալ քրեական գործով մեղադրյալ ՄՄադաթյանի անմեղությունն ապացուցող փաստական հանգամանքները ձեռք բեռված լինելու, ի պաշտպանություն վերջինի բերված այդ փաստարկները ստուգելու ուղղությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից անհրաժեշտ դատավարական գործողություններ չկատարելու, այդ թվում՝ մեղադրյալին վերագրվող ենթադրյալ հանցագործության հետ չկապված այլ ենթադրյալ հանցանքի մասին տեղեկանալու պահից անգործություն ցուցաբերելու և անմեղության կանխավարկածը ենթադրաբար խախտված լինելու մասին։ Ներկայացուցիչ ԷԲադեմյանը վարույթն իրականացնող մարմնի կողմից մասնավոր շահերից ելնելով գործած լինելը մատնանշող տվյալների առկայության վերաբերյալ եզրահանգումը փաստարկել է նշված հանգամանքների և ՄՄադաթյանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվելու փաստի համադրմամբ9,

 - հաշվի առնելով, որ ներկայացված տեղեկությունները չեն բովանդակում կոնկրետ հանցակազմի հատկանիշները մատնանշող տվյալներ, այլ վարութային ակտի վերաբերյալ անհամաձայնության փաստական հիմնավորում են, և միաժամանակ մեղադրյալին վերագրվող ենթադրյալ հանցագործության հետ չկապված այլ ենթադրյալ հանցանքի փաստի առթիվ արդեն իսկ հարուցված է քրեական գործ, Երևան քաղաքի դատախազության դատախազ ԱԳևորգյանը համապատասխան վերտառությամբ դիմումը դիտարկել է որպես թիվ 12115620 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի՝ 2021 թվականի հունիսի 18-ի որոշման դեմ բողոք և նույն թվականի հուլիսի 29-ին կայացրել է բողոքը մերժելու մասին որոշում10,

- դատախազի որոշման դեմ դիմող ՄՄադաթյանի ներկայացուցչի բողոքի քննության արդյունքում, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է համապատասխան վերտառությամբ դիմումը որպես բողոք դիտարկելու իրավաչափությունը, ըստ այդմ՝ դիմողի իրավունքի խախտման փաստի բացակայությունը՝ իր դիրքորոշումը հիմնավորելով նրանով, որ խնդրո առարկա դիմումը որպես հանցանքի մասին հաղորդում դիտարկելու և դրա կապակցությամբ համապատասխան դատավարական ակտ կայացնելու հիմքեր առկա չեն, քանզի թիվ 12115620 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կայացված որոշման և կատարված գործողությունների առնչությամբ դիմողի ներկայացուցչի տրված գնահատականներից զատ, հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին տեղեկություն չի բովանդակում11,

- Վերաքննիչ դատարանը, որպես դիմող ՄՄադաթյանի ներկայացուցչի բողոքը բավարարելու և իրավունքի խախտումն արձանագրելու հիմնավորում, նշել է, որ խնդրո առարկա դիմումով ոչ թե քննարկվել է թիվ 12115620 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի՝ 2021 թվականի հունիսի 18-ի որոշման իրավաչափությունը, այլ դիմումով փաստվող հանգամանքների գնահատման և քրեական օրենքով նախատեսված կոնկրետ հանցակազմերի հատկանիշների վերլուծության արդյունքում փաստարկվել է, որ քննիչի ենթադրյալ վարքագիծը կարող է վկայել դիմումով մատնանշված հանցակազմերի առկայության մասին՝ միաժամանակ խնդրելով այդ առումով նախաձեռնել կոնկրետ իրավական ընթացակարգ։ Նշվածի համատեքստում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ քրեական հետապնդման մարմինը ստանում է ենթադրյալ հանցագործության մասին կոնկրետ տվյալներ բովանդակող հաղորդում, առաջանում է համապատասխան իրավական ընթացակարգ նախաձեռնելու և այն ավարտող դատավարական ակտ կայացնելու պարտականություն, ինչը, սույն գործով չի կատարվել12։

14 Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով Արտեմ Խաչիկյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, դիմումում պարունակվող տեղեկությունը համարելով բավարար՝ այն որպես առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում դիտարկելու, վարութային միջոցներ ձեռնարկելու և դատավարական ակտ կայացնելու համար, պատշաճ վերլուծության ու իրավական գնահատման չի ենթարկել ներկայացված դիմումի բովանդակությունը։

Այսպես՝ սույն գործի փաստական հանգամանքների շրջանակներում գնահատելով դիմող ՄՄադաթյանի ներկայացուցչի դիմումը որպես առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում դիտարկելու և այն քննարկելուն, ստուգելուն ու լուծելուն ուղղված դատավարական կարգավորումները գործադրելու հնարավորությունը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դիմողի ներկայացուցչի կողմից չեն ներկայացվել փաստական տվյալներ և չի փաստարկվել թիվ 12115620 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի դատավարական գործունեության այնպիսի դրսևորում, որին ողջամտորեն կարող էր տրվել քննիչի կարգավիճակի հետ չկապված, և միաժամանակ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներին համապատասխանելու նախնական իրավական գնահատական։ Ներկայացուցչի դիմումի հիմքում ընկած փաստական հիմնավորումները՝ թիվ 12115620 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կայացված որոշման, կատարված գործողության առնչությամբ տրված գնահատականներից և առերևույթ դատավարական խախտումներ թույլ տրված լինելու հիմնավորումներից զատ, չեն բովանդակում տեղեկություն քննիչի՝ իր լիազորություններն իրականացնելիս մասնավոր, անձնական շահով գործելը մատնանշող տվյալների առկայության մասին13։ Մինչդեռ, ինչպես նշված է սույն որոշման 12-րդ կետում, դատավարական գործունեության իրավաչափության առնչությամբ վարույթի մասնակցի տրված գնահատականն ինքնին չի կարող վկայել քրեական վարույթի շրջանակներում քննիչի դատավարական գործունեության կապակցությամբ քրեական վարույթ նախաձեռնելու չափանիշը հաղթահարված լինելու մասին։

Տվյալ դեպքում հայցվող իրավական պաշտպանությունն անմիջապես կապված է նախաքննության փուլում գտնվող քրեական գործով դատավարական գործունեության իրավաչափության գնահատման հետ։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիշյալ դեպքում իրավական պաշտպանության անհրաժեշտ և պատշաճ գործիքակազմ պետք է դիտարկել բողոքարկման ինստիտուտը։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմող ՄՄադաթյանի ներկայացուցչի համապատասխան դիմումը՝ որպես առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում չդիտարկելու վերաբերյալ Երևան քաղաքի դատախազության դիրքորոշումը՝ դիմումի քննարկման և լուծման դատավարական ընթացակարգի հետ մեկտեղ, իրավաչափ է և քննչական համակարգի հարաբերական ինքնուրույնության սկզբունքի պահպանմամբ իրականացված պատշաճ գործընթացի արդյունք է։

15Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմող Մ.Մադաթյանի իրավունքի խախտման ու վարույթն իրականացնող մարմնին այն վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։

16Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի նոյեմբերի 26-ի դատական ակտը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմանը։

17. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Դիմող Մոնթե Միհրանի Մադաթյանի ներկայացուցիչ ԷԲադեմյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 45:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 27-35:

4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 25-26:

5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 104-112:

6 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 49-57:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արտեմ Խաչիկյանի գործով 2023 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0577/11/20 որոշման 16-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 8․1-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

12 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

13 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արտեմ Խաչիկյանի գործով վերը նշված որոշման 15-րդ կետը։

 

Նախագահող`

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Լ. Թադևոսյան

Դ․ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: