Գլխավոր տեղեկություն
Համար
N 965-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 27.06.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2024 թվականի N 965-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 276-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 276-Լ որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման նախաբանը «21-րդ մասը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը» բառերով.

2) որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «, այդ թվում` վերջիններիս հետ փոխկապակցված իրավաբանական անձինք (սույն ծրագրի իմաստով անձինք համարվում են փոխկապակցված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով)» բառերը.

3) որոշման հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետը «(այսուհետ՝ ընկերություն)» բառերից առաջ լրացնել «, ինչպես նաև «ԲԻ-ԴԻ-Օ Արմենիա» և «Գրանթ Թորնթոն» փակ բաժնետիրական ընկերությունները» բառերով.

4) որոշման հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով՝

«5) «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։».

5) որոշման հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3․1-ին կետով՝

«3.1. Ծրագրի իմաստով՝

1) կապիտալ ներդրումները հիմնական միջոցների ձեռքբերման, ստեղծման, կառուցման, ընդլայնման, վերակառուցման, վերականգնման և վերազինման նպատակով կատարվող ծախսումներն են․

2) հիմնական միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 235-Ն որոշմամբ հաստատված ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներով սահմանված հիմնական միջոցներն են (ՀՀՄՍ 16):».

6) որոշման հավելվածի 4-րդ կետը «անձանցից» բառից հետո լրացնել «(սույն ծրագրի իմաստով անձինք համարվում են փոխկապակցված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով)» բառերով.

7) որոշման հավելվածի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

8) որոշման հավելվածի 7-րդ կետում «2023» թիվը փոխարինել «2024» թվով, իսկ «հարկային պատմության վերաբերյալ» բառերից հետո լրացնել «(վարկային դրական պատմության վերաբերյալ զեկույցը և բարվոք հարկային պատմության վերաբերյալ տեղեկանքը պետք է տրամադրված լինեն նախարարություն դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ)» բառերով.

9) որոշման հավելվածի 7-րդ կետից հանել «, շենքեր-շինությունների դեպքում ճարտարապետաշինարարական նախագիծը և նախահաշիվը (կարող է ներկայացվել նաև պայմանագիրը կնքելուց հետո 6 ամսվա ընթացքում)» բառերը.

10) որոշման հավելվածի 8-րդ կետից հանել «7-րդ կետում նշված ճարտարապետաշինարարական նախագիծը և նախահաշիվը պայմանագիրը կնքելուց հետո 6 ամսվա ընթացքում չներկայացնելու դեպքում՝ պայմանագիրը համարվում է լուծված։» նախադասությունը.

11) որոշման հավելվածի 9-րդ կետում «ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում (պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից մինչև շահագործումը և շահագործման համար պատրաստ լինելու պահից՝ 4 տարի) օտարել ներդրված հիմնական միջոցները» բառերը փոխարինել «օտարել ներդրված հիմնական միջոցները` ներդրումային ծրագրի իրականացման ավարտից հետո (շահագործման համար պատրաստ լինելու պահից)՝ 4 տարի (անշարժ գույքի նկատմամբ օտարման սահմանափակման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը ներկայացվում է նախարարություն՝ ներդրումային ծրագրի իրականացման ավարտից հետո (շահագործման համար պատրաստ լինելու պահից)՝ ծրագրի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերի հետ)» բառերով.

12) որոշման հավելվածի 9-րդ կետը լրացնել «Նախարարության հետ կնքված պայմանագրի գործողության ընթացքում շահառուն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների (օտարման) սահմանափակումը լիազոր մարմնի կողմից գրանցելուց և վերջինիս կողմից տրամադրված տեղեկանքը նախարարություն ներկայացնելուց հետո կարող է նախարարության համաձայնությամբ գրավադրել ներդրված հիմնական միջոցները, եթե ստացված ֆինանսական միջոցները ուղղվելու են բացառապես ներդրումային ծրագրի իրագործմանը և զարգացմանը: Գրավադրման գործընթացը ավարտելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն պետք է նախարարությանը տրամադրի գրավի (վարկի) պայմանագիրը, որում նաև պետք է ամրագրվի, որ գրավառուն պարտավորվում է վերահսկել տրամադրված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը։ Նախարարության հետ կնքված պայմանագրի գործողության ընթացքում շահառուի կողմից հիմնական միջոցների գրավադրման դեպքում նախարարության պահանջով ծանուցվելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն պետք է նախարարություն ներկայացնի գրավառուի կողմից տրամադրված տեղեկանք՝ գրավադրումից ստացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման վերաբերյալ։» նախադասություններով.

13) որոշման հավելվածի 10-րդ կետում «2» թիվը փոխարինել «3» թվով.

14) որոշման հավելվածի 10-րդ կետը «(անհաղթահարելի ուժի» բառերից հետո լրացնել «(արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելը, համաճարակները, երկրաշարժը, ջրհեղեղը)» բառերով.

15) որոշման հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11․ Ներդրումային ծրագրի իրականացման ավարտից հետո (շահագործման համար պատրաստ) շահառուն դիմում է նախարարություն՝ ներկայացնելով՝

1) ընկերության կողմից կատարված մոնիթորինգի և գնահատման եզրակացությունը, ըստ որի՝ շահառուն ծրագրի պահանջներին համապատասխան՝ բոլոր էական առումներով իրականացրել է ներդրումային ծրագիրը՝ սահմանված ժամկետներում ապահովելով ներդրումային ծրագրով նախատեսված հիմնական ցուցանիշները։ Եզրակացությունը պետք է պարտադիր ներառի ծրագրի պահանջների, ներդրումային ծրագիրը բնութագրող ցուցանիշների (ֆիզիկական առկայությունը, նպատակային նշանակության համապատասխանությունը և փաստաթղթային հիմնավորումը (օրինակ՝ անասնաշենքի դեպքում՝ անշարժ գույքի վկայականի առկայությունը, նշանակությամբ անասնաշենք լինելը, գյուղատնտեսական տեխնիկայի կամ տեխնոլոգիական ապահովման սարքավորումների դեպքում՝ ձեռքբերման (ներմուծման) հավաստումը, գյուղատնտեսական կենդանիների դեպքում՝ անասնաշենքում կենդանիների ֆիզիկական առկայության քանակական համապատասխանությունը, ձեռքբերման (ներմուծման) հավաստումը, տոհմային կենդանիների դեպքում՝ նաև փաստաթղթային հիմնավորումը, նշված բոլոր դեպքերում՝ կազմակերպության հաշվապահական հաշվեկշռում դրանց ձևակերպումը և այլն), փոխկապակցված անձանց հետ կատարված գործարքների, կատարված ներդրումների, այդ թվում՝ կապիտալ ներդրումների ծավալների և ուղղությունների (կատարված ընդհանուր ծախսերը, այդ թվում՝ կապիտալ ծախսերը, որից առանձնացված՝ շենքեր - շինությունների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծախսերը, մեկից ավելի ուղղությունների դեպքում՝ ծախսերը նաև առանձին ուղղությունների բացվածքով, փաստացի կատարված ներդրումների համապատասխանությունը ծրագրի 4-րդ կետով կապիտալ ծախսերի համար սահմանված պահանջներին, կատարված ծախսերի փաստաթղթային արժանահավատությունը և դրանց արտացոլումը հաշվապահական հաշվառման մեջ), ինչպես նաև ծրագրի շրջանակում ձեռք բերված, հիմնական միջոց հանդիսացող մեքենաների, սարքերի և սարքավորումների ցանկը՝ դրանց նույնականացման կոդերով և առկա անասնագլխաքանակի հաշվառման վերաբերյալ տեղեկատվությունը (խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում՝ նաև դրանց ցանկը՝ իրականացված համարակալման տվյալներով).

2) ներդրումային ծրագրի շրջանակում ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքի վկայականի պատճենը.

3) անշարժ գույքի նկատմամբ իրավունքի (օտարման) սահմանափակման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը.

4) բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկանքը.

5) հայտարարություն՝ ներդրումային ծրագրի շրջանակում փոխկապակցված անձանցից և իրեն պատկանող կազմակերպությունից կատարված գնումները (ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ) ներդրումների կառուցվածքում չներառելու վերաբերյալ։».

16) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11․1-ին կետով՝

«11.1. Ծրագրի 11-րդ կետում նշված փաստաթղթերի ներկայացումից հետո 8-րդ կետում կնքված պայմանագրի հիման վրա 5-րդ կետով հաշվարկված փոխհատուցման գումարի 2/3-ը, բայց ոչ ավելի, քան 2,3 մլրդ դրամը, իսկ 2-րդ փուլում՝ հաջորդ հարկային տարվա ընթացքում (միայն խոզաբուծության ուղղությամբ ներդրումների դեպքում թույլատրելի է երկու հարկային տարվա ընթացքում) ներդրումային ծրագրով նախատեսված գործունեությունից ստացված հասույթի գումարը մնացած փոխհատուցման գումարի 1/3-ի չափը կրկնակի գերազանցելու դեպքում՝ փոխհատուցման գումարի 1/3-ը, բայց ոչ ավելի, քան 1,2 մլրդ դրամը 1 ամսվա ընթացքում փոխանցվում է շահառուի հաշվեհամարին։».

17) որոշման հավելվածի 12-րդ կետում հանել «դրական» բառը.

18) որոշման հավելվածի 13-րդ կետը «և ծրագրի» բառերից առաջ լրացնել «(ծրագրի 11-րդ կետի 1-ին ենթակետով եզրակացությանը ներկայացված պահանջները չբավարարող)» բառերով, իսկ «, ներդրումային» բառից առաջ լրացնել «(ծրագրի 12-րդ կետով եզրակացությանը ներկայացված պահանջները չբավարարող)» բառերով.

19) որոշման հավելվածի 14-րդ կետը «շահառուն» բառից հետո լրացնել «, անկախ 2-րդ փուլով նախատեսված փոխհատուցման համար դիմելու և գումարը ստանալու հանգամանքից,» բառերով.

20) որոշման հավելվածի 14․1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«14.1. Նախարարության կողմից 14-րդ կետում նշված հաշվետվությունը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում 3 տարի տարեկան պարբերականությամբ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը իրականացնում է մոնիթորինգ՝ նախարարության կողմից սահմանված կարգով, որի ընթացքում ստուգվում են հիմնական միջոցների օտարման դեպքերը, դրանց նպատակային օգտագործումը, ներդրումային ծրագրով նախատեսված անասնագլխաքանակի առկայությունը։ Մոնիթորինգի կողմից արձանագրված, ներդրված հիմնական միջոցների օտարման կամ դրանց ոչ նպատակային օգտագործման կամ ներդրումային ծրագրով նախատեսված անասնագլխաքանակի առնվազն 90 %-ի չափով չապահովման կամ ներդրումային ծրագրի շրջանակում կատարված և փոխհատուցման ներկայացված ներդրումների կառուցվածքում փոխկապակցված անձանցից կամ իրեն պատկանող կազմակերպությունից կատարված գնումներ (ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ) ի հայտ գալու դեպքերում 1-ին և 2-րդ փուլերի համար փոխհատուցված գումարները եռամսյա ժամկետում ենթակա են վերադարձման պետական բյուջե։ Շահառուի կողմից 14-րդ կետով սահմանված ժամկետում հաշվետվության չներկայացման դեպքում նախարարության կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում շահառուին գրավոր ներկայացվում է մեկամսյա ժամկետում հաշվետվության ներկայացման պահանջ։ Սահմանված ժամկետում շահառուի կողմից հաշվետվություն չներկայացնելու դեպքում 1-ին և 2-րդ փուլերի համար փոխհատուցված գումարները երկամսյա ժամկետում (մեկամսյա ժամկետը լրանալու օրվանից հաշված) ենթակա են վերադարձման պետական բյուջե։».

21) որոշման հավելվածի 14․1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14․2-րդ և 14.3-րդ կետեր՝

«14․2․ Հիմնական միջոցների գրավադրման դեպքում նախարարության պահանջով գրավառուի կողմից տրված տեղեկանքը չներկայացնելու, գրավադրումից ստացած ֆինանսական միջոցները ոչ նպատակային օգտագործելու դեպքերում շահառուին փոխհատուցում չի տրամադրվում, իսկ փոխհատուցում տրամադրված լինելու դեպքում փոխհատուցված գումարները եռամսյա ժամկետում ենթակա են վերադարձման պետական բյուջե։

14․3․ Նախարարության հետ կնքված պայմանագրի (8-րդ կետում նշված) գործողության ընթացքում շահառուի սնանկ ճանաչվելու, լուծարման, գործունեության դադարեցման կամ գործունեության ոլորտի փոփոխության դեպքերում 1-ին և 2-րդ փուլերի համար շահառուին փոխհատուցված գումարները ենթակա են վերադարձման պետական բյուջե։».

22) որոշման հավելվածի 16-րդ կետի 1-ին ենթակետը «հանրապետությունում» բառից հետո լրացնել «առնվազն» բառով։

2. Սույն որոշման 1-ին կետի 3-րդ, 11-րդ, 13-րդ, 15-20-րդ ենթակետերի դրույթները տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նախարարության հետ պայմանագիր կնքած շահառուների վրա, 1-ին կետի 12-րդ ենթակետի և 21-րդ ենթակետով սահմանված 14․2-րդ կետի դրույթները տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նախարարության հետ պայմանագիր կնքած այն շահառուների վրա, որոնք սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կիրականացնեն ներդրված հիմնական միջոցների գրավադրում, իսկ 1-ին կետի 9-րդ և 10-րդ ենթակետերի դրույթները տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նախարարության հետ պայմանագիր կնքած և մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նախարարությանը ճարտարապետաշինարարական նախագիծ և նախահաշիվ չներկայացրած շահառուների վրա։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ