Գլխավոր տեղեկություն
Համար
N 914-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2023 թվականի N 914-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը, 12-րդ հոդվածի «դ» կետը, 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետն ու 2-րդ մասը, 16-րդ և 21-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին իր տնօրինության` «Գագարինի արտադրական բազա» փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած՝ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Գագարին գյուղ, Գործարանային փողոց թիվ 4 հասցեում գտնվող 1106.68 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները, դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.95 հա մակերեսով հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք), ջրագիծը և տրանսֆորմատորը (այսուհետ՝ շարժական գույք)՝ ամբողջը որպես մեկ գույքային միավոր (այսուհետ՝ գույքային միավոր), մասնավորեցնել դասական աճուրդով:

2. Սահմանել՝

1) գույքային միավորի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2023 թվականի փետրվարի 21-ին (գնահատման պահ) գնահատված արժեքը՝ 83,100.0 հազ. դրամ, որից՝ անշարժ գույք՝ 82,300.0 հազ. դրամ (ներառյալ՝ հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 51,600.0 հազ. դրամ, այդ թվում՝ հողամասի գնահատման պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 23,809.5 հազ. դրամ) և շարժական գույք՝ 800.0 հազ. դրամ.

2) աճուրդով մասնավորեցման ենթակա գույքային միավորի մեկնարկային գինը՝ 83,100.0 հազ. դրամ.

3) աճուրդի մասնակցության նախավճարը՝ աճուրդով մասնավորեցման ենթակա գույքային միավորի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 4,155.0 հազ. դրամ: Աճուրդի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ, որի կողմից սահմանված ժամկետում հետագա վճարումները չկատարելու դեպքում նախավճարը հետ չի վերադարձվում, և այն փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

4) որ աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գինը ենթակա է վճարման աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10 օրվա ընթացքում.

5) որ գնորդը պարտավոր է վճարել նաև գույքային միավորի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 574.6 հազ. դրամ (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում՝ 900018002981 գանձապետական հաշվին ու չի ներառվում աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գնի մեջ:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել երկու աճուրդ, ընդ որում՝ երկրորդ աճուրդն անցկացնել առաջին աճուրդը չկայանալու դեպքում՝ 15 օր հետո՝ նույն պայմաններով.

2) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ անշարժ և շարժական գույքի, աճուրդների անցկացման պայմանների, ժամկետների, աճուրդների մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից սույն որոշման 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Սահմանել, որ գնորդը վճարումները կատարում է Հայաստանի Հանրապետության արժույթով, ընդ որում, աճուրդում առաջարկած գնի՝ նվազեցված շարժական գույքի և վճարման ենթակա հողամասի շուկայական (գնի բարձրացման դեպքում պահպանվում է շարժական գույքի և հողամասի շուկայական արժեքների համամասնությունը) արժեքի չափով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ շարժական գույքի արժեքն ամբողջությամբ և հողամասի շուկայական արժեքը՝ համապատասխան գանձապետական հաշիվներին։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

 

 

08.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան