Գլխավոր տեղեկություն
Համար
N 771-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.11.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 18.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2023 թվականի N 771-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի «Ցեմենտներին, պորտլանդցեմենտային կլինկերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1136-Ն որոշման՝

1) վերնագրում և որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում «պորտլանդցեմենտային կլինկեր» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ցեմենտային կլինկեր» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) 1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Ցեմենտներին, ցեմենտային կլինկերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է հետևյալ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային ծածկագրերից պորտլանդցեմենտի, կավահողային ցեմենտի, խարամային ցեմենտի, սուպերսուլֆատային և նույնանման հիդրավլիկ ցեմենտների, չներկած կամ ներկած, պատրաստի կամ թրծած բովախառնուրդների (կլինկերների) վրա (այսուհետ՝ ցեմենտներ, ցեմենտային կլինկեր)՝

 

1.

2523 10 000 0

կլինկերային ցեմենտ

 

2.

3.

 

2523 21 000 0

2523 29 000 0

պորտլանդցեմենտ՝

սպիտակ ցեմենտ, արհեստականորեն ներկված կամ չներկված

այլ

4.

2523 30 000 0

կավահողային ցեմենտ

5.

2523 90 000 0

այլ հիդրավլիկ ցեմենտներ

».

 

3) 3-րդ բաժնի վերնագրում «ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» բառերը փոխարինել «ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» բառերով.

4) 5-րդ կետը «պորտլանդցեմենտային կլինկերի» բառերից հետո լրացնել «արտադրությունը, փոխադրումը և» բառերով.

5) N 2 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Աղյուսակ N 2

 

Ամրության դասը

Ծռման ամրությունը, ՄՊա/ ոչ պակաս

(28 օր հասունացմամբ)

Սեղմման ամրությունը, ՄՊա, օր

հասունացմամբ

Կապակցումը

Ծավալի փոփոխման հավասարաչափությունը (ընդարձակում), մմ, ոչ

ավելի

վաղ ամրություն

ստանդարտ

ամրություն

սկիզբը, րոպե, ոչ շուտ

սկիզբը, րոպե, ոչ ուշ

վերջը, ժամ, ոչ ուշ

2

օրական, հասունացում,

ոչ պակաս

7 օրական հասունացում,

ոչ պակաս

28 օրական

հասունացում

ոչ պակաս

ոչ ավելի

1

2

3

4

5

6

7

8

9

10

22.5N

-

-

11.0

22.5

42.5

45

-

10

10

32.5N

5.5

-

16.0

32.5

52.5

45

-

10

32.5R

5.5

10.0

-

-

45

10

42.5N

6.0

10.0

-

42.5

62.5

45

-

10

42.5R

6.0

20.0

-

-

45

10

52.5N

6.5

20.0

-

52.5

-

45

-

10

52.5R

6.5

30.0

-

-

45

10

 

Ցեմենտի աղացվածքի մանրությունը

N 008 մաղի վրայի մնացորդը

ոչ ավելի, քան 15 %

   

Ցեմենտներում տեսակարար մակերեսը՝ համաձայն Բլեյնի մեթոդի

ոչ պակաս, քան 2800 սմ2/գ և ոչ ավելի, քան 4000 սմ2/գ

 

».

 

6) 15-րդ կետում «ԳՕՍՏ 31108-2003» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 31108» բառերով.

7) 17-րդ կետում «և պահման» բառերը փոխարինել «, իրացման և պահման» բառերով.

8) 30-33-րդ և 35-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

9) 39-րդ կետը «և այլ» բառերից առաջ լրացնել «օրենքներով» բառով.

10) 11-րդ բաժնում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկը լրացնել հետևյալ բառերով`

 

«

ԳՕՍՏ 30515

Ցեմենտներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 31108

Ցեմենտներ համաշինարարական. Տեխնիկական պայմաններ

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 180-րդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

18.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մայիսի 2023 թվական: