ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 75-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 236-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի մարտի 22-ի Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Ձմռան ամիսներին, ձմռանը նախորդող և հաջորդող ամիսներին աջակցություն և ՀԿԽԸ մարզային մասնաճյուղերի կարողությունների զարգացում» ծրագրի մասին» N 236-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ` 00006023) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Հ և Մ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01306575) 2024 թվականի հունվարի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդի մատակարարում` 5,622,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վալսա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01017079) 2024 թվականի հունվարի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդի մատակարարում` 4,494,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Տիգման գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00890518) 2024 թվականի հունվարի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդի մատակարարում` 3,552,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Տիգման գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00890518) 2024 թվականի հունվարի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի պարագաների մատակարարում` 99,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Հ և Մ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01306575) 2024 թվականի հունվարի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական ապրանքների մատակարարում` 399,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
06.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 75-Ա որոշման |
«Հավելված ՀՀ փոխվարչապետի N 236-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՁՄՌԱՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ, ՁՄՌԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ ԵՎ ՀԱՋՈՐԴՈՂ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԿԽԸ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ»
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
06.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |