Գլխավոր տեղեկություն
Համար
N 744-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.05.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 18.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2023 թվականի N 744-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 141-Ն որոշման՝

1) 2-րդ կետում «առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամությունը ձեռք է բերել» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել» բառերով, իսկ «առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող» բառերով.

2) 3-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝

«3.1. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը զինվորական ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապով հաշմանդամություն ունեցող անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերի քաղվածքները) հիմք են սույն որոշմամբ պարգևավճար նշանակելու, վճարելու, պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու, պարգևավճար ստանալու իրավունքը վերականգնելու համար: Այս դեպքում՝

1) անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին, և պարգևավճարի չափը սահմանվում է սույն որոշմամբ սահմանված այդ կարգավիճակի համար սահմանված չափով.

2) անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին, և պարգևավճարի չափը սահմանվում է սույն որոշմամբ սահմանված այդ կարգավիճակի համար սահմանված չափով.

3) անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին, և պարգևավճարի չափը սահմանվում է սույն որոշմամբ սահմանված այդ կարգավիճակի համար սահմանված չափով.

4) անձի ֆունկցիոնալության գնահատմանը վերաբերող՝ սույն որոշման դրույթները կիրառելի են բժշկասոցիալական փորձաքննության նկատմամբ.

5) կրկնակի գնահատմանը կամ վերագնահատմանը վերաբերող՝ սույն որոշման դրույթները կիրառելի են բժշկասոցիալական վերափորձաքննության նկատմամբ.

6) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված վարչական ակտի քաղվածքները (տեղեկանքները) ընդունվում են որպես ֆունկցիոնալության գնահատում իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված որոշումներ (վարչական ակտեր)։ Ընդ որում, «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված առաջին ամսաթիվն ընդունվում է որպես «Գնահատման ամսաթիվը» մասի «սկիզբ» տողում նշված ամսաթիվ, իսկ «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթիվն ընդունվում է որպես «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթիվ։».

3) հավելվածի 5-րդ կետում՝

ա. «1-ին խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով» բառերով,

բ. «2-րդ խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով» բառերով,

գ. «3-րդ խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով» բառերով.

4) հավելվածի 17-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ. հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու կամ հաշմանդամության պատճառական կապի վերաբերյալ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված որոշման (վարչական ակտի) «Գնահատման ամսաթիվը» մասի «սկիզբ» տողում նշված ամսաթվից (բայց պարգևավճարի իրավունք ձեռք բերելու օրվանից ոչ շուտ), եթե պարգևավճարի իրավունքը ծագել է հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու կամ հաշմանդամության պատճառական կապը հաստատելու հիմքով և պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են նշված որոշման (վարչական ակտի)՝ «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթվից հետո` երեք ամսվա ընթացքում,».

5) հավելվածի 22-րդ կետի 3-րդ ենթակետում «վերափորձաքննության» բառը փոխարինել «կրկնակի գնահատման կամ վերագնահատման» բառերով.

6) հավելվածի 25-րդ կետում «հաշմանդամության նոր խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության սահմանափակման նոր աստիճանի» բառերով.

7) 35-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունում «բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքը» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը)» բառերով, իսկ «դ» պարբերությունում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը)» բառերով։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման՝

1) հավելվածների տեքստերում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմին» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, իսկ «բժշկասոցիալական փորձաքննական» բառերը՝ «ֆունկցիոնալության գնահատման» բառերով.

2) 3-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով՝

«4. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու մասին անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերի քաղվածքները) հիմք են «Պետական նպաստների մասին» օրենքով հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու, վճարելու, նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու, նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, թաղման նպաստ նշանակելու համար: Այս դեպքում՝

1) «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

2) «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

3) «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

4) անձի ֆունկցիոնալության գնահատմանը վերաբերող՝ սույն որոշման դրույթները կիրառելի են բժշկասոցիալական փորձաքննության նկատմամբ.

5) անձի կրկնակի գնահատմանը կամ վերագնահատմանը վերաբերող՝ սույն որոշման դրույթները կիրառելի են բժշկասոցիալական վերափորձաքննության նկատմամբ.

6) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված վարչական ակտի քաղվածքները (տեղեկանքները) ընդունվում են որպես ֆունկցիոնալության գնահատում իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված որոշումներ (վարչական ակտեր): Ընդ որում, «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված առաջին ամսաթիվն ընդունվում է որպես «Գնահատման ամսաթիվը» մասի «սկիզբ» տողում նշված ամսաթիվ, իսկ «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթիվն ընդունվում է որպես «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթիվ։».

3) որոշման N 1 հավելվածի՝

ա. 8.1-ին կետում «առաջին խմբի հաշմանդամին» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձին» բառերով,

բ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11. Հաշմանդամության նպաստը նշանակվում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից ստացված` անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին ֆունկցիոնալության գնահատման որոշման հիման վրա, որի «Գնահատման ամսաթիվը» մասի «սկիզբ» տողում նշված ամսաթիվը հաշմանդամություն սահմանելու օրն է, երբվանից նշանակվում է հաշմանդամության նպաստը:»,

գ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«16. Հաշմանդամության նպաստը նշանակվում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում: Ընդ որում, սույն կետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթվից:»,

դ. 22-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննության» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման» բառերով,

ե. 23-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը փոխվելու (այդ թվում՝ հաշմանդամություն սահմանելու մասին որոշումը վերադասության կարգով վերանայելու հետևանքով) դեպքում՝ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից ստացված ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) հիման վրա՝ այդ հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.»,

զ. 30-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում` դադարեցնելու օրվանից, իսկ հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից՝ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից ստացված ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) հիման վրա.

2) հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելուց հետո երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից: Սույն կետում նշված եռամսյա և տասներկուամսյա ժամկետները հաշվարկվում են ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթվից:»,

է. 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«31. Հաշմանդամության ժամկետը (ինչպես նաև մանկուց հաշմանդամություն ունեցող երեխայի 18 տարին) լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնելիս` նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվան հաջորդող ժամանակահատվածի համար նպաստը վճարվում է ֆունկցիոնալության սահմանափակման նոր աստիճանի համար հաշվարկված նպաստի չափով:»,

ը. 31.1-ին և 32.2-րդ կետերում «Հաշմանդամ» բառը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող» բառերով,

թ. 49-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«49. Թաղման նպաստ չի նշանակվում, եթե նպաստառուի մահվան օրվա դրությամբ նպաստ ստանալու իրավունքը դադարեցվել է, բացառությամբ, եթե հաշմանդամություն ունեցող անձը`

1) կրկնակի գնահատման ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում չի ներկայացել կրկնակի գնահատման և մահացել է կամ

2) ներկայացել է կրկնակի գնահատման և մինչև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահացել է։».

4) որոշման N 2 հավելվածի՝

ա. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6. Հաշմանդամության նպաստ նշանակելու համար անձը, բացի սույն ցանկի 5-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացնում է նաև իրեն հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը):»,

բ. 15-րդ և 15.1-ին կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«15. Հաշմանդամության ժամկետը լրացած և կրկնակի գնահատման չներկայացած անձի մահվան դեպքում, բացի սույն ցանկի 14-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը՝ կրկնակի գնահատման չներկայանալու մասին:

15.1. Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում կրկնակի գնահատման ներկայացած և մինչև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը անձի մահանալու դեպքում, բացի սույն ցանկի 14-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` կրկնակի գնահատման ներկայանալու և նրա վերաբերյալ որոշում չկայացնելու մասին:»։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման՝

1) 6-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով՝

«7. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու մասին անձին տրված տեղեկանքներով (վարչական ակտերի քաղվածքներով)՝

1) «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

2) «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին։».

2) N 1 հավելվածի 24-րդ և 35-րդ կետերում «ծնողն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է» բառերը փոխարինել «ծնողը ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ է» բառերով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մայիսի 2023 թվական: